Կրիմինալ հորոսկոպ
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 5371 | 12:00 | |
Կրիմինալ նորություններում ամեն օր ինֆորմացիա է հայտնվում գողությունների ու զինված հարձակումների, մարդասպանությունների ու տեռորիստական ակտերի մասին: Դրանք բոլորը աստղակերպի այս կամ այն նշանի մարդկանց ձեռքի գործն են: Իսկ այժմ այն մասին, թե նշաններից որոնք են ավելի շատ հակված հանցագործությունների: Խոյ Խոյը ագրեսիվ ու բավականին կոշտ նշան է: Բայց դա նրան կրիմինալ քրոնիկայի հերոս ամենևին չի դարձնում: Այս նշանի ներկայացուցիչները ինքնաբավ ու ինքնավստահ մարդիկ են, նրանք նախանձ չեն ու թերարժեքության բարդույթով չեն տառապում, այնպես որ՝ հանցագործությունների համար պատճառներ էլ ավելի քիչ ունեն: Սակայն Խոյին բնորոշ հանդուգն խիզախությունը հաճախ նրան կրիմինալ խմբավորումների կամ կազմակերպությունների ղեկավար է դարձնում: Խոյը բռնությանը ավելի շատ հակված նշանների առաջատար եռյակում է: Այստեղ դեր է խաղում նրա ագրեսիվությունն ու բռնկուն լինելը: Նրանք դիմադրության հանդիպելիս կատաղության գիրկն են ընկնում: Խոյը զոհին անարգելու ցանկություն չունի, պարզապես ուզում է ճնշել ու ցույց տալ սեփական առավելությունը: Ցուլ Առաջին հայացքից խաղաղասեր ու տնակյաց Ցուլը ընդհանրապես չպետք է հայտնվեր կրիմինալ նորությունների մեջ: Բայց ահա վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդպես չէ: Սպանության ունակ ու բռնության հակված մարդկանց ցանկում Ցուլերը երկրորդ տեղերն են զբաղեցնում, և ամենը սառնասիրտ ու բավականին կոշտ բնավորության պատճառով: Այս մարդիկ հակված են իրենց մեջ կուտակել ագրեսիվությունը, հստակ պլանավորել ու նախապատրաստել սպանությունը: Զարմանալի չէ, որ հենց Ցուլերն են մյուսներից հաճախ վարձու մարդասպաններ դառնում: Նրանք համբերատար են, հեռատես ու իրենց զոհի հանդեպ անգութ: Բացի այդ, Ցուլերը շատ կախված են նյութական բարեկեցությունից ու իրենց կարգավիճակը ցուցադրելու անհրաժեշտությունից: Բայց ահա նրանցից բոլորը չէ, որ կարողանում են անհոգ կյանքի համար ազնիվ ճանապարհով գումար վաստակել, այնպես որ՝ նման մարդիկ շատ խոշոր չափերի գողություն ու կողոպուտ են պլանավորում: Երկվորյակ Մարդասպանների ցուցակում 3-րդ, իսկ բռնությանը հակված մարդկանց ցուցակում 5-րդ տեղերը վկայում են, որ Երկվորյակը նենգ ու վտանգավոր նշան է: Հաճախ այս մարդիկ հանցագործության են գնում շահադիտական նպատակներից ելնելով, չնայած՝ լինում են նաև դեպքեր, երբ Երկվորյակների զոհը դառնում են նրանց վիրավորողները: Աստղակերպի այս նշանի ներկայացուցիչները չափազանց ինքնասեր են, այնպես որ՝ նրանց հասցված վիրավորանքը վիրավորողի համար ամեն րոպե կարող է մահացու ավարտ ունենալ: Եվ մեկ փաստ՝ Երկվորյակի կատարմամբ հանցագործությունը խիստ դժվար է բացահայտել: Այս մարդիկ անկանխատեսելի են, երբեմն՝ անտրամաբանական, բայց դրա հետ մեկտեղ, հանցագործություններն այնքան տաղանդավոր են մտածում, որ կրիմինալ թնջուկը բացելը հաճախ նույնիսկ ամենափորձառու հետաքննիչների ուժերի սահմաններում չի լինում: Ի դեպ, դետեկտիվ ֆիլմերի նենգ հանցագործներից շատերը հենց Երկվորյակներ են: Խեցգետին Խեցգետիններին մարդասպանության հակված մարդիկ անվանել չի կարելի: Բայց նույնիսկ դա հաշվի առնելով՝ նրանք մարդասպանների ցուցակում 4-րդ տեղում են, իսկ բռնության հակված մարդկանց ցուցակում՝ 6-րդ-ում: Խեցգետինն ավելի շատ գողերի նշան է: Նրանք ավելի հակված են մանր գողությունների ու մեքենայությունների, որոնք անընդհատ կլցնեն նրանց դրամապանակը: Սառնասիրտ մարդասպանի համար այս մարդը չափազանց վախկոտ է: Սակայն եթե վիրավորեք Խեցգետնին, հետևանքները կարող են