ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2021 թվականի դեկտեմբերի 31-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 670 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 31-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 02:08-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:17-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Չափավոր է պետք լինել: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ տոպրակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղղությամբ եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 06:17-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Կարգապահ եղեք, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատեք, պարզեք հարաբերությունները, աշխատանքի անցեք, պայմանագրեր կնքեք ու քիչ խոսեք: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն հայելու, սպասքի կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, աղի, դառը, թթու, կծու ուտեստներին ու քիչ հեղուկ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 670 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0