ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1337 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 15-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 02:32-ից՝ Խոյի:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է մինչև 20:45-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ ագրեսիվությունը, նախանձն ու չարությունը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և այլ օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Պետք է հանգիստ ու չափավոր լինեք: Անբարենպաստ է չարանալը, ագրեսիվ ու նախանձ լինելը, վիճելը: Խուսափեք միս ու սնկեր ուտելուց: Արգելված է թռչունների որսը:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 20:45-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Օրվա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը. անվերահսկելի էներգիան իր մեջ վտանգներ կպարունակի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, զվարճանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանք անելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից էլ վտանգավոր օր է:



Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Գաղտնիքների բացահայտման ժամանակն է: Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, ինչպես նաև սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն կազմակերպել: Խորհուրդ չի տրվում օծանելիք ու կոսմետիկա օգտագործել: Արթնանալուց անմիջապես հետո փռշտալն այսօր լավ նշան կլինի: Լավ նշաններ կլինեն նաև կրկնվող երաժշտություն լսելը, կաշվից իրեր, գումար գտնելը: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են բաց յասամանագույնը, դեղինը, ոսկեգույնը, փայլուն գույները: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1337 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6