շատ անսպասելի լինել: Այս մարդը կարող է մանյակի համառությամբ ու կպչունությամբ հետևել իրեն վիրավորողին ու սպանություն պլանավորել, շահել զոհի վստահությունը ու այնպիսի հարված հասցնել, որին վերջինս ամենևին չէր սպասում: Ավելին, վրիժառու Խեցգետինները հակված են նաև կտտանքների ենթարկել ու անարգել իրենց զոհերին: Այդ մասին է վկայում նաև վիճակագրությունը, համաձայն որի՝ Խեցգետինները բոլորից հաճախ են սերիական մարդասպաններ դառնում: Առյուծ Առյուծին բնութագրում են ագրեսիվությունն ու բռնկուն լինելը: Հենց դրանով էլ պայմանավորված է մարդասպանների ցուցակում նրա զբաղեցրած 1-ին հորիզոնականը: Առյուծները չափից դուրս ինքնավստահ ու ամբարտավան են, այնպես որ՝ հեշտությամբ են համաձայնում կրիմինալ արկածախնդրություններին: Այս նշանին պատկանող շատ մարդիկ ահաբեկչական կազմակերպությունների ու հանցավոր խմբավորումների անդամներ են: Որպես կանոն՝ այս մարդկանց առանձնացնում է կատարված հանցագործությունների մասշտաբայնությունը: Հանցագործությունների այս մարդկանց դրդում է գոյության պայքարը, չնայած՝ կենցաղային մակարդակում Առյուծները հազվադեպ են սպանում աֆեկտիվ վիճակում, երբ պարզապես գիտակցությունն անջատված է: Սրա հետ մեկտեղ, Առյուծները հակված չեն բռնության: Նրանք կոշտ են, բայց ոչ դաժան ու իրենց զոհին առանց հատուկ անհրաժեշտության չեն անարգի: Կույս Այս նշանի ներկայացուցիչները հակված չեն հանցագործությունների: Այս մասին են վկայում մարդասպանների ցուցակում 8-րդ, իսկ բռնարարքներ գործողների ցուցակում 9-րդ տեղերը: Ամենից հաճախ Կույսերը մարդասպան են դառնում, երբ նրան պատին են դեմ տալիս ու բացի հանցագործությունից ստեղծված իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա: Ընդ որում՝ Կույսերը սպանության մտածված են գնում, լավ պատրաստվում են դրան ու նախապես իրենց համար ալիբի են մտածում: Այս մարդիկ առանձնանում են կոշտությամբ ու իրենց մտահղացումների անկասելիությամբ: Եթե Կույսերը սպանություն են ծրագրել, անպայման կանեն դա: Բռնարարքներ գործողներ այս մարդիկ խիստ հազվադեպ են դառնում: Հաճախ բռնության դիմում են այն Կույսերը, որոնք մանկության տարիքում իրենք էլ բռնության զոհեր են դարձել: Կշեռք Կշեռքներին չի կարելի իրենց վարքը կառավարելու անընդունակ մարդիկ անվանել: Երևի դա է պատճառը, որ մարդասպանների ու բռնության հակվածների ցուցակներում նրանք վերջին տեղերին մոտ են: Բայց դա ամենևին չի խոսում բարեհոգության ու մարդասիրության մասին: Եթե մյուս նշանների ներկայացուցիչները մարդ են սպանում ագրեսիայի նոպայի ժամանակ կամ ողջ աշխարհին իրենց առավելությունը ցուցադրելու նպատակով, ապա Կշեռքները կարող են սպանության գնալ շահադիտական նկատառումներից ելնելով: Շատ հաճախ Կշեռքները խուսափում են կրիմինալի հետ կապ ունենալուց, բայց եթե սպանություն են մտածում, ապա շատ դաժան կտտանքների են դիմում ու խիստ տառապանքներ պատճառում իրենց զոհերին: Սադիստական հակվածությունների մասով նրանք առաջատար են: Դա է պատճառը, որ Կշեռքների բռնարարքները առանձնանում են յուրահատուկ այլասերվածությամբ: Կարիճ Շատերը Կարիճներին ագրեսիվ, կոշտ ու նույնիսկ դաժան մարդիկ են համարում: Ինչ-որ իրավիճակներում գուցե դա այդպես է, բայց ահա կրիմինալ իմաստով՝ ոչ: Կարիճները մարդասպանների ցուցակում 11-րդ տեղում են, իսկ բռնության հակվածների ցուցակում՝ վերջին 12-րդ տեղում: Իսկ գաղտնիքը սեփական կամքը ուրիշներին առանց բռնություն կիրառելու պարտադրելու կարողության մեջ է: Կարիճներին բռնության դիմելը պետք չի էլ գալիս: Ճիշտ է, արժե նշել, որ Կարիճները վառ արտահայտված անհատականություններ են, իսկ դա նշանակում է, որ նրանք