2021 թվականի սիրային հորոսկոպը
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 18539 | 15:00 | |
Խոյ Մետաղական Ցուլի տարում Խոյը սիրո մեջ հաջողակ կլինի: Բայց զգացմունքը կարող է արթնանալ ինչպես նոր, այնպես էլ հին սիրեցյալի հանդեպ: Նման անակնկալներն էլ չեն բացառվում, այնպես որ՝ ուշադիր լսեք սրտին, որպեսզի ընտրության հարցում չսխալվեք: Ամուսնացած Խոյերին 2012-ին խորհուրդ է տրվում ավելի մեծ ուշադրություն դարձնել կողակցին և թարմ շունչ մտցնել հարաբերություններում: Ցուլ Սպիտակ Ցուլի տարում Ցուլերն անպայման սիրահարվելու և նույնիսկ ընտանիք կազմելու ցանկություն կունենան: Չնայած՝ այդ զգացմունքը կարող է լրիվ հանկարծակի ծնվել ու խախտել հատկապես ազատասեր Ցուլերի ծրագրերը: Շատերը կամուսնանան, եթե ավելի վճռական ու նախաձեռնող լինեն: 2021-ին ընտանեկան կյանքում փոփոխությունները կազդեն ոչ միայն հոգևոր, այլև սեռական մտերմության վրա: Երկվորյակ Երկվորյակներն այնպես կկառչեն իրենց ազատությանը, որ չեն նկատի քթի տակ եղածը: Նայեք ձեր շուրջը, ձեր երկրորդ կեսը ձեր կողքին է: Հնարավոր է ձեր սիրելի մարդը հենց ձեր հին ընկերների շրջանում է: Ընտանիք ունեցող Երկվորյակների մոտ ամուսնու հետ հարաբերությունները Մետաղական Ցուլի տարում գերլարված կլինեն: 2021-ին ընտրության առաջ եք կանգնելու՝ պահպանե՞լ ամուսնությունը, թե՞ ամուսնալուծվել: Խեցգետին Զգացմունքային Խեցգետնի համար 2021-ը ճակատագրական կլինի: Եթե հին սիրո մասին հուշերով ձեզ չտանջեք, կկարողանաք նոր զգացմունք գտնել: Ներքուստ փոխվելն ու հոգում հարմարավետություն ստեղծելը երջանիկ հարաբերությունների գլխավոր նախապայմանը կլինի: Ամուսնացած Խեցգետինները Ցուլի տարում իրենց կենցաղն ու ճամփորդություններն այնպես պիտի կազմակերպեն, որ այդ ամենը չազդի ամուսնության ամրության վրա: Առյուծ Առյուծը Սպիտակ Ցուլի տարում երկրպագուների պակաս չի ունենալու: Նա ստիպված է լինելու ընտրել ամենաարժանավորին ու ամենահմայիչին: Դա դժվար գործ չի լինի, դժվարը հարաբերությունները պահպանելը կլինի: 2021-ին ամուսնացած Առյուծների կյանքում կոնֆլիկտներ կառաջանան դատարկ բաներից: Եթե ամուսնու հետ փոխզիջումների չգնաք, բանը կարող է ամուսնալուծությամբ ավարտվել: Կույս Այն Կույսերը, որոնք իրենց ընտրյալի հետ քաղաքացիական ամուսնության մեջ են, արդեն պետք է մտածեն հարաբերություններն օրինականացնելու մասին: Մետաղական Ցուլի տարին նման կարևոր որոշման համար բարենպաստ է: Միայնակ Կույսերը երկար մենակ չեն մնա: Սիրային հաջողությունը կժպտա 2021-ի ամռանը, եթե ինքնամփոփ չլինեք ու ավելի շատ շփվեք: Դադարեք կասկածել ինքներդ ձեզ, ավելի ինքնավստահ ու լավատես դարձեք: Կշեռք Ընտանիք ունեցող Կշեռքները 2021-ին ոչ միայն կորոշեն ավելի մեծ բնակարան տեղափոխվել, այլև ևս մեկ երեխա ունենալ: Դրա համար բոլոր նախապայմանները կլինեն: Իսկ ահա միայնակ Կշեռքները սիրելիին գտնելու համար պարզապես պիտի քթները տանից դուրս հանեն: Ծանոթությունը կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում: Կարևորն այն է, որ սիրելիին չշտապեք ԶԱԳՍ տանել հենց Սպիտակ Ցուլի տարում: Կարիճ 2021-ը Կարիճների համար անձնական կյանքում բարդ ու ոչ միանշանակ տարի է լինելու: Սիրելիի հետ հարաբերությունները մշտապես բաժանումից մի քայլի վրա կլինեն: Ստիպված եք լինելու ավելի հաճախ նստել բանակցային սեղանին, ավելի շատ վստահել ու ազատվել խանդից: Մետաղական Ցուլի տարում ամուսնացած Կարիճները վերջապես ամուսնության մեջ ներդաշնակության կհասնեն: Հնարավոր է երկրորդ մեղրամիսը: Աղեղնավոր Սպիտակ Ցուլի տարում Աղեղնավորը վերջապես կհասկանա, որ հագեցել է սիրային արկածներից: Նա անձնական կյանքում կայունություն կուզենա: Իսկ կայունությունը կլինի, եթե վերջապես դադարեք իդեալական զուգընկեր փնտրել: Ճակատագիրն ըստ արժանվույն կպարգևատրի արդեն ամուսնացած Աղեղնավորներին: 2021-ին հնարավոր է ընտանիքի համալրում, ֆինանսական խնդիրների լուծում և նորամուծություններ ինտիմ հարաբերություններում: Այծեղջյուր Այծեղջյուրի համար 2021-ին բարդ կլինի իր համար այնպիսի զուգընկեր գտնելը, որը կհամապատասխանի իր բոլոր պահանջներին: Բայց դա անպայման տեղի կունենա, եթե ավելի շփվող ու լավատես լինեք: Աշխատեք փոխել կարծրացած մտածողությունն ու ավանդույթները: Մետաղական Ցուլի տարում ամուսնացած Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում խնդիրներով քիչ անկեղծանալ ընկերների ու հարազատների մոտ: Ջրհոս 2021-ին Ջրհոսը կորոշի զրոյից սկսել սիրելիի հետ հարաբերությունները: Ոչ, չբաժանվել, այլ հարաբերություններում նորություն մտցնել: Եթե ամեն ինչ խելացի ձևով անեք, կապն ավելի ամուր ու անկեղծ կդառնա: Ամուսնացածների համար Սպիտակ Ցուլի տարում հարաբերություններում փոփոխություններն աննշան կլինեն: Բայց դրանց մեծ մասը կնպաստի ամուսնության ամրապնդմանը: Հոգևոր մտերմությունը առաջնահերթություն կլինի: Ձկներ Ձկներին Սպիտակ Ցուլի տարում սիրելի հետ հարաբերությունների շուրջ մտածելու համար համբերատարություն ու մի փոքր դադար է պետք: Նրանք, ովքեր վաղուց իրենց երկրորդ կեսի փնտրտուքների մեջ են, կկարողանան նրան հանդիպել ամենաանսպասելի պահին: 2021 թվականին ընտանիք ունեցող Ձկներին կոնֆլիկտներ ու հարաբերությունների պարզում է սպասվում: Այստեղ չի կարելի ղեկավարվել սեփական հետաքրքրություններով: Աշխատեք ամուսնուն անկեղծ զրույցի մղել: |
|