Աստղագուշակ․ սեպտեմբերի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2492 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եթե ուզենաք սարեր շուռ տալ, դա ձեզ մոտ կստացվի: Բայց ավելի լավ է կենտրոնանաք ավելի օգտակար բանի վրա: Օրը կարևոր նպատակներին հասնելու, ինչպես նաև ավելի վաղ գործած սխալներն ուղղելու հնարավորություն կտա: Միակ բանը, որը չի կարելի անել, սեփական հաջողությունների մասին պատմելն է: Ինչքան քիչ մարդիկ իմանան դրանց մասին, այնքան լավ: Հատկապես զգույշ է պետք լինել նոր ծանոթների հետ. նրանցից ինչ ասես կարելի է սպասել: Կարևոր է մտերիմներին ուշադրություն դարձնելը: Հարցեր են կուտակվել, որոնք պետք է քննարկել, բացի այդ, ընտանեկան խնդիրներն էլ առանց ձեր մասնակցության չեն լուծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաջող կլինի օրվա սկիզբը: Լավ գաղափարներ կունենաք, կարող եք անել այն, ինչ վաղուց եք պլանավորել: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ էր թվում, քանի որ ոչ ստանդարտ լուծումներ կգտնեք, չեք վախենա չփորձված մեթոդներից: Հարմար ժամանակ է ցանկացած բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար. դուք հեշտությամբ զրուցակցին կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ: Ավելի ուշ խնդիրներ կծագեն, որոնք ուրիշների սխալների ու անուշադրության արդյունքը կլինեն: Աշխատեք ուրիշներին ոչ մի լուրջ բան չհանձնարարել: Ինչքան քիչ հույս դնեք նրանց վրա, այնքան մեծ կլինի ամենահամարձակ նախաձեռնություններում հաջողության հասնելու հավանականությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ տարաձայնություններ ու վեճեր կլինեն, շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Հաճախ ձեզ սխալ կհասկանան, կհանեն հավասարակշռությունից տհաճ նկատողություններով ու սուր խոսքերով: Աշխատեք լուրջ վեճ թույլ չտալ. դրանից հետո հարաբերությունները վերականգնելը դժվար կլինի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Չի բացառվում՝ ճանապարհին կարողանաք հաջող գնումներ անել: Բացի այդ, շատ հաճելի տպավորություններ կստանաք, իսկ պայմանների փոփոխությունը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Չի բացառվում՝ տանից հեռու ոգեշնչվածությունն այցելի ձեզ ու հրաշալի գաղափարներ ծնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Անհանգիստ կլինի օրվա սկիզբը: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, իսկ դա շատ կնյարդայնացնի: Ստիպված եք լինելու փոխել պլանները, իսկ դա ձեզ նույնպես հազիվ թե ուրախացնի: Սակայն ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունն ուժ կհավաքի, ձեզ ավելի վստահ կզգաք: Երեկոն հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Մտերիմներն ուրախ կլինեն շփվել ձեզ հետ, զրույցների գրավիչ թեմաներ ու բոլորի համար հետաքրքիր գործեր կգտնվեն: Սիրային ժամադրությունները հիշարժան ու շատ հաճելի կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ինչ էլ պատահի, հանգստություն կպահպանեք: Հենց դա թույլ կտա արագ լուծել բարդ խնդիրները, պատասխաններ գտնել կարևոր հարցերին, գլուխ հանել նրանից, ինչն առաջ շատ բարդ էր թվում: Շրջապատողները կաշխատեն ձեզանից օրինակ վերցնել, բայց դա բոլորին չէ, որ կհաջողվի: Ինչ-որ մեկը կարող է նախանձել ձեր հաղթանակներին, բայց հազիվ թե գտնվեն այնպիսի համարձակ մարդիկ, ովքեր կկանգնեն ձեր ճանապարհին: Օրը հարմար է ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ, ճիշտ հարցեր կտաք ու ճիշտ եզրակացություններ կանեք: Կարող եք պատահաբար բացահայտել ուրիշի գաղտնիքը, կռահել, թե ինչ էին փորձում ձեզանից թաքցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հագեցած ու արդյունավետ օր է: Համարձակ ստանձնեք բարդ գործերը. դուք կարող եք դրանցից հրաշալի գլուխ հանել, հասնել փայլուն արդյունքների: Չեն բացառվում հաջող գործնական բանակցությունները: Նշանի որոշ ներկայացուցիչներ առաջարկներ կստանան, որոնք արագ մասնագիտական աճ կխոստանան: Չնայած գործեր սովորականից շատ կունենաք, բավականաչափ ժամանակ կմնա նաև հանգստի ու մտերիմների հետ շփվելու համար: Բոլորի համար կարևոր հարցերը հանգիստ քննարկելու հնարավորություն կլինի: Նույնիսկ եթե լուծում գտնել չհաջողվի, օգտակար կլինի պարզելը, թե ով ինչ կարծիք ունի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դրական միտումները կգեշակշռեն և կարող եք հույս դնել շատ խնդիրների շուտափույթ լուծման վրա: Հաճախ ձեզ կօգնեն հին ու նոր ծանոթները, ընդ որում՝ լրիվ անշահանխնդիր: Ընդհանուր նպատակներն ու աշխարհի հանդեպ նման հայացքները կօգնեն ընկերանալ. գործնական հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ կդառնան: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում, եթե նախաձեռնող լինեք: Հավանական են հետաքրքիր ուղևորություններ, տանից հեռու հաճելի հանդիպումներ: Կարող եք գնումներ անել. դրանք հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք չշտապել: Հիմա դուք կուզենաք հնարավորինս արագ կարևոր որոշումներ ընդունել, բայց ավելի լավ է ուսումնասիրեք իրավիճակը, խորհրդակցեք մարդկանց հետ, ովքեր գլուխ են հանում դրանից: Սեփական գիտելիքներն ու փորձը քիչ կլինի, իսկ չափազանց մեծ ինքնավստահությունը տհաճություններ կբերի: Չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները, գործերում ձգձգումները, տհաճությունները, որոնք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց, միևնույն է, կստիպեն հուզվել: Արդեն երեկոյան կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Գումարի հետ զգույշ եղեք. դուք հակված կլինեք այն ծախսել դատարկ բաների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը թեթև ու հաջող կսկսվի: Ձեզ վառ պահեր, աննշան, բայց հիշվող իրադարձություններ, ինչպես նաև հաճելի հանդիպումներ են սպասվում: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց վաղուց կարոտում էիք: Չի բացառվում՝ աջակցություն ստանաք, որի կարիքն ունեիք ու ավարտին հասցնեք կարևոր գործը: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կնվազի, բայց լուրջ խնդիրներ չեն ծագի: Օրվա երկրորդ կեսը կարող է ձանձրալի թվալ: Այն ձեզ ինքնադրսևորվելու հնարավորություն չի տա, կստիպի ենթարկվել կանոններին, իսկ դա կվշտացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա մեծ մասը հաջող է: Շատ նախաձեռնություններում հաջողակ կլինեք, համարձակ գաղափարները հրաշալի կլինեն, սպասվածից ավելիին կհասնեք: Հնարավոր են դրամական մուտքեր, գործարքներ, որոնք կամրապնդեն ձեր դիրքերը: Ձեր հաջողություններով կհետաքրքրվեն շրջապատողները, չի բացառվում ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն: Միակ խոցելի ոլորտը անձնական հարաբերությունները կլինեն: Այստեղ խնդիրներ կծագեն օրվա երկրորդ կեսին, երբ բացասական միտումների ազդեցությունն առավել նշանակալի կդառնա: Երեկոյան կարևոր հարցեր լավ է չքննարկեք, հատկապես նրանք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առավոտը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածում հանդիպումներ են պլանավորել: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի. ձեզ հաճախ սխալ կհասկանան կամ կկասկածեն այն բանում, ինչը չեք արել: Բարեբախտաբար, դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կուժեղանա, խնդիրները կլուծվեն, իսկ կյանքը ավելի հեշտ ու ուրախ կդառնա: Օրվա երկրորդ կեսը լավ գումար աշխատելու հնարավորություն կտա: Հավանական են ծախսեր, բայց դրանք արդարացված կլինեն: Գումարը կծախսեք միայն այն իրերի վրա, որոնք պետք կգան ու կուրախացնեն, իսկ անիմաստ առաջարկներով չեք գայթակղվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Անհրաժեշտ է շատ բաների մասին մտածել: Այսօր պետք է պատասխաններ փնտրեք բարդ հարցերին, ընդ որում՝ դա պետք է ինքնուրույն անեք. հազիվ թե ինչ-որ մեկն օգնի: Հնարավոր են նորություններ, որոնք փակուղու առաջ կկանգնեցնեն կամ կստիպեն փոխել պլանները: Սկզբում դրանք կվշտացնեն, իսկ ավելի ուշ կհասկանաք, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է իմպրովիզների ու փորձարկումների համար: Պետք կգա շատ վաղուց սովորածը: Ձեր գիտելիքները հաճելիորեն կզարմացնեն շրջապատողներին: Ձեր հաջողությունները կգնահատեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական անձի մասին էին բարձր կարծիքի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|