Օգոստոսի 31-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1360 | 21:00 | |
Օգոստոսի 31-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:28-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, այլ միայն պլանավորեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը, պարզապես ընդհանուր հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի, եթե շատ ակտիվ գործունեությամբ զբաղվեք: Շատ մի ծանրաբեռնվեք, ալկոհոլ մի օգտագործեք, շատ կծու ու տաք ուտեստներ մի փորձեք: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 07:28-ից, կրկին ուշադիր պետք է լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական պլաններ կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, խնամել կենդանիներին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում վիճել, մորթուց ու կաշվից իրեր կրել: Օրվա լավ ու վատ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ նշաններ կլինեն արյունը, միջատների խայթոցը, կոտրվածքները: Ներդաշնակ կլինեն մեղմ գույները, կանաչն ու դեղինը: Խուսափեք կարմիրից: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Երազներն աղոտ կլինեն ու կշիռ չեն ունենա: |
|