ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2021 թվականի դեկտեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 788 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 20-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:38-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար ծրագրեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և այլ օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվությունները կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Հանգստություն պահպանեք, չափավոր եղեք: Անբարենպաստ է վիճելը, չարանալը, ագրեսիվ լինելը, նախանձելը: Խուսափեք կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելուց:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 16:38-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոն ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Սննդի հարցում նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին, արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 788 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0