ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 30.03 - 05.04
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3478 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զբաղվեք աշխատանքով, ցանկալի է՝ մտավոր: Դուք հաջողության հասնելու, ձեր մասին հայտարարելու հնարավորություն կունենաք, եթե հիմա կենտրոնանաք այն կարևոր գործերի վրա, որոնք հետաքրքիր են բոլորին: Ձեր մտահանգումները պարադոքսալ կլինեն, բայց միշտ՝ ճիշտ: Դա կզարմացնի շրջապատողներին, իսկ շատերին կստիպի լրջորեն հետաքրքրվել ձեզանով: Հնարավոր է երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբը, ինչպես նաև՝ գործնական հարաբերությունների, որոնց շնորհիվ շուտով կկարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Շաբաթվա միակ դժվարությունն այն է, որ պետք է կարողանաք վերահսկեք ձեզ ու ոչ ոքի հետ չվիճեք: Շատ Խոյերի համար հատկապես դժվար կլինի ղեկավարության և այլ ազդեցիկ անձանց հետ լավ հարաբերություններ պահպանելը: Նշանի ներկայացուցիչները բռնկուն կդառնան, երբեմն լրիվ կմոռանան խելամիտ լինելու մասին:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այս շաբաթվա ընթացքում շատ բան պետք է սովորեք: Դա վերաբերում է նույնիսկ այն Ցուլերին, ովքեր բացարձակ չէին պատրաստվում վերադառնալ աշակերտական սեղանին և հետաքրքրված չէին անվճար օնլայն-դասընթաց անցնելու հնարավորությամբ: Բանն այն է, որ հիմա շատ նոր տեղեկատվություն կստանաք ամենատարբեր աղբյուրներից: Շրջապատողներին հետևելը դրանցից ամենակարևորն է: Շաբաթվա վերջին դուք կսկսեք ավելի լավ հասկանալ մարդկանց, ընդ որում՝ ոչ միայն նրանց, ում հետ նախկինում գործ եք ունեցել, այլև նրանց, որոնց հետ ծանոթ էլ չեք եղել: Սեփական զգացմունքներից գլուխ հանելն էլ կհեշտանա:

Դուք այն երջանիկներից կլինեք, որոնք հիմա ստիպված չեն լինի ջանքեր գործադրել ձանձրալի գործեր ստանձնելու ու դրանցից գլուխ հանելու համար: Ամեն օրվա համար հստակ ծրագիր կունենաք ու դրան հետևելով՝ կհասնեք հաջողությունների:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը լավն է նրանով, որ հնարավորություն կտա լրացնել այն, ինչ բաց եք թողել շատ վաղուց: Կարող եք ուղղել հին սխալները, ավարտին հասցնել այն գործերը, որոնցով չէիք հասցնում զբաղվել, սովորել այն, ինչ միշտ հետաքրքրում էր ձեզ: Բայց դա ինքն իրեն տեղի չի ունենա: Դուք պետք է ջանքեր գործադրեք, իսկ դա միշտ չէ, որ հեշտ կլինի: Մի ծուլացեք: Շատ մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու ու պարզապես ոչինչ չանելու գայթակղությունը: Բայց առողջ բանականությունը կհուշի, որ կզղջաք ձեր այդ որոշման համար:

Շրջապատողների հետ շփումները համբերատարություն կպահանջեն, որոնք ունեք: Չնայած՝ որոշ Երկվորյակներ տեղի կտան նյարդայնությանը, իսկ հետո կփորձեն ուղղել իրենց սխալները: Ամեն ինչ կստացվի, բայց ավելի խելամիտ կլիներ ժամանակին լեզուն իրեն քաշելն ու ներսում կուտակվածը կտրուկ ձևով չարտահայտելը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պետք է հարթեք հակասությունները. սա շաբաթվա ձեր անելիքն է լինելու: Դրանից բացի, պետք է հաշտեցնեք վիճողներին, համոզեք համառներին, ընդհանուր լեզու գտնեք նրանց հետ, ովքեր հետաքրքրված չեն երկխոսությամբ: Հազիվ թե մեկ ուրիշը կարողանար գլուխ հանել դրանից ու պահպանել լավ տրամադրությունը, բայց ձեզ մոտ անպայման կստացվի: Շատ Խեցգետիններ կհենվեն իրենց կենսափորձի վրա, մնացածները կիմանան՝ ում կարելի է դիմել խորհրդի խնդրանքով ու կլսեն միայն խելամիտ հուշումները:

Շատ գործեր կունենաք, հնարավոր է՝ ավելի շատ, քան սովորաբար եք ունենում: Բայց դուք ամեն ինչ կհասցնեք, չնայած՝ ինքներդ էլ կզարմանաք դրա վրա: Գաղտնիքն այն է, որպեսզի միանգամից օպտիմալ կերպով լուծեք բոլոր խնդիրները, որպեսզի ավելի ուշ ստիպված չլինեք վերադառնալ դրանց, ինչ-որ բան ուղղել կամ նորից անել: Բացի այդ, հիմա ձեզ կհաջողվի միաժամանակ մի քանի գործով զբաղվել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մասշտաբային ու կարևոր բանի անցնելուց առաջ մի քանի անգամ մտածեք: Բանն այն չէ, որ շաբաթը վատն է, բայց այն մի տհաճ յուրահատկություն կունենա՝ ճանապարհին դժվարություններ անսպասելի շատ կառաջանան: Երբեմն նույնիսկ հասարակ նպատակներին հասնելու համար ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել: Բայց եթե ձեզ բավականաչափ առույգ զգաք ու վճռական տրամադրված լինեք՝ գործեք:

Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Հիմա դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ և նրանց մտադրությունները միշտ չէ, որ բարի կլինեն: Հետևեք պարզ կանոնին. ինչքան մեծ-մեծ խորհուրդներ են տալիս նոր ծանոթները, այնքան զգույշ պետք է ձեզ պահեք նրանց հետ: Իսկ ահա մտերիմների վրա ամեն հարցում կարող եք հույս դնել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը հիանալի է օգտակար բանի մասին մտածելու համար: Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործման շնորհիվ շուտով շատ կմոտենաք ձեր ամենակարևոր նպատակներին: Չեն բացառվում մասնագիտական համագործակցության կամ համատեղ ստեղծագործ գործունեության առաջարկները: Երկու դեպքում էլ այնքան ոգեշնչված կլինեք, որ չեք ուզենա ուշացնել պատասխանը:

Շաբաթվա երկրորդ կեսին շատ օգտակար կլինեն առանձնանալն ու ինքնուրույն աշխատանքը: Դուք կարիք չեք ունենա, որպեսզի ինչ-որ մեկը աջակցի կամ ուղղորդի ձեզ, ինքներդ կընտրեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը, կգտնեք ուզածը ստանալու ձևը: Չի բացառվում՝ գտնվեն մարդիկ, որոնք կուզենան հետևել ձեր օրինակին: Ավելի ուշ կարող եք ջանքերը միավորել ամենակարևոր գործերի համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը հնարավորություն կտա հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում և դրանով առանձնակի լավը կլինի: Կարևորը խուճապի չմատնվեք ու ուժերը չխնայեք այնտեղ, որտեղ պետք է դրանք ներդնել: Օգտակար կլինի սեփական անձի հանդեպ հավատը պահպանելը, քանի որ չեն բացառվում փոքրիկ անհաջողությունները, ցավալի պատահարները, որոնց համար առանձնապես ուրախ չեք լինի: Թույլ մի տվեք, որ ձեզ շեղեն: Հիմա համառություն դրսևորելու ու առաջ շարժվելու ճիշտ ժամանակն է, որքան էլ ճանապարհը ժամանակ առ ժամանակ բարդ լինի:

Կուրախացնի այն մարդկանց աջակցությունը, որոնց վաղուց գիտեք ու հարգում եք: Կարող եք գործել փորձված համախոհների հետ միասին, բայց որոշ իրավիճակներում բավական կլինի իմանալը, որ նրանք ձեր կողմից են: Չեն բացառվում նոր ծանոթությունները: Դրանք կարևոր կլինեն ու մեծ դեր կխաղան ձեր կյանքում, եթե դուք դա թույլ տաք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս շաբաթ կարող եք շատ գործերում նշանակալի հաջողությունների հասնել, բայց դա հեշտ չի լինի: Ճանապարհին խոչընդոտներ սովորականից շատ կլինեն: Դրանք ձեզ չեն ստիպի նահանջել կամ հրաժարվել մտածածից, բայց կարող են բազմաթիվ ձգձգումների պատճառ դառնալ: Այստեղ շատ կարևոր կլինի չնյարդայնանալն ու բարեհամբույր լինելը: Եթե սկսեք վիճել շրջապատողների հետ, գոյություն ունեցող խնդիրներն ավելի կխորանան: Բացի դրանից, ձեր համբերությունը փորձել ցանկացողները կշատանան: Պրովոկացիաներին մի տրվեք: Ինքնատիրապետումը ձեզ շատ է զարդարում:

Հանգստացեք ու հոգ տարեք ձեր մասին: Այս շաբաթը հարմար է օրացուցակը ու սնվելու ռեժիմը վերանայելու, օգտակար սովորույթների մասին հիշելու, ավելորդություններից հրաժարվելու համար: Ամենը հեշտությամբ կտրվի, ջանքեր գործադրելու կարիք էլ չեք ունենա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այս շաբաթ պետք է զբաղվեք ոչ այնքան ձեր, որքան ուրիշների գործերով: Հիմա շատերը ձեր աջակցության կարիքը կունենան, կդիմեն ձեզ օգնության խնդրանքով, կսպասեն, որ դուք գտնեք կուտակված խնդիրների լուծումը: Շատ գործեր լուրջ մոտեցում կպահանջեն, իսկ իրավիճակը թույլ չի տա հույս դնել հաջողակ լինելու վրա, սպասել իրադարձությունների բարենպաստ ընթացքին: Կարևոր կլինի ինտուիցիային լսելը, քանի որ հենց այն անսխալ կհուշի՝ ինչ նպատակների կարող եք հասնել, իսկ ինչ նպատակների՝ ոչ:

