ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 23.12 - 29.12
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1634 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ անհանգիստ շաբաթ է սպասվում: Շատ բաներ պետք է անեք, իսկ ժամանակ սպասվածից քիչ կլինի, քանի որ լուծում պահանջող նոր խնդիրներ կհայտնվեն: Մեկ ուրիշը նման իրավիճակում կսկսեր հուզվել, բայց դուք լրիվ գոհ կլինեք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Լարված ռիթմը ձեզ չի հոգնեցնի, հակառակը՝ դուք ոգևորությամբ կստանձնեք գործերը, ոչ մի րոպե չեք կասկածի հաջողության վրա ու ճիշտ կլինեք:

Շաբաթը առատաձեռն կլինի զարմանալի հանդիպումների մասով, որոնցից յուրաքանչյուրը կարևոր կարող է լինել: Դուք կհետաքրքրվեք շրջապատողներով ու շատ բան կսովորեք նրանցից՝ ինքներդ էլ չնկատելով դա: Չի բացառվում՝ այս շաբաթ կայացած զրույցներից մի քանիսն ազդեցություն թողնեն ձեր կյանքի վրա:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ արդյունավետ շաբաթ է, որը մի շարք գործերում հաջողության հասնելու հնարավորություն կտա: Դուք կզգաք աստղերի աջակցությունն ու կիմանաք, որ ունակ եք լուծել նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները: Ներքին ձայնն անսխալ կհուշի, թե ինչ և ինչպես է պետք անել անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Շատ Ցուլեր կարող են ավարտին հասցնել այն գործերը, որոնց վրա երկար աշխատել են: Նշանի նման ներկայացուցիչները ճանաչման կհասնեն, նրանց ձեռքբերումները շատերին հայտնի կդառնան: Չի բացառվում՝ մյուս տարվա սկզբին ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:

Անձնական հարաբերություններում նշանակալի կլինի բարենպաստ միտումների ազդեցությունը: Մտերիմների հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, այն ինչ մթագնում էր դրանք, կմնա անցյալում: Հիմա դուք կարող եք անկեղծ լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Ձեզ ճիշտ կհասկանան ու կաջակցեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա առաջին կեսն առանց հուզումների չի անցնի: Այդ հատվածում պետք է հրաժեշտ տալ պատրանքներին: Դա բոլորին հեշտ անել չի հաջողվի, բայց դուք հաճույքով կցրեք դրանք ու կգնահատեք իրերի իրական վիճակը: Պարզ կդառնա՝ ինչ անել հետո, ուր շարժվել ու ինչու: Չի բացառվում՝ ապագայի ծրագրերն արմատապես փոխվեն: Դեռևս պետք չէ ինչ-որ մեկի հետ քննարկել դրանք. սկզբում ինքներդ կշռադատեք ամեն ինչ:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Հարմար ժամանակ է հեշտ ու հասկանալի գործերի վրա կենտրոնանալու և այն ամենով զբաղվելու համար, ինչի համար նախկինում ժամանակ չէր լինում: Միապաղաղությունը ձեզ չի ստիպի ձանձրանալ: Հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հարաբերությունները հարթելու հնարավորությունը կունենաք, որոնց հետ վերջին շրջանում շատ էիք վիճում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթը հաջող կլինի: Դուք շատ բանի կարող եք հասնել, նույնիսկ եթե խիստ վճռական ու համառ չլինեք: Բավական կլինի միայն հոսանքով լողալն ու հնարավորությունները բաց չթողնելը, որոնք իրենք ձեր ձեռքը կընկնեն: Հաճախ կօգնեն հին ծանոթները՝ երբեմն գործով, իսկ երբեմն էլ լավ խորհրդով: Ինտուիցիան կհուշի, թե որ խորհուրդներին արժե հետևել, իսկ որոնք արժե ականջի հետև գցել:

Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում. դրամական մուտքեր, գործարքներ, որոնք եկամուտ կբերեն: Որոշ Խեցգետիններ եկամուտների լրացուցիչ աղբյուր կգտնեն:

Շաբաթվա առաջին կեսին լավ կանցնեն ուղևորությունները, իսկ երկրորդ կեսը կարող եք անցկացնել տանը: Կարող եք ուսում սկսել, քանի որ դա ոչ միայն օգտակար, այլև շատ հաճելի զբաղմունք կլինի:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող շաբաթ է, չնայած, որ այն առանց դժվարությունների չի անցնի: Չի լինի խոչընդոտ, որը կստիպի ձեզ նահանջել: Դուք էներգիայով ու ուժերով լի կլինեք, նպատակասլացություն կդրսևորեք, որը թույլ կտա հասնել նրան, ինչը նախկինում անհավանական էր թվում:

