ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2021 թվականի դեկտեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 701 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 23-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:11-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման իմաստներով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, մենակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 20:11-ից, բացահայտումների, կերպափոխության, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների օր է: Բարենպաստ օր է տանը լինելու, տնտեսությամբ, ընտանիքով զբաղվելու, ավանդույթներին հետևելու համար: Անբարենպաստ է զբաղվել ձանձրալի գործերով: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն մեծամտությունը, հպարտությունը: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք: Խորհուրդ չի տրվում միս ուտել:

Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների ու կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր պայմանավորվածություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների, արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի, էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Հագուստի մեջ խուսափեք մռայլ գույներից, որոնք կարող են դեպի իրենց ձգել բացասականը: Լավը կլինի հյութեղ գույների համադրությունը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, լավ է նոր բան փորձեք: Կշիռ կունենան վառ երազները և նրանք, որոնք առավոտյան կտեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 701 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0