ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 28.08 - 03.09
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 952 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գլխավորը, որ այս շաբաթ ձեզանից պահանջվում է, սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելն է. մի շտապեք ստանձնել մի բան, ինչից միայնակ գլուխ հանելը դժվար է լինելու: Կուզենաք գործերում իրական բեկման հասնել, արագ հասնել դրված բոլոր նպատակներին: Բայց հազիվ թե ստացվի: Լավ է համբերությամբ զինվեք, քանի որ իրադարձությունները բավական դանդաղ են զարգանալու:

Կարող են ձգձգվել բանակցությունները, որոնցից շատ բան էիք սպասում, չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Սակայն դրա պատճառով լուրջ խնդիրներ չեն առաջանա, այնպես որ շատ հուզվելու կարիք չկա:

Շաբաթը մտերիմների հետ շփումներում հազիվ թե առանց լարված պահերի անցնի, բայց դուք կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու, սուր անկյունները հարթելու ձևը: Հենց բոլորին դուրեկան լուծումներ գտնելու ձեր ունակության շնորհիվ կհաջողվի խուսափել թեժ վեճերից ու հարաբերություններում արագ վերականգնել ներդաշնակությունը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությունը ողջ շաբաթվա ընթացքում կզգաք: Բայց դա չի նշանակում, որ դուք առանց ջանքեր գործադրելու հաջողությունների եք հասնելու: Պիտի աշխատեք:

Շաբաթը հարմար կլինի ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Այստեղ դուք սխալներ չեք անի, ուշադիր կլինեք ու ոչինչ աչքաթող չեք անի: Հնարավոր են ոչ մեծ ձգձգումներ փաստաթղթերը ձևակերպելիս, սակայն դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա: Հավանական են դրամական մուտքեր: Ձեզ կարող են վերադարձնել հին պարտքերը, գումարային փոխհատուցում տալ:

Անձնական հարաբերությունները ողջ շաբաթվա ընթացքում ներդաշնակ կլինեն: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել ամենատարբեր մարդկանց վրա, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են ու հեշտությամբ եք քննադատությունների առիթներ գտնում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է գործնական շփումների համար: Կարող եք կարևոր բանակցություններ անցկացնել, կիսվել ծրագրերով, նոր համախոհներ փնտրել: Լավ կանցնեն հասարակական ելույթները, օգտակար կլինի մասնագիտական միջոցառումներին մասնակցելը: Բաց մի թողեք ձեր ձեռքբերումների մասին պատմելու հնարավորությունը. դա իսկապես շատերին կհետաքրքրի: Կհաջողվի գրավել շատերի ուշադրությունը, այդ թվում՝ բավական ազդեցիկ անձանց: Չի բացառվում շուտով նրանք հետաքրքիր մի բան առաջարկեն:

Իսկ ահա անձնական հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն: Հավանական է սրվեն հին տարաձայնությունները, որոնք հաղթահարելն այնքան էլ հեշտ չի լինի: Սակայն դուք իսկապես ուշադիր կլինեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ, կաշխատեք հաշվի առնել նրանց հետաքրքրություններն ու ցանկությունները: Հենց դրա շնորհիվ էլ լուրջ խնդիրներից կհաջողվի խուսափել, իսկ շաբաթվա վերջին ներդաշնակությունը կվերականգնվի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը բավական անօգուտ կանցնի: Ձեզ համար դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը, ստիպված եք լինելու իսկապես կարևոր բանից շեղվել մանր-մունր, բայց շտապ առաջադրանքները լուծելու համար: Շրջապատողների հետ լեզու գտնելն էլ հեշտ չի լինի, նույնիսկ մտերիմները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Սակայն դա երկար չի տևի: Դրական հույզերը արագ կուժեղանան, այնպես որ շատ շուտով դուք լավ փոփոխություններ կնկատեք:

Շաբաթվա երկրորդ կեսը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի: Այն հատկապես բարենպաստ կլինի ամեն ինչին ստեղծագործաբար մոտեցող, հասարակ ու ակնհայտ լուծումներով չսահմանափակվող Խեցգետինների համար: Այս հատվածում առաջ եկած ձեր գաղափարները շատերին կհետաքրքրեն: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են սիրային բնույթ ստանալ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք շատ բան պիտի անեք, այնպես որ աշխատեք ժամանակը զուր չվատնել: Լավ է չհետաձգեք գործնական հանդիպումներն ու բանակցությունները, լուրջ հարցերի քննարկումը. դրանց համար հարմար կլինի շաբաթվա առաջին կեսը: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա, հեշտությամբ կտարահամոզեք ընդդիմախոսներին: Ավելի ուշ ինքնուրույն աշխատանքի, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող առաջադրանքները լուծելու համար հարմար ժամանակ կգա:

Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան, դուք կաշխատեք չմերժել նրանց: Հնարավոր է պետք լինի վերամշակել ծրագրերը տնային խնդիրները լուծելու համար: Բայց բավարար ժամանակ կմնա և՛ հանգստի, և՛ զվարճանքների համար: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի և՛ ընկերների հետ հանդիպելու, և՛ ռոմանտիկ ժամադրության համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը վատ չի դասավորվի: Սակայն հուզական դաշտը բավական լարված կլինի, ուստի լավատեսությունն ու լավ տրամադրությունը պահպանելը դժվար կլինի: Կոլեգաներն ու գործընկերները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Նման պահերին կարևոր կլինի չբարկանալն ու չտաքանալը: Պայմանավորվել կհաջողվի, եթե հանգիստ ու բարեհամբույր լինեք:

Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել, լուծել ռազմավարական հարցերը. դրանցից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Որոշ գործերում այնքան շրջահայաց կլինեք, որ շրջապատողները կհավատան, թե ունակ եք ապագան կանխատեսել:

Դուք հաջողությամբ կավարտեք մեծ ուժեր խլած գործերն ու ձեզ ավելի ինքնավստահ, ազատ կզգաք: Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի հետաքրքիր իրադարձություններով, անսովոր առաջարկներով, հաջող զուգադիպություններով: Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ շատ հագեցած շաբաթ է սպասվում: Գործեր շատ կունենաք, հաճախ պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք: Շրջապատողները ձեր օգնության կարիքը հաճախ կունենան: Դուք կաշխատեք չմերժել նրանց, բայց չեք մոռանա սեփական հետաքրքրությունների մասին: Առաջնահերթությունները ճիշտ դնելու ունակությունը շատ Կշեռքների պետք կգա: Հենց դրա շնորհիվ նրանք ցավալի սխալներ չեն անի:

Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Չի բացառվում պահանջված լինեն ձեր այն կարողություններն ու տաղանդները, որոնց մասին նախկինում քչերն էին կռահում: Նախկինում ձեզ համարյա չնկատող մարդիկ հանկարծ կհետաքրքրվեն ձեր գաղափարներով, կուզենան մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում նոր ընկերներ գտնեք:

Ռոմանտիկ հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Եթե սիրելիի հետ ինչ-որ տեղ մեկնեք, ապա միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հավանական են անակնկալներ, որոնք երկար կհիշվեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս շաբաթ շատ կարևոր կլինի իրատես լինելը և սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Պատրանքներ մի կառուցեք, բոլոր ցանկությունների անհապաղ իրագործմանը մի սպասեք: Դուք կարող եք նկատելի հաջողությունների հասնել, բայց դա ինքն իրեն տեղի չի ունենա, դուք պիտի ջանքեր գործադրեք:

Չի բացառվում աշխատավայրում ոչ մեծ տարաձայնություններ առաջանան, գործընկերների և ղեկավարության հետ լեզու գտնելը սովորականից բարդ լինի: Բայց դուք ժամանակը բացատրությունների վրա չեք խնայի, կհարթեք հարաբերությունները: Չի բացառվում շաբաթվա վերջին նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները պատրաստ լինեն ձեր կողմն անցնել:

Շաբաթվա երկրորդ կեսին դուք զբաղված կլինեք արդեն ծանոթ գործերով, իսկ ավելի ուշ նոր բան ստանձնելու կամ հետաքրքիր ու հեռանկարային նախագծով զբաղվելու հնարավորություն կունենաք: Հավանական են հաճելի ծանոթություններ: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ռոմանտիկ բնույթ ստանալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի կարևոր հանդիպումների, գործնական բանակցությունների, աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Դուք արագ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կկարողանաք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Որոշ Աղեղնավորներ կկարողանան վերադառնալ հին ծրագրերին, իրագործել այն, ինչ վաղուց էին մտածել: Նախկինում բարդ թվացող հարցերը զարմանալիորեն արագ կլուծվեն, և դա մեծ մասամբ ձեր շնորհիվ տեղի կունենա:

Շաբաթվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք միապաղաղ գործերի, կազմակերպչական հարցերը լուծելու վրա: Հավանական է ստիպված լինեք միաժամանակ մի քանի բանի մասին մտածել, և ոչինչ աչքաթող չանելը բավական դժվար կլինի: Մտերիմները չեն մերժի ձեր օգնության խնդրանքը: Նրանց աջակցության շնորհիվ դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք ու կպահպանեք լավ տրամադրությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը հարմար կլինի բարդ հարցերը լուծելու համար: Հնարավոր է նպատակին տանող ճամփան միանանգամից չգտնեք, բայց դուք կհասնեք նրան, ինչին ձգտում եք: Որոշ Այծեղջյուրներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում ու միանգամից կիրառում կգտնեն դրանց: Շաբաթը բարենպաստ կլինի ուսման ու հետազոտական գործունեության, գիտական աշխատանք սկսելու համար: Դուք անսովոր գաղափարներ կունենաք, որոնք միանգամից շատերին դուր կգան: Ձեզ օգնել ցանկացողների շարքում կլինեն հետաքրքիր մարդիկ, որոնց հետ շուտով կընկերանաք:

Չնայած այս շաբաթ գործեր քիչ չեք ունենա, բավարար ժամանակ կմնա նաև հանգստի, մտերիմների հետ շփվելու համար: Հնարավորություն կունենաք մասնակցել միջոցառումների, որոնց մասին նախկինում շատ եք լսել ու հաճելի ծանոթություններ կհաստատեք: Շատ տեղին կլինեն դրամական մուտքերը. դուք հաջող գնումներ կանեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բավական անհարթ շաբաթ է սպասվում: Հնարավոր են դժվարություններ գործերում, անհաջող զուգադիպություններ: Որոշ Ջրհոսներ խնդիրների կբախվեն այնտեղ, որտեղ չէին սպասում և միանգամից դրանց լուծում գտնել չեն կարողանա: Բայց համառությունը կօգնի հաջողության հասնել: Սկսածը կիսատ մի թողեք, եթե ինչ-որ բան չստացվի, մի նահանջեք խոչընդոտների առաջ ու հիշեք, որ ձեր կողքին կան մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով: Ինտուիցիան կօգնի հուսալի համախոհներ գտնել:

Աշխատեք ավելի հաճախ նախաձեռնող լինել գործերում, հետաքրքիր առաջարկներ մի սպասեք, ինքներդ արեք դրանք: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք պատրաստ կլինեք ձեզ վրա պատասխանատվություն վերցնել, անսովոր մի բան ձեռնարկել, շեղվել տրորված ուղուց: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք գործի: 

Հավանական են անսովոր ծանոթություններ: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, բոլորի վրա լավ տպավորություն թողնելը: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը հարմար կլինի լուրջ գործեր սկսելու, մասշտաբային նախագծերի վրա աշխատելու համար: Շտապելու կարիք չկա, հանգիստ առաջ շարժվեք, հիշեք, որ հիմա ապագա հաղթանակների ու հաջողությունների համար հիմք եք ստեղծում: Հավանական են պիտանի ծանոթություններ: Դուք կգտնեք ամենատարբեր մարդկանց հետաքրքրելու, նախկինում ձեզ հետ մրցակցող մարդկանց ձեր կողմը գրավելու ձևը: Առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն, շատերը կհետևեն ձեր օրինակին:

Շաբաթվա առաջին կեսը հագեցած ու արդյունավետ կանցնի: Նույնիսկ եթե հոգսեր շատ ունենաք, հոգնածություն չեք զգա: Ավելի ուշ կուզենաք շեղվել, փոխել միջավայրը, և նման հնարավորություն կընձեռվի: Հաջող կանցնեն ընտանեկան ուղևորությունները, լավ կանցնեն այլ քաղաքներում ապրող ընկերների և հարազատների հետ հանդիպումները:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 952 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0