ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1342 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 1-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 03:07-ից՝ Կշեռքի:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:59-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 08:59-ից, ակտիվ պայքարի օր է: Մարդը, որը բնույթով մարտիկ չէ, իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ է դառնում: Սա լավագույն օր է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: 



Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը լավն է կապեր հաստատելու, մարմնական ու հոգեկան ուժեր ձեռք բերելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ, տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես ծանրաբեռնվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով: Պատահաբար անձրևի տակ ընկնելը, վրան ջուր թափելը, ծիածան կամ կայծակ տեսնելը լավ նշան կլինի: Օրվա գույներն են արծաթագույնն ու նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Հնարավորինս շատ մրգեր ու հյութեր օգտագործեք, մի հրաժարվեք քաղցրից ու մեղրից: Չի կարելի գինի խմել: Այսօր հնարավոր են ինչպես իրական, այնպես էլ խորհրդանշական երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1342 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6