ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2021 թվականի դեկտեմբերի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 608 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 9-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 17:53-ից՝ Ձկների:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:19-ը, սկզբունքները պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել, բույսեր հավաքել ու չորացնել: Այսօր հատուկ ուշադրություն է պետք դարձնել սննդակարգին: Կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 13:19-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրեր գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում ուշադիր լինեք ինքներդ ձեզ ու աշխարհին: Իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն սնունդը սև հացը, աղն ու կաթն են: Լավ է երազներ չտեսնեք. միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները մի քանի տարի հետո կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 608 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0