ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2669 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար չի լինի: Դուք կես խոսքից կհասկանաք և՛ հին, և՛ նոր ծանոթներին, միշտ կիմանաք, թե ինչ կարելի է նրանցից սպասել: Այդ ժամանակահատվածը հարմար է կարևոր ու բարդ ինչ-որ բանի շուրջ զրուցելու համար: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, կոնֆլիկտ թույլ չեք տա: Չեն բացառվում հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծվեն կարևոր աշխատանքային հարցերը:

Ավելի ուշ լարված շրջան կգա: Դուք պետք է բարդ որոշումներ ընդունեք: Ոչ ոքի հետ չեք կարողանա խորհրդակցել. պետք է հույս դնեք միայն սեփական փորձի ու առողջ բանականության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք անկախ ամեն ինչից հավասարակշռություն պահպանել: Այսօր ինչ-որ բան պլանի համաձայն չի ընթանա, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, եթե չհուզվեք: Շրջապատողների վրա չբարկանալը դժվար կլինի. նրանք անընդհատ կուշացնեն ձեզ, հաճախ ակնհայտ բաները չեն հասկանա, կխանգարեն ավարտին հասցներ սկսածը: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտից խուսափելն ու բոլորի հետ հարթ հարաբերություններ պահպանելը:

Օրը հարմար է ստեղծագործ մոտեցում պահանջող բարդ գործերի համար: Դուք իսկապես կտարվեք դրանցով ու պարզապես կմոռանաք ձեր ապրումների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, ունակ կլինեք հաշտեցնել նրանց, ովքեր վաղուց վիճել էին, կստիպեք վատ տրամադրվածներին փոխել իրենց բռնած դիրքը: Լավ կանցնեն գործնական հանդիպումներն ու բանակցությունները: Չի բացառվում՝ ձեզ առաջարկներ անեն, որոնք մերժելը դժվար կլինի:

Խնդիրներ կծագեն միայն կարգապահություն ու բծախնդրություն պահանջող գործերում, օրինակ՝ փաստաթղթերի հետ աշխատելիս: Բացի այդ, կարող են վերադառնալ հին խնդիրներն ու անհապաղ լուծում պահանջել: Ստիպված եք լինելու հետաձգել մյուս գործերն ու կենտրոնանալ նրանց վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն արդյունավետ չես անվանի: Չարժե ինչ-որ կարևոր բան պլանավորել: Պատրաստ եղեք անակնկալների ու մի զարմացեք, եթե միանգամից չստացվի այն, ինչ առաջ հեշտությամբ էր տրվում: Սովորականից հաճախ օգնության կարիք կունենաք ու դժվարությամբ կհասկանաք, թե ում է պետք դիմել այդ հարցով: Փորձված համախոհները չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով, իսկ նորերի վրա հույս դնելը դժվար կլինի: Բայց ձեզ աջակցել պատրաստ մարդ անպայման կգտնվի:

Հնարավոր են թյուրիմացություններ ընտանիքում: Մտերիմները կարող են վիրավորվել ձեր նույնիսկ ամենաանմեղ նկատողություններից: Զգույշ կատակեք ու աշխատեք ոչ ոքի չքննադատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին հավանական են լարված պահեր: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, դուք կսկսեք հուզվել: Հնարավոր են խնդիրներ մտերիմների հետ հարաբերություններում. ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Երբեմն ձեր նույնիսկ ամենաանմեղ արտահայտությունների մեջ մարդիկ ինչ-որ վիրավորական բան կտեսնեն: Իհարկե, այդ ամենը օգուտ չի տա հարաբերություններին:

Բայց ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Երեկոյան մոտ հեշտությամբ գլուխ կհանեք գործերից ու ճիշտ լուծումներ կգտնեք: Ինտուիցիան հաճախ կհուշի, թե ինչ է պետք նախաձեռնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզիբը հաջող է: Միայն մի քանի ժամվա ընթացքում գլուխ կհանեք բարդ գործից ու պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները, որոշ Կույսեր երազանքի աշխատանքը ստանալու շանս կունենան: Ձեր նպատակներին այնքան արագ կգնաք, որ հազիվ թե ինչ-որ մեկին հաջողվի առաջ անցնել ձեզանից:

