ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1332 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 6-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:59-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Օրը լավն է վիրահատությունների համար: Ուշադիր է պետք լինել թոքերին:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 15:59-ից, ինքներդ ձեզ վրա բոլոր պլաններում աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորելը, վերապլանավորելը, վերակառուցելը: Անբարենպաստ է ալկոհոլ օգտագործելը, լողալը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել: 



Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Սա չարը բացահայտելու, վախերի դեմ պայքարելու ժամանակ է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործերն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը անգործություն, խորամանկություն ու ծուլություն չի հանդուրժի: Լավ է, եթե ձեզ հաջողվի հաղթահարել կասկածները: Լավագույն օրն է վիրահատությունների ու ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում խորամանկել, վնաս տալ բույսերին ու աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշանները կապված կլինեն կոտրվելու հետ: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմապտապտուղներին: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարի կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1332 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5