Աստղագուշակ․ սեպտեմբերի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2772 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շատ անհանգիստ կլինի օրվա սկիզբը: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, կխանգարեն կենտրոնանալ նրա վրա, ինչը ձեզ համար կարևոր է: Խորհուրդներն ու օգնությունը միշտ չէ, որ տեղին կլինեն. շատ իրավիճակներում առավել շահավետ է ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկին ապավինելը: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, որոնց պատճառով ստիպված կլինեք հետաձգել պլանավորված հանդիպումները: Օրվա երկրորդ կեսը հանգստանալու, լավ ընկերախմբում ժամանակ անցկացնելու հնարավորություն կտա: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները. ինչ-որ հետաքրքիր ու օգտակար բան իմանալու շանս կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հանգիստ ու բարենպաստ օր է: Շատ բան հաջող կդասավորվի, արագ կլուծեք բարդ խնդիրները, հեշտությամբ գլուխ կհանեք այն գործերից, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Պարզ կդառնա այն, ինչ չի հաջողվել հասկանալ ավելի վաղ: Դա կօգնի որոշակիություն մտցնել ապագայի պլաններում: Որոշ Ցուլեր հին ծանոթներից հաճելի նորություններ կստանան կամ կհանդիպեն մարդկանց, որոնց հասցրել են կարոտել: Հնարավոր են աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչով վաղուց եք հետաքրքրվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին հնարավոր են թյուրիմացություններ: Այդ հատվածում շատ բան պլանի համաձայն չի ընթանա: Սակայն դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Չի բացառվում՝ ճիշտ որոշում ընդունելուն օգնեն մարդիկ, որոնց վստահում եք: Ավելի ուշ հնարավորություն կունենաք լուծել այն հարցերը, որոնք ձեզ անհանգստացնում էին վերջին ժամանակներս: Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի: Կարող եք հաջողության հասնել այն ամենում, ինչ կստանձնեք, եթե չկասկածեք ձեր ուժերին: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ. նրանք ուրախ կլինեն շփվել ձեզ հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարդ օր է: Դուք ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի, շրջապատողներից էլ հաճախ կվիրավորվեք, նույնիսկ եթե դրա համար լուրջ պատճառներ չլինեն: Կարող է թվալ, որ ձեզ հատուկ հանում են հավասարակշռությունից, ստիպում են հուզվել, բայց բանը ամենևին ուրիշների խարդավանքների մեջ չէ, այլ տեղի ունեցողին ձեր տված արձագանքի: Իրավիճակը կփոխվի, երբ տարվեք նոր գործով: Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի, շատ լավ գաղափարներ կունենաք: Դրանցից ոմանք կհաջողվի անհապաղ կյանքի կոչել, քանի որ պայմանները հաջող կդասավորվեն, իսկ ընկերներն էլ կհուշեն՝ ինչպես է պետք գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Սա ամենաբարդ օրերից մեկն է, երբ հատկապես կարևոր կլինի հանգստություն ու ինքնատիրապետում պահպանելը: Հենց այդ որակների շնորհիվ ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք, չեք անի այն, ինչի համար հետո ստիպված էիք լինելու զղջալ: Շրջապատողները սխալներ կանեն, իսկ դուք՝ ոչ: Զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզ ավելի ուշադիր հետևել: Հնարավոր են համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Բայց նախաձեռնող լինելու հարցում ավելի լավ է չշտապեք: Մարդուն շանս տվեք, որ ձեզ ավելի լավ ճանաչի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կարևոր հարցերը քննարկելու համար բարենպաստ օր է: Ձեզ կհաջողվի ձեր կողմը գրավել նրանց, ովքեր նախկինում ուշադրություն չէին դարձնում ուրիշի կարծիքին: Մրցակիցները կհասկանան, որ ձեզ հետ ավելի լավ է ընկերություն անել, քան պայքարել ձեր դեմ: Ձեր համարձակ, անսովոր գաղափարները շատերին դուր կգան և հիմա կարող եք խումբ հավաքել, որը կօգնի արագ կյանքի կոչել մտածածը: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Կարող եք լավ ժամանակ անցկացնել հարազատների հետ. ընտանեկան տոնի համար առիթ կգտնվի: Որոշ Կույսերի անակնկալներ ու անսպասելի նվերներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա մեծ մասը բարենպաստ է. միայն երեկոյան կզգացվեն բացասական միտումները, բայց դրանք ձեզ չեն խանգարի կյանքի կոչել մտածածը: Պետք է մի փոքր զգույշ լինեք, ուրիշի ազդեցության տակ որոշումներ չընդունեք: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնք ժամանակին ձեզ տհաճություններ են բերել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև պատահական հանդիպումներ, որոնց շնորհիվ մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան կիմանաք: Օրվա կեսին հին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն: Ողջ օրը հարմար է գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վատ օր չէ: Գումարի հետ կապված ամեն հարցում հաջողակ կլինեք: Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ: Չի բացառվում՝ հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը, որոնք վերջին ժամանակներս անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Որոշ Կարիճներ համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով ու հին կապերը վերականգնելու հնարավորություն կտա: Դուք շատ ուշադիր կլինեք, կաշխատեք ոչ մի հետաքրքիր հնարավորություն բաց չթողնել, չեք վախենա անսովոր որոշումներից: Հենց դա ձեզ շանս կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հանգիստ կսկսվի: Առավոտյան կարող է թվալ, որ ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենալու ու մինչև երեկո ձանձրանալու եք: Բայց ավելի ուշ ձեզ մի քանի անակնկալ է սպասվում. դրանցից մի քանիսը տհաճ կլինեն: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել ու խախտել ավանդույթները, անսովոր, բոլորին զարմացնող բաներ անել: Շրջապատողները միանգամից չեն հասկանա, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ, բայց հասկանալուց հետո անպայման կաջակցեն ձեզ: Զգույշ եղեք ֆինանսական հարցերում: Այստեղ ձեզ բնորոշ թեթևամտությունը կարող է կորուստներով ավարտվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շփումների համար բարենպաստ օր է: Լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները. դրանց ժամանակ կարող եք քննարկել նույնիսկ կարևոր գործնական հարցերը: Չեն բացառվում անսպասելի առաջարկները: Մի շտապեք համաձայնությամբ պատասխանել, նույնիսկ եթե հետաքրքրված եք. հնարավոր է՝ ձեզ պատմել են ոչ բոլորը, ինչ արժեր, որ իմանայիք: Ձեր աջակցության կարիքը կունենան մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Օգնեք նրանց ու շատ օգտակար համախոհներ ձեռք կբերեք: Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, բայց թույլ կտան հաճելի գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հուզական դաշտը լարված կլինի: Տրամադրությունը սովորականից հաճախ կփոխվի, երբեմն դժվարությամբ կկենտրոնանաք ինչ-որ բանի վրա, ինչ-որ մանրուքներ կբարկացնեն, կստիպեն հուզվել: Որոշ Ջրհոսներ այսօր կբարկանան ամենամտերիմ մարդկանց վրա, չնայած հիանալի կհասկանան, որ դրա համար լուրջ պատճառներ չկան: Աշխատեք վերահսկել ձեզ. եթե դա ձեզ հաջողվի անել, օրը շատ լավ բաներ կբերի: Դժվարությամբ կտրվեն մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը: Բացի այդ, արագ կկորցնեք կենտրոնացվածությունը, եթե ինչ-որ բան չստացվի: Ավելի հեշտ կլինի հնարամտություն ու երևակայություն պահանջող գործերով զբաղվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրն առանձնապես վառ ու հիշարժան չի լինի, բայց հաճելի կանցնի: Լուրջ խնդիրներից կարող եք չվախենալ, իսկ փոքրիկ դժվարություններից, որոնք չեն բացառվում, հրաշալի գլուխ կհանեք: Օգնություն խնդրելու կարիք չի լինի. դուք բավականաչափ սեփական գաղափարներ ու գիտելիքներ կունենաք: Կարող եք ուսում սկսել. արագ կմտապահեք այն, ինչ պետք է, կվերլուծեք ինֆորմացիան ու ճիշտ եզրակացություններ կանեք: Օրվա երկրորդ կեսի իրադարձությունները կստիպեն մտածել լուրջ ու կարևոր բաների մասին: Չի բացառվում՝ փոխվի շատ իրերի հանդեպ ձեր վերաբերմունքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|