ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1100 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 7-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 14:36-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է մինչև 17:05-ը, ինքներդ ձեզ վրա բոլոր պլաններում աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորելը, վերապլանավորելը, վերակառուցելը: Անբարենպաստ է ալկոհոլ օգտագործելը, լողալը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել: 

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 17:05-ից, ամեն քայլը պետք է լավ մտածեք: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդելու համար: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ է նաև սովորելու, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, ոչ ադեկվատ լինելն ու հպարտությունը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Խորհուրդ է տրվում պասիվ լինել: Ակտիվությունն այսօր պատժելի է, նրա հետևանքները կարող են սարսափելի լինել:



Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ: Վատ նշաններ կլինեն որոտն ու կայծակը, անձրևը և եթե դրանք ինչ-որ բան կործանեն, քանդեն: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Նախապատվությունը տվեք ծանր սննդին, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում տեսնեք ձեր շրջապատը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1100 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7