ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2661 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բազմաթիվ մանր թյուրիմացություններ կբերի: Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց դուք շատ կհուզվեք, կնյարդայնանաք, չեք կարողանա ավարտին հասցնել սկսածը: Մարդիկ, ովքեր նախկինում աջակցում էին ձեզ, հիմա չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով: Երբեմն նրանց հետ շփումների կարիքը շատ կզգաք:

Իրավիճակը դեպի լավը կփոխվի, եթե կենտրոնանաք ակտուալ խնդիրների լուծման վրա: Ինչքան շատ օգտակար բաներ անեք, այնքան լավ կզգաք ձեզ: Մտերիմները ձեր օգնության կարիքը կզգան. աշխատեք նրանց խնդրանքներին մերժումով չպատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին ձեզ համար հեշտ չի լինելու: Այդ հատվածում կսրվեն հին հակասությունները, կհիշվեն հին վիրավորանքները, ինքնատիրապետումը պահպանելն էլ դժվար կլինի: Չեն բացառվում կոնֆլիկտները մարդկանց հետ, որոնց հետ նախկինում շատ մտերիմ եք եղել: Դուք կփորձեք ավելորդ բաներ չասել ու պրովոկացիաներին չտրվել, բայց հույզերը, միևնույն է, կհաղթեն առողջ բանականությանը:

Օրվա երկրորդ կեսը առաջինից ավելի արդյունավետ չի լինի, բայց ավելի հանգիստ կանցնի: Դուք կարող եք հանգստանալ, վերականգնել ուժերն ու ապագայի պլաններ մտածել: Կուրախացնեն ընկերների հետ շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ վատ չի դասավորվի, չնայած՝ սկզբում պետք է պայքարեք թշնամիների դեմ ու նույնիսկ համեստ հաջողությունների հասնելու համար ջանքեր գործադրեք: Բացասական միտումների ազդեցությունը նկատելի կլինի առավոտյան, իսկ հետո կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում, նոր հնարավորություններ են բացվում, շանս կա անել այն, ինչն առաջ չէր ստացվում:

Հնարավոր են ոչ մեծ դրամական կորուստներ: Դրանց պատճառով վշտանալ չարժե. շուտով կհաջողվի լրացնել բյուջեն: Մի շտապեք գնումների ու գործարքների հարցում, հակառակ դեպքում շուտով կզղջաք, որ համաձայնել եք ոչ այնքան շահավետ պայմանների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն: Մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու գայթակղությունը, բայց դուք լավ կհասկանաք, որ չեք կարող ձեզ նման բան թույլ տալ: Աշխատեք ավելի վաղ կազմած պլանի համաձայն գործել, չշեղվել դատարկ բաների վրա՝ անկախ նրանից, թե ինչ կասեն շրջապատողները:

Հնարավոր են թյուրիմացություններ ընտանիքում, տնային խնդիրներ, որոնց լուծման համար պետք է ջանքեր գործադրեք: Երբեմն պետք է ավելի խիստ լինեք, քան սովոր եք: Չի կարելի ասել, որ դա ձեր սրտով կլինի, բայց անհրաժեշտ արդյունքի այլ կերպ հասնել հնարավոր չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հոգսերով լի կլինի: Հաճախ սեփական գործերը ստիպված եք լինելու հետաձգել, որպեսզի օգնեք բարդ իրավիճակում հայտնված ծանոթներին կամ ուղղել ուրիշների սխալները: Ընկերներն ու մյուս մտերիմները նույնպես ձեզանից աջակցություն կակնկալեն. դուք ամեն անգամ չեք կարողանա արդարացնել նրանց հույսերը, իսկ դա կվշտացնի: Սակայն կարևոր է հիշել նաև սեփական հետաքրքրությունների մասին:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դրանք ավելի հետաքրքիր կլինեն, քան կարող էիք կանխատեսել, թույլ կտան օգտակար ծանոթություններ հաստատել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը նման չի լինի նախկիններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք օրվա բերած իրադարձություններին թեթև վերաբերվել: Մի կորցրեք հավասարակշռությունը, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, մի հուզվեք ու խուճապի մի մատնվեք. հաջողությունը կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը: Շրջապատողների հետ փոքրիկ տարաձայնությունները նույնպես աղետ չեն: Դրանք հարաբերությունները երկար ժամանակով չեն փչացնի, տհաճ նստվածք չեն թողնի: Ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը շուտով կվերականգնվեն:

Օրը հարմար է հին գործերին վերադառնալու համար: Հիմա ձեզ մոտ կստացվի այն, ինչից նախկինում չի հաջողվել գլուխ հանել: Այստեղ շատ պետք կգան վերջին շրջանում ստացած գիտելիքներն ու փորձը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նյարդային, լարված օր է: Դուք հանգստության ու որոշակիության կարիք կզգաք, բայց դրանց հույսը կարող եք չունենալ: Ավելի հավանական է հակառակը՝ անընդհատ պետք է շտապեք, ոտքի վրա որոշումներ ընդունեք, ուրիշների համար պատասխանատվություն վերցնեք ձեզ վրա ու փորձեք գաղտնի թշնամիներին ջրի երես հանել: Հիշեք, որ այս բոլոր փորձությունները հաղթահարելը ձեր ուժերի սահմաններում է ու մի կորցրեք ինքնավստահությունը:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք ձեզ համար բարի խոսքեր ու լավ խորհուրդներ կգտնեն: Հին տարաձայնությունները կմնան անցյալում: Վերջին շրջանում լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դժվար է լինելու: Բայց բանը ոչ այնքան տեղի ունեցող իրադարձությունների, որքան դրանց հանդեպ ձեր վերաբերմունքի մեջ է: Դուք անընդհատ տհաճություններ կսպասեք, իսկ դա շատ հոգնեցնող կլինի: Բացի այդ, գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի, սխալվելու հավանականությունն էլ կաճի: Այս ամենից գլուխ հանել կօգնեն ընկերները: Նրանց հետ կարող եք կիսվել ձեր կասկածներով ու տագնապներով, ոչ միայն աջակցություն, այլ նաև լավ խորհուրդ ստանալ:

Բարենպաստ օր է ոչ մեծ տնային փոփոխությունների համար: Կարող եք տեղափոխել կահույքը, նորացնել ինտերիերը, կենցաղային տեխնիկա գնել. այդ ամենը շատ կուրախացնի: Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համբերատարության կարիք կլինի: Հազիվ թե ձեր մտածած ամեն ինչը հնարավոր լինի միանգամից կյանքի կոչել: Ավելի հավանական է, որ դժվարություններ առաջանան, ձգձգումները խանգարեն ուզածի նման արագ առաջ շարժվելուն: Անլուծելի խնդիրներ չեն առաջանա, բայց երբեմն ճիշտ ուղի ընտրելու համար փորձի պակաս կունենաք: Վատ մի զգացեք խորհուրդների հարցով դիմել ընկերներին ու պարզապես լավ ծանոթներին:

Զգույշ եղեք գումարի հետ կապված հարցերում: Դուք հակված կլինեք թեթևամտության, իսկ դա կորուստների, զուր ծախսերի պատճառ կդառնա: Հեռու մնացեք նրանցից, ովքեր կասկածելի գործարքներ են առաջարկում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող ու հետաքրքիր, բայց բավականին նյարդային կանցնի: Ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա, ստիպված եք լինելու համառության հրաշքներ ցուցաբերել, որպեսզի հասցնեք անել այն, ինչ պետք է: Ամենաանհամբեր Այծեղջյուրներին կխենթացնեն վերջ չունեցող ձգձգումները: Նշանի ներկայացուցիչները կփորձեն ցույց չտալ իրենց հույզերը, բայց դա ամեն անգամ չի ստացվի:

Հաջողություններ հավանական են այնտեղ, որտեղ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում, ինչպես նաև արագ սովորելու ունակություն է անհրաժեշտ: Օգտակար կլինի ուրիշի փորձը, դուք ձեր շրջապատից անսխալ կընտրեք այն մարդուն, որին արժե դիմել խորհրդի հարցով: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով: Տրամադրությունը հաճախ կփոխվի: Ամեն անգամ չի հաջողվի կենտրոնանալ. կշեղեն ավելորդ մտքերը: Բացի այդ, դժվար կլինի գայթակղություններին դիմակայելը, և եթե պահի ցանկությունները կատարելու հնարավորություն լինի, բաց չեք թողնի այն:

Շրջապատողները հաճույքով խորհուրդներ կտան, նույնիսկ եթե չխնդրեք դրա մասին, ընդ որում՝ ամեն անգամ նրբանկատ չեն լինի: Աշխատեք դրան շատ սուր չարձագանքել, հիմա ձեզ վեճեր պետք չեն: Ցանկալի չէ պարտքով գումար կամ վարկ վերցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր ձեզ պետք կգա ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Ձեզ հաճախ կօգնեն քիչ ծանոթ մարդիկ, ընդ որում՝ լրիվ անշահախնդիր: Ընդհանուր նախագծերը ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբ կդնեն: Առավոտը լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կբերի, ինչ-որ կարևոր գործում հաջողության հասնելու շանս կընձեռի:

Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափել ծանրաբեռնվածությունից: Այդ հատվածում ավելի արագ կհոգնեք, հատկապես, եթե ստիպված լինեք զբաղվել հաշվարկներով ու կենտրոնացվածություն պահանջող այլ գործերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2661 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3