հանցագործությունները միայնակ են կատարում: Ընդ որում՝ չարագործության դիմելիս այս մարդիկ շատ հնարամիտ են, ուստի կարծիք կա, որ չբացահայտված հանցագործությունների մեծ մասը Կարիճների ձեռքի գործն է: Աղեղնավոր Աղեղնավորները մարդասպանների ու բռնության հակվածների ցուցակում վերջին ու նախավերջին տեղերում են: Այստեղ մենք իսկապես գործ ունենք մարդասերների հետ, որոնք մարդկանց կյանքից զրկելու ցանկություն չունեն: Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ: Աղեղնավորները բավական թուլակամ են, այնպես որ՝ երբեմն հանցագործություն են կատարում՝ ընկնելով ավելի ուժեղ մարդկանց ազդեցության տակ: Աղեղնավորները ավելի հաճախ խաբեբաներ են լինում, որոնք գոյատևում են միամիտ քաղաքացիներին մոլորության մեջ գցելու միջոցով: Նրանք հաճախ խաղամոլ են, մեծ գումարների վրա են խաղում, և, բնականաբար, նաև պարտվում են: Այնպես որ՝ այս նշանի ներկայացուցիչներին ավելի բնորոշ են ստախոսությունը, գողություններն ու կողոպուտները: Ընդ որում՝ նրանք որպես կանոն տեղից տեղ անցնող խաբեբաներ ու մանր աֆերիստներ են: Այծեղջյուր Մարդասպանների ցանկում 6-րդ, իսկ բռնության հակված մարդկանց ցանկում 4-րդ տեղերը բնութագրում են Այծեղջյուրն որպես դաժան ու անգութ արարածի: Սակայն նրանք զոհերի տանջանքներից հաճույք ստացող սադիստներ չեն: Այս մարդիկ սպանում են սառնասիրտ կերպով ու առանց խղճի զգացման, բացի այդ, շատ լավ թաքցնում են հետքերը. բնությունը նրանց հնարամտությամբ է օժտել: Նրանց համար սպանության գլխավոր պատճառը շահն է, չնայած՝ Այծեղջյուրները նաև շատ վրիժառու են ու կարող են իրենց հասցված վիրավորանքի համար մարդուն զրկել կյանքից: Բայց այնուամենայնիվ հաշվենկատ Այծեղջյուրը սպանության չի դիմի, եթե սպանության ռիսկերը գերազանցում են դրանից ստացած շահին: Նրա ոլորտը խոշոր մեքենայություններն են, բնական ռեսուրսների վաճառքը: Եթե Այծեղջյուրները գողանում են, ապա գողոնը քաղաքի, շրջանի կամ երկրի մասշտաբով շատ խոշոր է լինում: Ջրհոս Ջրհոսները մարդասպանների ու բռնության հակվածների ցուցակում վերջին տեղերում են: Այս իմաստով Ջրհոսներին կարելի է համեմատել Կարիճների հետ, սակայն նրանք կարիճական մագնիսականությունը չունեն: Նրանք ավելի մոտ են Աղեղնավորներին, քանի որ ավելի շատ տարվում են տարաբնույթ խաբեություններով, որոնք մարդկանց ֆիզիկական ոչնչացման հետ ոչ մի կապ չունեն: Իսկ եթե Ջրհոսը սպանության դիմի, ապա դա հաստատ շահադիտություն չի լինի, ոչ էլ նախանձ կամ վրեժ, այլ ավելի շուտ ողջ աշխարհին իր մասին հայտարարելու, կասկածելի փառք ձեռք բերելու ցանկություն: Նման մոտիվներ են նկատվում նաև նրանց բռնարարքների մեջ: Ձկներ Երազկոտ, արտաքինից ամաչկոտ Ձկները մարդասպանների ցուցակում 9-րդ տեղում են, փոխարենը առաջին տեղում են բռնության հակված մարդկանց ցանկում: Ձկների ներսում տարաբնույթ կոմպլեքսների մի ողջ փունջ է, որոնց պատճառով էլ նրանք երբեմն ծայրահեղությունների ու փսիխոպատիայի են հասնում: Թե ինչ վիճակում են տվյալ պահին գտնվում Ձկները, թե ինչի մասին են նրանք մտածում կամ ինչ են պլանավորում, գուշակելը պարզապես անհնարին է: Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև Ձկների մեծամասնության ծանր կախվածություններին, այդ թվում՝ ալկոհոլիզմին ու թմրանյութերին հակվածությունը: Այդպիսի վիճակում այս նշանի ներկայացուցիչները հատկապես անկանխատեսելի ու վտանգավոր են դառնում: Իհարկե, չի կարելի բոլոր Ցուլերի մեջ սառնասիրտ մարդասպաններ, իսկ Ձկների մեջ՝ բռնարարքի հակված մարդիկ տեսնել: Սրանք միայն նշանի ներկայացուցիչների հակվածություններն են, որոնք, ամենայն հավանականությամբ, կյանքում երբեք էլ չեն արտահայտվի: |
|