ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տաքսիստի միջազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 134 | 10:00 Ավելացրեց: Moder-003

1907 թվականին, այս օրը՝ մարտի 22-ին Լոնդոնի փողոցներում հայտնվեցին հատուկ հաշվիչներով առաջին մեքենաները։ Լոնդոնում վարորդներն այդ հաշվիչներն անվանում էին «տաքսիմետր», ֆրանսերեն «տաքս» (վճարում) և «մետրոն» (չափում) բառերից։ Հենց այդ օրն էլ սկիզբ դրվեց տաքսի և տաքսիստ հասկացողությանն ու մարտի 22-ն էլ սկսեց նշվել որպես տաքսիստների միջազգային օր: Լոնդոնում առաջին տաքսիները կանաչ և կարմիր գույն ունեին: Տաքսիների համար ավանդական համարվող դեղին գույնը հայտնվել է Hertz Corporation ընկերության հիմնադիր Ջոն Հերցի «թեթև ձեռքով»:

Նոր ավտոմեքենաների փոխարեն հին ավտոմեքենաներ ստանալով՝ հնարամիտ ամերիկացին ներկել է օգտագործված ավտոմեքենաները դեղին ու շահագործել որպես տաքսի: Բնականաբար, նման վառ ավտոմեքենաները հնարավոր չէր չնկատել քաղաքի փողոցներում, և հետագայում տաքսիների նման գույնը վերցրեցին բոլոր համապատասխան ընկերությունները:
Այդ ավանդույթը հետագայում որդեգրեցին գրեթե բոլոր նման ընկերությունները, և դեղինը ողջ աշխարհում դարձավ տաքսիների դասական գույն:

Տաքսու մեկ այլ ճանաչելի խորհրդանիշ է շախմատի նախշը: Վարկածներից մեկի համաձայն՝ շախմատի առաջին նախշը հայտնվել է անցյալ դարի 20-ական թվականներին ամերիկյան ընկերության մեքենաների վրա, որը դրանք փոխառել է մրցարշավային սիմվոլներից։ Այն պետք է գրավեր հաճախորդների ուշադրությունը և խրախուսեր նրանց մտածել շարժման արագության մասին։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 134 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Բոլոր տոները, 22 մարտ | Վարկանիշ: 0.0/0