ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1074 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 12-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 13:51-ից՝ Ձկների:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:01-ը, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, կոնսուլտացիայի դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, կերակուրներ, տան, տնտեսության համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր հրաշալի կազդեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 20:01-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Ցանկացած կարևոր գործ պետք է տեղափոխել հենց լուսնային 14-րդ օր: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ողջ ամիսը: Օրվա ընթացքում մելանխոլիան, տխրությունը հաճախ կայցելեն. հիշեք այս մասին: Բարենպաստ կլինի ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելն ու օծանելիք օգտագործելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Մաքրեք օրգանիզմը թույներից ու մնացորդներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի. հնարավոր են տրամադրության անկումներ:



Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կանի: Օրը նվիրված է ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Սա եկամտի, մեծ գնումների, գործնական միջոցառումների ժամանակ է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին ու ծիսակարգին: Պետք է հոգ տանեք ունեցվածքի մասին, դրամական փաստաթղթեր ձևակերպեք, աշխատեք հողի ու քարի հետ: Նվերներ տվեք: Երազում մազերը կտրելը վատ նշան կլինի: Օրվա լավ նշանները կապված կլինեն գումարի ու թանկարժեք զարդերի հետ. դրանք գտնելը, ստանալը, նվիրելը, տեսնելը: Լավ նշան կլինեն նաև լիքը դույլերը: Նյութական կորուստները վատ նշան կլինեն: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Այսօր ամեն ինչ կարող եք ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Բարի կլինեն ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1074 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/9