2021 թվականի դեկտեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 597 | 21:00 | |
Դեկտեմբերի 24-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 11:24-ից՝ Կույսի: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:30-ը, բացահայտումների, կերպափոխության, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների օր է: Բարենպաստ օր է տանը լինելու, տնտեսությամբ, ընտանիքով զբաղվելու, ավանդույթներին հետևելու համար: Անբարենպաստ է զբաղվել ձանձրալի գործերով: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն մեծամտությունը, հպարտությունը: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք: Խորհուրդ չի տրվում միս ուտել: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 21:30-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների ու քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Արժե ակտիվ լինել: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելն ու ուժասպառ լինելը: Այսօր հեշտությամբ հրաժեշտ կտաք վնասակար սովորույթներին: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Նոր գործերի, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն հրդեհները, կրակի մարելն ու հանկարծակի բռնկվելը, ծուխը, մոխիրը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուններին, շագանակագույնին, դեղինին: Վատ նշան կլինի կապույտ գույնը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Տաք, արագ մարսվող ուտելիքներ կերեք: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք ու առույգ լինեք: |
|