ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2575 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հրաշալի կլինի: Հենց այդ հատվածում կարող եք պայմանավորվել նրանց հետ, ովքեր նախկինում համաձայն չէին ձեզ հետ, ինչպես նաև գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր հաջողվում ավարտին հասցնել ու ընդհանրապես՝ անել ինչ-որ համարյա անհնար մի բան: Դուք շատ հարցերում հաջողակ կլինեք և ճարպկորեն կօգտվեք դրանից: Նույնիսկ ուժեղ մրցակիցները հազիվ թե կարողանան հաղթել ձեզ:

Ավելի ուշ գործնական ակտիվությունը կնվազի, ավելի քիչ արդյունավետ, բայց հաճելի շրջան կգա: Երեկոն հարմար է հին ծանոթների հետ հանդիպելու համար: Լավ է խուսափեք հոգնեցնող զբաղմունքներից. հոգնածության հետևանքով նյարդային կդառնաք, ձեզ վատ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շտապեք. առավոտյան կարևոր է ինչքան հնարավոր է շատ օգտակար բաներ անել: Ժամ առ ժամ գործնական ակտիվությունը կնվազի, կենտրոնանալն էլ կդժվարանա, դուք հաճախ կշեղվեք ու շատ կսխալվեք: Բացի այդ, շրջապատողները կխառնվեն ձեր գործերին, ընդ որում՝ դա այնքան էլ նրբանկատորեն չեն անի, իսկ դա կբարկացնի:

Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է հանգստի ու հաճելի շփումների, քան ինչ-որ այլ բանի համար: Կարող եք հյուր կանչել ընկերներին. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: Հավանական են լավ նորություններ, ինչպես նաև անսովոր առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ բարդ է, բայց դուք չեք հուսահատվի: Հնարամտության շնորհիվ կարելի է խուսափել լուրջ խնդիրներից ու նույնիսկ հասնել կարևոր նպատակներին: Հիշեք, որ հիմա կարևոր է ինքնուրույն որոշումներ ընդունելը, այլ ոչ թե ինչ-որ մեկի օրինակին հետևելը. թեկուզ՝ լավ օրինակին: Ինչ-որ մեկը կփորձի խանգարել ձեզ, այնպես որ՝ զգոն եղեք:

Հնարավոր են տարաձայնություններ հին համախոհների ու նրանց հետ, ովքեր նախկինում անկախ ամեն ինչից ձեր կողմից էին: Հավանական են չպլանավորված ծախսեր, որոնք հաճախ կապված կլինեն մտերիմների խնդիրները հնարավորինս շուտ լուծելու ձեր ցանկության հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եզրակացությունների ու որոշումների հարցում հաճախ կշտապեք, երբեմն դա ցավալի սխալների կամ զվարճալի թյուրիմացությունների պատճառ կդառնա: Հատկապես կարևոր է օրվա առաջին կեսին չշտապելը. նրանից, թե ինչ կասեք ու կանեք այդ հատվածում, շատ բան կախված կլինի:

Ավելի ուշ կգա ավելի քիչ պատասխանատու շրջանը, երբ կարելի է թուլանալ ու զվարճանալ, հետաքրքիր վայրեր գնալ կամ հիշել հին նախասիրությունների մասին: Ճիշտ է, բոլորը չեն կիսի ձեզ հետ այդ հաճելի զբաղմունքները: Աշխատեք չշեղել նրանց, ովքեր ամբողջությամբ տարված են աշխատանքով, և այդժամ բոլոր լարված պահերից կհաջողվի խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը զուր մի վատնեք. դա բարենպաստ շրջան է, որն արժե ինչ-որ օգտակար բանի նվիրել: Գործնական բանակցությունները հաջող անցկացնելու, հին կոնֆլիկտները կարգավորելու և փոխհամաձայնության հասնելու շանս կա: Ձեզ կաջակցեն հին ծանոթները, և դա շատ տեղին կլինի:

Ավելի ուշ բարդ ժամանակահատված կգա: Չեն բացառվում ֆինանսական կորուստները, չարդարացված ծախսերը: Լավ է գործարքներ չկնքեք, եթե դրանք նախապես չեք պլանավորել: Գնումների հարցում էլ մի շտապեք. այսօր ոչ բոլոր իրերը, որոնք ուզում եք գնել, իսկապես պետք կլինեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք կձգտեք հասնել անհնարինին և դա անելու բոլորը շանսերը կունենաք: Շտապել պետք չէ, քանի որ ժամ առ ժամ իրավիճակը փոխվելու է: Եթե ինչ-որ բան առավոտյան չստացվի, փորձեք դրան երեկոյան վերադառնալ. չի բացառվում արդյունքն ավելի լավը լինի: Համառությունն օգտակար կլինի միայն գործնական ոլորտում, բայց ոչ անձնական հարաբերություններում:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ այնքան նշանակալի, որ կարող եք ձեզ խոշոր գնումներ թույլ տալ: Իսկ գնումների հարցում լավ է ղեկավարվել սեփական առողջ բանականությամբ, այլ ոչ թե ինչ-որ մեկի խորհուրդներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ծագած շատ խնդիրները լուծելու համար պետք է ջանքեր գործադրեք: Այնպես որ՝ հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք և նախապես տրամադրվեք, որ ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, թշնամիները կփորձեն խանգարել ձեզ, իսկ հաջողությունը կմնա թիկունքի հետևում: Լավ նորությունն այն է, որ դուք չնայած այս ամենին, հաջողության կհասնեք:

