2021 թվականի դեկտեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 847 | 21:00 | |
Դեկտեմբերի 30-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է: Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:39-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակությունը զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից, հետևեք ներքին ձայնին: Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 04:39-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Չափավոր է պետք լինել: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ տոպրակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղղությամբ եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար, իսկ աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ կամ տան մաքրությամբ: Հոգ տարեք կենդանիների ու բույսերի մասին: Լավ է դեղեր ու թուրմեր պատրաստեք: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ ու որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը, վրան հեղուկ թափելը: Վատ նշաններ կլինեն շղթաների, ժամերի, մանր-մունր իրերի կորուստը, եթե պատահաբար կրակ բռնկվի կամ հանգչի, լամպը վառվի: Օրվա գույներն են արծաթագույնն ու նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Ավելի շատ մրգեր ու հյութեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից ու մեղրից: Չի կարելի գինի խմել: Այսօր հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ: |
|