ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի ապրիլի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 611 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Ապրիլի 14-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 23:45-ից՝ Կշեռքի:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:24-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, ուտելիք պատրաստելու, տան, տնտեսության համար առարկաներ ձեռք բերելու, կուտակելու ու պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր են, բայց այսօր լավ կյուրացվեն դեղերը, լավ կազդեն կոսմետիկ միջոցները:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 16:24-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, այնպես որ՝ ցանկացած կարևոր գործի սկիզբ ծրագրեք լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է օծանելիքը չարաշահելն ու տեսողությունը ծանրաբեռնելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է: Խորհուրդ է տրվում անընդհատ շփման մեջ լինել ջրի հետ, մնալ տանը՝ երեխաների, ընտանի կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարելի է ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշաններ կլինեն վերադառնալը, գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Հյութեր, կաթ ու մեղր, կարագով շիլաներ օգտագործեք: Հակացուցված է կենդանական սնունդը: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 611 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0