ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 16.09 - 22.09
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2635 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բան պետք է անեք, և շաբաթվա սկզբին դա անելն ավելի հեշտ կլինի, քան նրա երկրորդ կեսին: Այնպես որ՝ աշխատեք ոչինչ չհետաձգել: Դա վերաբերում է և՛ բարդ գործերին, և՛ տհաճ զրույցներին, և՛ այնպիսի տեղեր ու միրջոցառումների այցելելուն, որտեղ կնախընտրեիք երբևիցե չհայտնվել: Շաբաթվա առաջին կեսին կարող եք գլուխ հանել նաև կուտակված խնդիրներից, որոնք ուշադրության կարիք ունեն:

Շաբաթվա երկրորդ կեսը կապված կլինի գործնական ակտիվության անկման հետ: Կենտրոնանալը կդժվարանա, երբեմն ստիպված եք լինելու ստիպել ինքներդ ձեզ զբաղվել ինչ-որ օգտակար բանով: Վատ ժամանակահատված չէ հանգստի համար: Կարող եք վերականգնել ուժերը, իսկ ժամանակի հետ գործերի հանդեպ հետաքրքրությունը կվերադառնա:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա մեծ մասը հաջող է: Որոշակի տհաճ պահեր հնարավոր են, բայց անլուծելի խնդիրներ ու անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Հետևեք ձեր տրամադրությանը. ձեր ուժերի սահմաններում կլինի չշվտանալն ու լավ տրամադրությունը պահպանելը: Ինչքան դրական տրամադրված լինեք, այնքան շատ մարդիկ կուզենան ձեզ հետ գործ ունենալ, այնքան հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին:

Աշխատավայրում խուսափեք շտապողականությունից. այն ոչ մի լավ բանի չի բերի: Հաճախ ստիպված եք լինելու ինչ-որ մեկին սպասել, և նման պահերին լավ է չհուզվեք: Գործընկերների հետ շփումները համբերատարություն կպահանջեն:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Որոշ տարաձայնություններ չեն բացառվում, բայց դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա: Շաբաթվա երկրորդ կեսին ինչ-որ կարևոր հարց քննարկելու ու նրան լուծում գտնելու հնարավորություն կունենաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ, բայց յուրովի հետաքրքիր շաբաթ է: Այն ձեզ շատ բան կսովորեցնի, կօգնի նորովի նայել սովորական իրերին: Որոշ Երկվորյակներ կհասկանան, թե ինչ են ուզում իրենց կյանքում փոխել ու ինչպես կարելի է դա անել:

Աշխատավայրում չեն բացառվում լարված պահերը: Հեշտ չեն դասավորվի գործընկերների հետ հարաբերությունները, երբեմն մրցակցություն կառաջանա, որի ժամանակ ձեր մրցակիցները անազնիվ մեթոդներ կկիրառեն: Ձեր խնդիրն է նկատելի սխալներ չանելը: Ինչ-որ կարևոր որոշում ընդունելուց ու դրա մասին պատմելուց առաջ այն ինչպես հարկն է մտածեք, համոզվեք, որ ամեն ինչ հաշվի եք առել:

Անձնական հարաբերություններն ամեն անգամ հարթ չեն դասավորվի: Բայց այստեղ դուք ձեզ անթերի կպահեք, լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, իսկ փոքրիկ տարաձայնությունները հեշտորեն կհարթեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ հագեցած շաբաթ է: Բազմաթիվ իրադարձություններ կլինեն և ձեզ ամեն անգամ չի հաջողվի ժամանակին արձագանքել դրանց: Բայց դանդաղկոտությունն աղետ չի լինի: Կարևոր է չհուզվել, քանի որ հույզերը ձեզ հակասական արարքների կմղեն:

Նկատի ունեցեք, որ այս շաբաթ ձեզ հազիվ թե հաջողվի լուծել լուրջ խնդիրները, գլուխ հանել ձեր կյանքում գոյություն ունեցող գլոբալ դժվարություններից: Կարող եք աստիճանաբար, համբերատար ու առանց շտապելու իրավիճակը դեպի լավը փոխել: Ջանքերը, որոնք կգործադրեք, զուր չեն անցնի:

Մտերիմների հետ չվիճելը դժվար կլինի. նրանք հաճախ համաձայն չեն լինի ձեզ հետ, դուք էլ՝ նրանց, փոխզիջման գնալ ոչ ոք չի ուզենա, փոխարենը բոլորը կանցնեն անձերին: Լավ նորությունն այն է, որ կոնֆլիկտներ բաց չեք թողնի ու թույլ չեք տա, որ վիրավորանքները մթագնեն հարաբերություններն ու հետք թողնեն դրանց վրա: Անհասկացողությունը կվերանա շաբաթվա վերջին: Այդ հատվածում շատ հարցեր, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել, կկորցնեն արդիականությունը:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շփումների տեսանկյունից բավականին բարդ շաբաթ է: Եթե պլանավորել եք ինչ-որ լուրջ բանով զբաղվել, հասնել կարևոր նպատակին, հույսներդ միայն ձեզ վրա դրեք: Ցանկացած քննարկում հասցրեք նվազագույնի: Ինչ-որ մեկը լավ խորհուրդներ կտա, բայց հազիվ թե լսեք նրան: Իսկ ահա անօգուտ ու նույնիսկ վտանգավոր խորհուրդները ձեզ չգիտես ինչու գրավիչ կթվան:

Ցանկացած որոշում ընդունելու համար ձեզ հիմա սովորականից շատ ժամանակ է պետք: Դուք դա կզգաք ու կբարկանաք ինքներդ ձեզ վրա, և իզուր: Ամեն ինչ մտածելու, կշռադատելու համար ժամանակ ունեք: Որոշ հարցերին պատասխաններն իրենք իրենց կգտնվեն, եթե չշտապեք:

Շաբաթվա ցանկացած իրադարձության փորձեք փիլիսոփայորեն մոտենալ: Անհաջողության պատճառով չվշտանալը բարդ է, բայց պետք չէ մազերը փիտել ու տառապել մեղքի զգացումից: Միշտ կարելի է այլ գործերի անցնել, ժամանակը արդյունավետ անցկացնել. դա ձեզ մոտ հրաշալի կստացվի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը շատ անհանգիստ, բարդ ու ոգեշնչող կլինի: Այդ հատվածում հետաքրքիր բաներ տեղի կունենան: Ձեր խնդիրն է խուճապի չմատնվել ու էներգիան զուր չվատնել: Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք նպատակների ու առաջնահերթությունների հարցում, այնքան շատ բանի կարող եք հասնել: Հնարավոր է առաջընթաց այն գործերում, որոնց վրա վերջերս մեծ ուժեր եք ծախսել: Որոշ Կույսեր պարգևներ կստանան, որոնց վաղուց էին արժանի: Դեպի լավը կարող է փոխվել ֆինանսական իրավիճակը: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց:

Շաբաթվա երկրորդ կեսը բարդ կլինի: Աշխատանքը շատ ժամանակ ու ուժեր կխլի: Ուշադրություն պահանջող գործեր էլ շատ կլինեն: Դուք վստահ կլինեք ձեր ուժերին ու կհասկանաք, որ ունակ եք ամեն ինչից գլուխ հանել: Իսկ ահա շրջապատողները կկասկածեն ու չեն թաքցնի իրենց կասկածները. դա շատ կբարկացնի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին շատ բան բարդ, հակասական ու ոչ միանշանակ կդասավորվի: Հնարավոր են դժվարություններ շփման մեջ, տարաձայնություններ ու վեճեր, որոնք ձեզ կզրկեն հոգեկան հավասարակշռությունից ու ձեզ բնորոշ բարյացակամությունից: Շրջապատողներին կթվա, որ շատ բան եք պահանջում. նրանք նույնկերպ կպատասխանեն ձեզ, և բազմաթիվ կոնֆլիկտային իրավիճակներ կառաջանան: Բարեբախտաբար, դուք բավականաչափ նրբանկատ կլինեք, որպեսզի հարթեք բոլոր սուր անկյուններն ու այնպիսի վեճեր թույլ չտաք, որոնք կարող էին երկար ժամանակով փչացնել հարաբերությունները:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ ու հանգիստ կլինի: Այդ հատվածում հետաքրքիր գործեր ու նոր խնդիրներ կլինեն, որոնց լուծմանը ոգևորությամբ կանցնեք: Կուրախացնեն նույնիսկ համեստ հաջողությունները, քանի որ կհասկանաք՝ դա միայն սկիզբն է: Այն Կշեռքները, ովքեր նոր բան կստանձնեն, արագ կսովորեն այն ամենն, ինչ պետք է: Հաճելի ծանոթություններ հաստատելու հնարավորություն կա:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ վատ չի ընթանա, բայց դուք շատ բաների մռայլ հայացքով կնայեք: Նույնիսկ դատարկ խնդիրները երբեմն անլուծելի կթվան, պատրաստ կլինեք նահանջել խոչընդոտների առաջ ու դրանք հաղթահարելու փորձեր չեք անի: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, ովքեր ունակ կլինեն աշխուժացնել ու ոգեշնչել ձեզ: Բացի այդ, շրջապատողները կկիսվեն հրաշալի գաղափարներով, իսկ դուք ոտքի վրա կյուրացնեք դրանք: Այնպես որ՝ իրավիճակը դեպի լավը փոխելու շանս ունեք:

Աշխատեք չկորցնել հավասարակշռությունը, եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա: Դա հատկապես հավանական է շաբաթվա կեսին: Հանգստություն պահպանեք ու անպայման կգտնեք ստեղծված իրավիճակից օգուտ քաղելու ձևը:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ են շփումների տեսանկյունից: Այդ հատվածում կարող եք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Մարդիկ, ովքեր նախկինում բազմիցս զարմացրել ու փակուղու առաջ են կանգնեցրել ձեզ, ավելի հասկանալի ու նույնիսկ ինչ-որ ձևով մտերիմ կդառնան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին շատ բան ուզածի նման չի դասավորվի: Այդ հատվածում խնդիրներ կծագեն դատարկ բաներից, իսկ հարաբերությունները, որոնք նախկինում ներդաշնակ էին դասավորվել, լարված կդառնան: Չմտածված արարքներից ու սուր արտահայտություններից հետ կանգնելը դժվար կլինի: Դուք անհամբեր, նյարդային, երբեմն էլ մռայլ կլինեք, բայց նույնիսկ դա հաշվի առնելով՝ հմայիչ կլինեք, մարդիկ կձգտեն դեպի ձեզ:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հեշտ ու հանգիստ կլինի: Շատ բան կպարզվի, ձեզ կհաջողվի որոշակիություն մտցնել նպատակների ու առաջնահերթությունների մեջ: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել այն գործերը, որոնք նախկինում մեծ ուժեր են խլել, ինչպես նաև լուծել կարևոր հարցերը: Հաճախ ձեզ կօգնեն նրանք, որոնցից նման բան չէիք սպասում: Հնարավոր է անսովոր սիրային պատմության սկիզբ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ շաբաթ է: Դժվարություններ երբեմն կարող են ծագել, բայց դրանք լուրջ չեն լինի: Դուք գտնեք բոլոր խնդիրները լուծելու ձևն ու վարքի ճիշտ մոդել կընտրեք: Հաճախ ու հաճույքով կօգնեն ընկերներն ու պարզապես լավ ծանոթները. նրանց խնդրելու կարիք էլ չի լինի:

Բարենպաստ շաբաթ է նոր գործեր ստանձնելու, միաժամանակ ինչ-որ օգտակար բան սովորելու համար: Դուք արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ, միշտ ճիշտ եզրակացություններ կանեք: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Դուք առանց երկար մտածելու դրանց համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա ձեր որոշման համար:

Դեպի լավը կփոխվի ֆինանսական վիճակը, որոշ Այծեղջյուրներ շահավետ գործարքներ կկնքեն, մյուսներն էլ նշանակալի գումար կստանան: Կարող եք խոշոր գնումներ անել, գումարը ներցնել բիզնես-նախագծերում: Գործնական հոտառությունը ձեզ հուսախաբ չի անի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի. շաբաթը կարող է տհաճ անակնկալներ մատուցել: Չի բացառվում՝ ստիպված լինեք լուծել ուրիշների խնդիրներն ու ուղղել նրանց գործած սխալները: Դա շատ ժամանակ ու ուժեր կխլի: Հնարավոր են ձգձգումներ գործերում: Ճանապարհին երբեմն խոչընդոտներ կառաջանան, ընդ որում՝ դա տեղի կունենա հենց այն ժամանակ, երբ պետք է արագ առաջ շարժվեք:

Ե՛վ անձնական, և՛ գործնական հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Դուք հաճախ կզգաք, որ ձեզ որոշումներ են պարտադրում, թույլ չեն տալիս անել այն, ինչ դուք եք անհրաժեշտ համարում: Կուզենաք ընդդիմանալ, բայց դա անելու համար ձեզ բավականաչափ ուժեղ չեք զգա:

Շատ ոչ միանշանակ իրավիճակներ կպարզվեն շաբաթվա վերջին, երբ ընդհանուր իրավիճակն ավելի հասկանալի ու հասարակ դառնա: Դուք կհասկանաք, թե ինչ է պետք անել ու չեք ուզենա ոչինչ հետաձգել: Այստեղ հաջողությունը միայն ժամանակի հարց է:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ հեշտ չի դասավորվի, բայց դուք չեք բողոքի: Գործերում դժվարությունները չեն վախեցնի. դուք կհասկանաք, որ կհասնեք ձեր ուզածին, եթե համառ լինեք: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն: Խուճապի մի մատնվեք: Օգտվեք պահից ու կկարողանաք հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում:

Ստիպված եք լինելու արագ սովորել, և հաճախ ոչ այն, ինչը ձեզ հետաքրքիր է: Պետք է ջանքեր գործադրեք: Ինֆորմացիան ինքն իրեն չի մտապահվի, միանգամից հասկանալ էլ չի ստացվի: Մի հանձնվեք: Շաբաթվա վերջին կհասնեք առաջին հաջողություններին, իսկ հետո ամեն ինչ ավելի կլավանա:

Ուշադիր եղեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Հիմա հակված կլինեք ձեզ ավելի զուսպ պահել ու խուսափել անկեղծ զրույցներից: Կողքից կարող է թվալ, որ ինչ-որ կարևոր բան եք թաքցնում: Կասկածները կարող են փչացնել հարաբերությունները, այնպես որ՝ խուսափեք անտեղի խորհրդավորությունից ու համբերատար պատասխանեք բոլոր հարցերին:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2635 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5