Օրվա երկրորդ կեսին նոր համախոհներ կհայտնվեն, որոնց շնորհիվ իրավիճակը կհեշտանա: Հավանական են անսովոր առաջարկներ: Չի բացառվում՝ կիրառում գտնեք ձեր տաղանդներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է ցույց տալու համար, թե ինչի եք ունակ: Մարդիկ, ովքեր նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին, կհասկանան, որ շատ բան ձեր ուժերի սահմաններում է: Հնարավորություն կունենաք լավ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր ավելի վաղ ձեզ վրա ուշադրություն չէին դարձնում: Չի բացառվում՝ սովորական հետաքրքրությամբ բանը չավարտվի և փոխադարձ համակրանք ծնվի:

Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ավելի ուշ բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ կստանաք: Սակայն ամեն ինչ հեշտությամբ չի տրվի: Ձեր հին թշնամիները հիմա ակտիվ ու հնարամիտ կլինեն, չի բացառվում, որ նրանք փորձեն խանգարել ձեզ: Պատրաստ եղեք հակահարված տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը խնդիրներ կբերի, բայց դրանք հնարավոր է լուծել, եթե փորձեք անել դա: Մի վախեցեք փորձարկումներ անել, գործել չստուգված մեթոդներով: Երբեմն բարձր նպատակի հասնելու համար արժե ռիսկի դիմել: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ է պետք զգուշություն ցուցաբերել:

Պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ իմանալ: Ժամանակին ստացված ինֆորմացիան թույլ կտա խուսափել սխալներից, նպատակին տանող ամենակարճ ճամփան ընտրել ու առաջ անցնել հին մրցակիցներից: Դժվարություններ հնարավոր են, բայց դուք դրանք մտերիմների աջակցության շնորհիվ կհաղթահարեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Թեթև ու հաջող օր է, որը լի կլինի ոգեշնչող իրադարձություններով: Լավ գաղափարներ կունենաք: Կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն կյանքի կոչել ձեր պլանները: Չեն բացառվում նոր ծանոթությունները: Մարդու մասին առաջին տպավորությունը ճիշտ կազմել միանգամից չի ստացվի, բայց դուք ուշադիր կհետևեք ու չեք շտապի եզրակացություններ անել: Նման մոտեցման շնորհիվ սխալների հավանականությունը նվազագույն է:

Հրաշալի գլուխ կհանեք նոր գործերից, արագ կսովորեք այն, ինչ պետք է հաջողության համար: Հավանական է համագործակցության սկիզբ, որի շնորհիվ ձեր եկամուտները կմեծանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք լավատեսությամբ լի կլինեք, վստահ կլինեք ձեր նախաձեռնությունների հաջողության վրա: Եվ շատ իզուր: Վտանգ կա, որ նույնիսկ լավ մտածված պլանների մեջ թույլ տեղեր լինեն, էլ չենք խոսում այն գաղափարների մասին, որոնք պահի տակ են ծնվել ձեր ուղեղում ու նույնիսկ սիմվոլիկ քննադատության չեն ենթարկվել: Մի քիչ առողջ ինքնաքննադատությունն այսօր ձեզ չի վնասի: Հենց դրա շնորհիվ այնպիսի սխալներ չեք անի, որոնց համար զղջալու էիք:

Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, ինչ-որ տհաճ զրույցներ: Համբերատար եղեք և բոլորին ձեռնտու լուծումներ անպայման կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մտածեք: Բազմաթիվ գաղափարներ կունենաք: Դեռևս լավ է դրանք ոչ ոքի հետ չքննարկել. զրույցների համար ժամանակը հետո կգա: Հիշեք, որ ո՛չ խորհուրդները, ո՛չ քննադատությունը հիմա ձեզ պետք չեն: Իսկ ահա աջակցությունը չէր խանգարի:

Մտերիմների հետ հարաբերություններում երբեմն դժվարություններ կառաջանան, քանի որ շատ տպավորվող կլինեք, ցանկացած նկատողություն սրտին մոտ կընդունեք: Նկատի ունեցեք, որ ձեր նկատողություններն էլ անմեղ չեն: Դուք կարող եք խոցել մարդկանց, որոնք թանկ են ձեզ համար: Լավ է հետ կանգնել սարկաստիկ արտահայտություններից, երկիմաստ կատակներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2575 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3