Հետաքրքիր ծանոթություններ ու անսովոր հանդիպումներ կլինեն: Շատերը սկզբում ձեզ սխալ կհասկանան, չեն կարողանա գնահատել ձեր արժանիքները, բայց կփոխեն իրենց կարծիքը, երբ ձեր մասին ավելի շատ բան իմանան: Վատ մի զգացեք պատմել ձեր հաղթանակների մասին. դուք դա ժամանակին ու տեղին կանեք:

Չի բացառվում՝ նոր ու կարևոր առաջադրանքներ հայտնվեն: Կարող եք դեռ չստանձնել դրանց լուծումը, բայց նախապատրաստվեք դրան, ուսումնասիրեք իրավիճակը, սեփական ուժերը, գործողությունների ծրագիր մշակեք: Այստեղ կարևոր կլինի ինքնուրույնությունը: Խորհուրդներ մի սպասեք, քանի որ դրանք միայն կշեղեն ձեզ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ հաջող շաբաթ է աշխատանքի ու բիզնեսի տեսանկյունից: Դուք բարդ խնդիրներից չեք վախենա, խուճապի չեք մատնվի, եթե ստիպված լինեք նոր բան սովորել կամ գլուխ հանել նոր իրավիճակներից: Հեշտությամբ օգնականներ, համախոհներ ու նույնիսկ հովանավորներ կգտնեք: Դրա հետ միասին, չեք չարաշահի ուրիշի բարությունը, լրիվ հակառակը՝ կհրաժարվեք աջակցությունից, եթե նույնիսկ մի փոքր կասկած ունենաք, որ այն ի սրտե չեն առաջարկում:

Գործնական ու անձնական շփումների տեսանկյունից նույնպես շաբաթը բարենպաստ է: Հիմա դուք հնարավորություն կունենաք ամրապնդել այն կապերը, որոնք թանկ են ձեզ համար, հարթել հարաբերությունները ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Ցանկացած հարցի քննարկում կհաջողվի հանգիստ վարել: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, դրանք կոնֆլիկտի չեն հանգեցնի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք հանգստություն պահպանել. դա հիմա իսկապես անհրաժեշտ է: Մարդիկ, որոնց հետ նախկինում վատ լեզու չէիք գտնում, կհանեն ձեզ հավասարակշռությունից, տարօրինակ բաներ կանեն, կարծես հատուկ կփորձեն ձեր համբերությունը: Դժվար կլինի դրան փիլիսոփայորեն արձագանքելը: Իրավիճակը դեպի լավը կփոխվի, երբ անցնեք իսկապես հետաքրքիր գործի: Դժվար չի լինի այնպիսի բան գտնելը, որը ձեզ իսկապես կգրավի: Շատ բան հետաքրքիր ու հեռանկարային կթվա:

Օգտակար կլինի անցյալի մասին մտածելը: Դուք կհասկանաք, թե ինչում եք ճիշտ եղել, իսկ ինչում եք սխալվել: Որոշ սխալներ ուղղելն ուշ չի լինի. դրանից հետո ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Շատ Կշեռքներ պատասխաններ կստանան անձնական բնույթի հարցերին, կհասկանան, թե ինչ է պետք անել, որպեսզի իրավիճակը դեպի լավը փոխվի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ ձեր հարաբերությունները: Հիմա շատ մեծ կլինի այն մարդկանց հարցում սխալվելու հավանականությունը, որոնք փորձում են շահել ձեր համակրանքն ու ընկերությունը: Նոր ծանոթների մտադրություններն ամեն անգամ բարի չեն լինի: Մի վստահեք առաջին տպավորությանը, և դա ձեզ կազատի շատ ապրումներից:

Հարմար օր է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Չի բացառվում՝ հասկանաք, որ ամեն ինչ չի կարելի ավարտել այնպես, ինչպես ծրագրել էիք: Հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, և դա ձեզ մոտ շատ լավ կստացվի:

Բարենպաստ շաբաթ է մտերիմների հետ շփումների տեսանկյունից: Դուք լավ կհասկանաք իրար, շատ բաների մասին արագ կպայմանավորվեք: Շատ Կարիճներ իրենց ավելի վստահ կզգան, եթե հասկանան, որ իրենց գաղափարներն աջակցություն են ստացել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը կսկսվի հետաքրքիր իրադարձություններով: Որոշ Աղեղնավորներ կկարողանան կարևոր հաղթանակներ տոնել, հաջողության հասնել բարդ գործերում, զինաթափել մրցակիցներին ու ջրի երես հանել գաղտնի թշնամիներին: Դա հեշտությամբ չի տրվի, բայց դուք պատրաստ կլինեք ջանքեր գործադրել: Դուք բավականաչափ էներգիա կունենաք սարեր շրջելու համար: Խնդիրը միայն այն կլինի, որ խելամիտ կիրառում գտնեք դրան:

Աստիճանաբար կյանքի ռիթմը ավելի քիչ լարված կդառնա, դուք թուլանալու ու հանգստանալու հնարավորություն կունենաք: Ձանձրանալու պատճառ չի լինի, ընկերներն ու մտերիմները ձեզ լավ նորություններ կբերեն, հետաքրքիր գաղափարներ կտան, անսովոր բան կառաջարկեն ու կզվարճացնեն:

Զգույշ եղեք գումարի հետ: Դուք կարող եք ծախսել ավելին, քան արժեր:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Փայլուն շաբաթ չէ, բայց այն բավական լավը կլինի: Դուք կհասկանաք, որ բոլոր գործերում միանգամից հաջողության հասնելը դժվար է, ճիշտ կդնեք առաջնահերթություններն ու կսկսեք ամենակարևորից: Շրջապատողները հաճախ օգնություն կառաջարկեն, և դուք ինքներդ կորոշեք՝ ընդունել այն, թե ոչ: Նկատի ունեցեք, որ ամենակարևոր գործերում օգտակար կլինի անկախություն պահպանելն ու մյուսների վրա չհենվելը:

Աշխատանքային նախագծերը հանգիստ ավարտին հասցնելու հնարավորություն կունենաք: Ղեկավարությունը ձեզ շնորհակալ կլինի, կոլեգաները կուրախանան ձեր հաջողություններով: Այս ամենը կբարձրացնի ձեր տրամադրությունը, իսկ ավելի ուշ նաև ֆինանսական պարգևատրում կստանաք:

Անձնական հարաբերություները հեշտ ու ներդաշնակ կլինեն, իսկ դա շատ կուրախացնի: Մտերիմների հետ կարող եք անկեղծ լինել. նրանք միշտ կհասկանան ձեզ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգիստ, հակասական, հագեցած ու հրաշալի շաբաթ է: Ձեզ բազում հաճելի անակնկալներ, լավ նորություններ, անսպասելի առաջարկներ են սպասվում: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Մարդիկ, որոնց հետ երկար ժամանակ վեճի մեջ էիք, կուզենան վերականգնել կապերն ու կխոստովանեն իրենց սխալները:

Շատ նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը չեք ուզենա հաջորդ տարվան տեղափոխել: Շրջապատողները պատրաստ չեն լինի օգնել ձեզ, բայց դրա կարիքը չի էլ լինի, դուք ինքներդ ամեն ինչից գլուխ կհանեք: Որոշ Ջրհոսներ անսպասելի կիրառում կգտնեն իրենց այն տաղանդներին, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում:

Հանգստի մասին մի մոռացեք: Դուք էներգիայով լի կլինեք ու հոգնածություն չեք զգա, բայց ձեր ուժերն անսահմանափակ չեն: Հոգ տարեք ձեր մասին ու հնարավորինս խուսափեք ավելորդություններից:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը կուրախացնի: Քանի դեռ ուրիշները ձմռան քուն են մտել կամ նախատոնական անգործությանն են տրվել, դուք ձեռքերը ծալած չեք նստի, կզբաղվեք բացառապես օգտակար գործերով: Շատ Ձկներ կհասնեն իրենց ամենակարևոր նպատակներին, հաջողությամբ ավարտին կհասցնեն այն նախագծերը, որոնց մեծ ուժեր են նվիրել: Դուք ձեզանով հպարտանալու հիմքեր կունենաք: Վատ մի զգացեք շրջապատողների հետ կիսվել ձեր ուրախությամբ. դա օգուտ կտա հարաբերություններին:

Հնարավոր են հիշարժան հանդիպումներ, անսովոր ծանոթություններ: Դուք հմայիչ կլինեք, հեշտությամբ համակրանք կշահեք, ինչ-որ մեկն առաջին հայացքից կսիրահարվի ձեզ: Սիրային հարաբերությունների սկիզբը չի բացառվում, բայց դրանք կզարգանան ավելի դանդաղ, քան կուզենայիք:

Բարենպաստ շաբաթ է գնումների համար: Հիմա կարող եք իրեր գնել ոչ միայն ձեր, այլև մյուսների համար: Բոլոր դեպքերում ընտրության հարցում չեք սխալվի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1634 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5