Օրվա երկրորդ կեսը այնքան էլ բարենպաստ չի լինի. այն հոգսեր, տհաճ զրույցներ, ինչպես նաև անսահման հոգնածության զգացում կբերի: Ուժերը վերականգնելու համար գոնե մի փոքր դադար վերցրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բազմաթիվ հոգսեր կբերի: Խնդիրների հետ կարող են բախվել նույնիսկ նրանք, ովքեր դրանք չէին սպասում: Ամենահասարակ խնդիրներում դժվարություններ կծագեն, ընթացիկ գործերն էլ սովորականից շատ ուժեր ու ժամանակ կպահանջեն: Հուսախաբ կանեն մարդիկ, որոնց վրա ամեն հարցում հենվում էիք: Հաճախ դա նրանց մեղքը չի լինի. պարզապես պայմաններն անհաջող կդասավորվեն:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, օրվա երկրորդ կեսին ձեզ հետաքրքիր առաջարկներ ու հիշարժան հանդիպումներ են սպասվում: Չեն հիասթափեցնի նաև ռոմանտիկ ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը վատը չի լինի: Այդ շրջանի իրադարձությունների շնորհիվ ձեզ ավելի հանգիստ ու վստահ կզգաք, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել նպատակին հասնելու համար: Որոշ Կարիճներ օգտակար ծանոթություններ կհաստատեն, իրենց գաղափարների մասին կպատմեն այն մարդկանց, ովքեր կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Գործնական շփումներում ձեզ շատ կօգնի անձնական հմայքը:

Օրվա երկրորդ կեսին գործնական ակտիվությունը կնվազի, ինքներդ ձեզ չեք կարողանա ստիպել զբաղվել օգտակար ինչ-որ բանով: Բացի այդ, հաճախ կշեղվեք ու կսխալվեք, այնպես որ՝ ոչ մի կարևոր բան մի պլանավորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ օր է: Հատկապես լարված կլինի նրա առաջին կեսը: Շատ բան պետք է անեք այն դեպքում, երբ պլանների իրագործման համար ժամանակը շատ քիչ կլինի: Դուք պատրաստ կլինեք արագ գործել, բայց նույնը չի կարելի ասել ձեր համախոհների մասին. նրանք հաճախ կուշացնեն ձեզ: Երբեմն ավելի արդյունավետ կլինի միայնակ գործելը, բայց հաճախ ավելի լավ է մի փոքր նվազեցնել արագությունը. դա ձեզ չի խանգարի նպատակին ժամանակին հասնել:

Օրվա երկրորդ կեսին ձեզ վաղուց անհանգստացնող մի քանի խնդիր միանգամից կլուծվի: Դուք ձեզ ավելի վստահ կզգաք: Որոշ Աղեղնավորների ինչ-որ անսովոր բան կառաջարկեն: Նշանի ներկայացուցիչները գոնե միայն հետաքրքրությունից դրդված կհամաձայնեն ու չեն զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստություն պահպանել հազիվ թե ստացվի: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, խուճապի կմատնվեք, չեք իմանա՝ ուր է պետք շարժվել և կխորհրդակցեք ոչ այն մարդկանց հետ, որոնց կարծիքն արժեր լսել: Լուրջ խնդիրներից խուսափել կստացվի, եթե չշտապեք: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչից գլուխ հանելու համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չէիք նկատել:

Ուշադրություն դարձրեք ընտանեկան գործերին: Մտերիմներն այսօր ձեր հոգատարության կարիքը սովորականից շատ կունենան: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի ընդհանուր պլանները քննարկելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հակասական օր է: Իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա, բայց դրա մեջ ոչ մի վատ բան չի լինի, քանի որ նոր հնարավորություններ կբացվեն: Սակայն ձեզ համար հեշտ չի լինելու. պետք է արագ կողմնորոշվեք նոր իրավիճակում ու կայծակնային որոշում ընդունեք, որից շատ բան կախված կլինի:

Աշխատանքի մեջ առաջ եկած փոքրիկ դժվարությունները չեն խանգարի ժամանակին ավարտին հասցնել սկսածը: Ցանկացած ուղևորություն պլանավորելիս նկատի ունեցեք, որ մեծ է ճանապարհին ձգձգումների հավանականությունը, կարող եք մոլորվել նույնիսկ ծանոթ երթուղում: Լավ է հաճելի ընկերախմբով ճամփա ընկնեք. միայնակ բացասական հույզերը հաղթահարելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաճելի կանցնի: Գործերում նշանակալի հաջողությունների հասնել հազիվ թե հաջողվի, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ վատը չի լինի, դուք գոհ կլինեք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները ու կարող եք ձեզ թույլ տալ լողալ հոսանքով: Սկզբունքային նոր գործերում լավ է չշտապել. իրավիճակը կպարզվի օրվա վերջին:

Հին ծանոթների հետ հանդիպումներն օգտակար կլինեն. ձեզ կարևոր բան կպատմեն կամ հետաքրքիր առաջարկ կանեն: Չի բացառվում՝ նախկինում միայն գործնական բնույթ կրող հարաբերություններում սիրային նոտաներ հայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2669 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5