ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սպագետտիի ազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 176 | 11:00 Ավելացրեց: armenlur

Հունվարի 4-ին ԱՄՆ-ում նշում են Սպագետտիի ազգային օրը (National Spaghetti Day) 

  • ԱՄՆ-ում հունվարի 4-ին նշվում է սպագետիի ազգային օրը (National Spaghetti Day): Սպագետին մակարոնի տեսակ է` բարակ և երկար: Խաշած լապշայի մասին առաջին հիշատակումները գտնում ենք Թալմուդում: Ըստ տվյալների` արաբներն այդ ճաշատեսակը հայտնաբերել են մի քանի հազար տարի առաջ: Թալմուդի գրերի համաձայն` մակարոնեղենը սննդի մեջ սկսել են կիրառել 5-րդ դարից սկսած:
  • Այսօր մենք մակարոնները կապում ենք իտալացիների հետ, որոնք հորինել են մակարոնեղենի ամենաբազմազան տեսակներ և դրանք դարձրել երկրի խոհարարական ավանդույթների անբաժանելի մասը՝ ֆարֆալե, խեցիներ, ռոտինի, պեննե, տորտելինի և, իհարկե, սպագետի:  
  • Սպագետին ամենասիրված մակարոնն է նաև Ամերիկայում: 2000թ. 1,3 մլն ֆունտ սպագետի է վաճառվել ամերիկյան  պարենի խանութներում: 

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 176 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: 4 հունվար, ԱՄՆ, Բոլոր տոները | Վարկանիշ: 0.0/0