2021 թվականի դեկտեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 736 | 21:00 | |
Դեկտեմբերի 11-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:41-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը, արկածներ ունենալը: Անբարենպաստ է ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, հավի միս ու ձու ուտելը: Օրը լավը կլինի վիրահատությունների համար: Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 13:41-ից, կերպափոխությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ, վերակառուցմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, ստամոքսի ու աղիների մաքրում անել: Կարող եք նաև դեղաբույսերով թուրմեր պատրաստել: Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին: Հոգ տարեք ունեցվածքի մասին, ձևակերպեք ֆինանսական փաստաթղթերը, աշխատեք հողի ու քարի հետ: Բարենպաստ կլինի օրգանիզմի, մաշկի մաքրումն ու ատամների բուժումը: Կարող եք նվերներ անել: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազեր կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի ու արժեքավոր զարդերի հետ: Օրվա բարի նշանը լիքը դույլերը կլինեն: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները: |
|