Օգոստոսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1220 | 21:00 | |
Օգոստոսի 29-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:25-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության մեջ լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Արդյունավետ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 04:25-ից, նվերների, բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր արժե բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ պոկելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին: Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Խորհուրդ է տրվում թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր բոլորին կտրվի այնքան, որքան արժանի են: Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, տրվել ձանձրույթին, շատ համառ լինել: Ավելի լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Նախապատվությունը տվեք արծաթագույնին, կապույտին: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32, 71: Սննդի մեջ նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Սա խորհրդանշական երազների օր է, հատկապես արևածագից առաջ: |
|