2022 թվականի ապրիլի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 544 | 21:00 | |
Ապրիլի 10-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 06:59-ից՝ Առյուծի: Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:59-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, ամեն քայլը լավ մտածել: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չի լինի ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 10:59-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր կանչելը, առևտուր ու գնումներ անելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալը, ճամփորդելը: Խորհուրդ չի տրվում սոված մնալ: Նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան կործանի, արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք: |
|