Շաբաթն առանց տարաձայնությունների ու վեճերի չի անցնի: Որոշ Աղեղնավորներ կվշտանան այն մարդկանց արարքներից ու խոսքերից, որոնց մասին նախկինում ամենաբարձր կարծիքն ունեին: Կարևորը՝ հետևեք, որպեսզի ձեզ համար կարևոր հարաբերությունները երկար ժամանակով չփչանան: Լավ է միասին փնտրեք խնդիրների լուծումը, քան ներսում պահեք վիրավորանքները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստություն պահպանեք, գոնե՝ արտաքուստ: Այս շաբաթ շատ գործերում հաջողությունները կախված կլինեն նրանից՝ արդյոք կկարողանաք վերահսկել ձեզ, չտրվել բարկությանը, խուսափել այն մարդկանց հետ կոնֆլիկտներից, որոնցից շատ բան է կախված: Դուք հաճախ կնկատեք ուրիշների սխալները, բայց չեք կարողանա դրանք այնպես մատնացույց անել, որպեսզի դա վիրավորական չթվա: Ձեր հասցեին քննադատական նկատողություններին ավելի սուր կարձագանքեք, քան արժեր, իսկ այդ քննադատությունների մեջ, ի դեպ, առողջ հատիկ կլինի:

Իր դժվարություններով հանդերձ՝ շաբաթը նաև առավելություններ կունենա: Օրինակ՝ այն հնարավորություն կտա ավարտին հասցնել գործերը, որոնց վերջին շրջանում մեծ ժամանակ ու ուժեր եք նվիրել: Չի բացառվում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող կարևոր հարցերի հաջող լուծումը: Ապագայի ոգեշնչող ծրագրեր կունենաք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Շաբաթը պատրանքներով լի կլինի և դրանցից ամենավտանգավորն այն կլինի, որ կթվա, թե ձեր ցանկությունները շուտով կատարվելու են: Դուք այնքան կուզենաք հավատալ դրան, որ պատրաստ կլինեք շատ բան դնել խաղասեղանին: Իսկ արժեր անել հակառակը՝ զգույշ լինել ու խուսափել չարդարացված ռիսկից: Շաբաթը բարենպաստ է այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր ձեզանից շատ բան գիտեն ու ձեզանից շատ բան են կարողանում անել, շատ բաների միջով են անցել ու պատրաստ են կիսվել փորձով: Ձեզ միշտ դուր չի գա այն, ինչ նրանք ասում են, բայց հետո թեկուզ մտքում շնորհակալ կլինեք խորհուրդների համար:

Շաբաթը հարմար է ոչ բարդ գործերի համար, որոնցից կկարողանաք արագ ու առանց երկար մտածելու գլուխ հանել: Դրանք այնքան էլ կարևոր չեն լինի, բայց ձեռք բերած արդյունքները կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Այս շաբաթ ձեզ հետաքրքիր զրույցներ են սպասվում ամենատարբեր բաների մասին, ինչպես նաև՝ գրավիչ բանավեճեր, որոնք կօգնեն ցանկացած հարցի պատասխան ստանալ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ շաբաթ է: Հիմա տեղի ունեցող իրադարձությունները կարող են աննշան թվալ, բայց հենց դրանցից ձեր կյանքում կարևոր փոփոխություններ կսկսվեն: Շատ Ձկներ հիմա զարմանալի ու արժեքավոր փորձ կստանան, որին հետո դեռ շատ կվերադառնան: Ուշադիր եղեք ինքներդ ձեզ, ժամանակ մի խնայեք սեփական զգացմունքներից ու ցանկություններից գլուխ հանելու համար: Հիշեք, որ ինչքան լավ հիմա հասկանաք ինքներդ ձեզ, այնքան հեշտ կլինի մյուսների հետ լեզու գտնելը:

Չարժե շտապել: Այս շաբաթվա ռիթմը դանդաղ կլինի: Չի բացառվում՝ սկզբում դա ձեզ նյարդայնացնի: Բայց հետո կհասկանաք, որ հիմա մտորելու ու ծրագրելու համար ժամանակ ունեք, կարող եք խորությամբ ուսումնասիրել այն, ինչ ձեզ վաղուց է հետաքրքրել ու լուծել այն խնդիրները, որոնց համար վերջին շրջանում ժամանակ չէր մնում:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3478 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5