ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2021 թվականի դեկտեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 643 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 12-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 00:45-ից՝ Խոյի:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:50-ը, կերպափոխությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ, վերակառուցմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, ստամոքսի ու աղիների մաքրում անել: Կարող եք նաև դեղաբույսերով թուրմեր պատրաստել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 13:50-ից, ամեն քայլը պետք է լավ մտածել ու գնահատել: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի կլինի: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաները ու սուիցիդալ հակումները:

Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Շփման կանոններին հետևելու օր է: Լավ է նայեք աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական աշխատանք արեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Օրվա գույներն են երկնագույնը, կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան ուտեստներին: Խորհուրդ է տրվում կաթնամթերք օգտագործել: Երազները կշիռ կունենան, եթե դրանք բաց երկնքի տակ տեսնեք: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 643 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0