ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 18.09 - 24.09
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1479 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ հաջող շաբաթ է սպասվում: Կարելի է կարևոր ու բարդ բան ստանձնել, անցնել երկարաժամկետ ծրագրերի իրագործմանը: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, կհամոզվեք, որ ճիշտ ուղի եք ընտրել: Աստղերը բարյացակամ կլինեն այն Խոյերի հանդեպ, որոնք մասնագիտական աճի են ձգտում, աշխատանքին մեծ ուշադրություն են դարձնում: Նրանք իրենց լավագույն կողմերով ցույց տալու, ազդեցիկ համախոհներ գտնելու հնարավորություն կունենան: Չի բացառվում իրական բեկումը գործերում:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Ձեր անկեղծությունն ու բարյացակամ լինելը շատերի սրտով կլինեն: Մարդիկ, որոնք նախկինում իրենց ձեզանից հեռու էին պահում, իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն, կուզենան ընկերանալ:

Շաբաթը վատը չի լինի նաև ֆինանսների տեսանկյունից, չեն բացառվում դրամական մուտքերը: Բայց լավ է հրաժարվեք կասկածելի անձանց հետ գործարքներ կնքելու մտքից, իսկ ցանկացած խոշոր գնում անելիս լուրջ վերաբերվել բոլոր փաստաթղթերի ձևակերպմանը: 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը հաջող կանցնի: Այդ հատվածում հետաքրքիր գաղափարներ կունենաք, նաև ծրագրեր, որոնք կուզենաք կյանքի կոչել: Բայց դուք չեք շտապի, ամեն ինչ ևս մեկ անգամ մտածելու համար ժամանակ կգտնեք: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից ու հիասթափություններից: Այս շրջանը բարենպաստ կլինի նշված հատվածում կարևոր հանդիպումներ կամ հասարակական ելույթներ ծրագրած Ցուլերի համար: Դուք ամենատարբեր մարդկանց դուր գալու համար ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Բոլորը անմիջապես կգնահատեն ձեր գիտելիքները, պրոֆեսիոնալիզմն ու անձնական հատկանիշները:

Շաբաթվա երկրորդ կեսին ինչ-ինչ դժվարություններ կառաջանան, բայց այդ շրջանն էլ վատը չի լինի: Ձեզանից պահանջվում է միայն համառ լինել ու խոչընդոտների առաջ չընկրկել: Ամեն ինչ կստացվի, եթե հետևողականորեն գործեք ու ձեր ծրագրերից չափից դուրս շուտ չհրաժարվեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը գործերում մեծ հաջողություններ է խոստանում, աշխատանքի մեջ հնարավոր է իսկական բեկում: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Երկվորյակներ եկամուտները մեծացնելու շանս կունենան և բաց չեն թողնի այն: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից երկար ու կարևոր համագործակցություն կսկսվի: Հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ, իսկ նրանց հասկացողությունն ու աջակցությունը ձեզ բազմիցս կուրախացնի:

Շաբաթվա երկրորդ կեսն էլ վատը չի լինի, սակայն այդ հատվածում հուզական դաշտն առավել լարված կդառնա: Դուք մանրուքների պատճառով կտագնապեք, ապրումներ կունենաք անավարտ գործերի համար, կկասկածեք ձեր ուժերին: Սակայն եթե դրական տրամադրվեք, ապա շուտով լավ փոփոխություններ կնկատեք: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, անսպասելի լուրեր, որոնք կոգեշնչեն և՛ ձեզ, և՛ ձեր հարազատներին:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթը շատ բարենպաստ կլինի աշխատանքի համար: Ինչքան լուրջ խնդիրներ ձեր առաջ դնեք, այնքան մեծ կլինեն դրանցից գլուխ հանելու, փայլուն արդյունքների հասնելու շանսերը: Պիտանի ծանոթություններ հաստատելու, ազդեցիկ մարդկանց շրջանում համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք: Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա: Եթե մտածածն իրագործելու համար օգնության կարիք ունենաք, այնպայման կստանաք այն: Սակայն պատրաստ եղեք, որ ձեր արարքներն ու խոսքերը ուշադրություն են գրավելու, նույնիսկ փոքրիկ թերացումներն աննկատ չեն մնա:

Աստղերի աջակցության վրա կարող են հույս դնել այն Խեցգետինները, որոնք զբաղված են պատասխանատու աշխատանքով, լուրջ որոշումներ են ընդունում, ղեկավարում են մյուսներին: Ինքնավստահությունն ու սառնասրտությունը կօգնեն նրանց խուսափել սխալներից:

Մտերիմների հետ կարող եք քննարկել կարևոր հարցերը՝ չվախենալով տարաձայնություններից, փոխադարձ մեղադրանքներից ու վիրավորանքներից: Ռոմանտիկ հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ, վեճերը կմոռացվեն, իրար հասկանալը կհեշտանա:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը լավ նորություններ է խոստանում: Ամենայն հավանականությամբ դրանք վերաբերելու են ձեզ համար կարևոր աշխատանքային նախագծին կամ ֆինանսական հարցին, որի պատճառով վերջերս վեճեր շատ են եղել: Կարող եք անցնել բարդ մասնագիտական առաջադրանքների լուծմանը, դրանից հրաշալի գլուխ կհանեք: Այս շրջանը հարմար կլինի նաև նոր համախոհներ փնտրելու համար: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները պատրաստ կլինեն աջակցել ձեր ամենահամարձակ գաղափարները:

Շաբաթվա կեսից չափազանց բարենպաստ շրջան կսկսվի ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ, դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի. պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, ձեզ բնական պահեք: Այս հատվածը հարմար կլինի նաև հասարակական ելույթների, մասնագիտական միջոցառումների այցելելու համար:

Օր օրի դրական միտումների ազդեցությունը նկատելի կդառնա անձնական հարաբերություններում: Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն սիրահարված Առյուծներին: Ռոմանտիկ պահեր շատ կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչներ մտերիմ մարդուց կլսեն հենց այն բառերը, որոնց երկար էին սպասել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի շաբաթ է գործնական շփումների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք տեսնել ձեր համախոհների շարքում: Բաց մի թողեք ձեր մասին հայտարարելու, բոլորին ձեր ունակությունները ցույց տալու հնարավորությունը: Շատերին հետաքրքիր կլինի, թե ինչ հաջողությունների եք արդեն հասել և ինչ եք ծրագրում մոտ ապագայի համար: Այս ամենի մասին արժե առանց ավելորդ համեստության պատմել, թող շրջապատողներն իմանան՝ ում հետ գործ ունեն:

Շաբաթը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Կոմերցիոն կամ միջնորդական գործունեությամբ զբաղվող Կույսերը պիտի բազմապատկեն ջանքերը. մեծ գումար աշխատելու, շատ շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի:

Անձնական հարաբերություններում հնարավոր են լարված պահեր, սակայն այստեղ էլ լուրջ խնդիրներ չեն լինի: Ձեզանից պահանջվում է ուշադրություն դարձնել ամենամտերիմներին և լուրջ վերաբերվել ավելի վաղ ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հագեցած շաբաթ է սպասվում: Կյանքի բոլոր ոլորտներում կարևոր իրադարձություններ տեղի կունենան, իսկ ձեր խնդիրը կլինի ոչ մի բան աչքաթող չանելը: Հուզական դաշտը բավական լարված կլինի, ապրումների առիթներ կլինեն: Աշխատեք կշռադատված որոշումներ ընդունել, հույզերին չտրվել այնտեղ, որտեղ կարևոր են սառնասրտությունն ու խելամտությունը: Չարժե սկսածը կես ճամփին թողնել. եթե առաջին իսկ անհաջողության դեպքում որոշ ծրագրերից հրաժարվեք, ապա ավելի ուշ կզղջաք դրա համար:

Ոչ միանշանակ կլինեն շրջապատողների հետ հարաբերությունները: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ լավ էին հասկանում ու հաճախ աջակցում էին, կարող են սխալ մեկնաբանել ձեր խոսքերն ու քննադատել ձեր գործողությունները: Նույնիսկ ամենահասարակ բաները պիտի մի քանի անգամ բացատրեք: Դրա համար մեծ համբերատարության կարիք կլինի: Բայց ամենամտերիմները ցանկացած պարագայում ձեր կողմից կլինեն: Նրանց աջակցությամբ դուք բոլոր խոչընդոտները կհաղթահարեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լավ է կարևոր գործերը երկար ժամանակով չհետաձգեք. հենց շաբաթվա առաջին կեսն է դրանց համար բարենպաստ լինելու: Առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն: Եթե համախոհների թիմ հավաքելու կարիք լինի, դուք առանց դժվարության կանեք դա: Ձեր առաջարկներին հաճույքով կհամաձայնեն նրանք, ովքեր նախկինում ձեր գաղափարներին քննադատորեն էին վերաբերվում և ոչ մի բանում օգնել չէին ուզում:

Մինչև շաբաթվա կեսը ցանկալի է լուծել ֆինանսական հարցերը, ձևակերպել փաստաթղթերը: Ավելի ուշ դրանք անելը դժվարանալու է, կմեծանա ձգձգումների հավանականությունը, պետկազմակերպությունների հետ աշխատելը բարդ կլինի:

Շաբաթվա վերջին օրերին կուզենաք գործերում դադար վերցնել, շեղվել հոգսերից: Բայց մինչ այդ պիտի համոզվեք, որ բոլոր կարևոր ու բարդ առաջադրանքներից գլուխ եք հանել: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, հավանական են հետաքրքիր ուղևորություններ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածը նոր հնարավորություններ կբացի: Դուք հրաշալի մարզավիճակում կլինեք ու չեք ուզենա բաց թողնել ձեր շանսը: Հավանական են խոստումնալից ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կարող են ոչ միայն հուսալի համախոհներ, այլև իսկական ընկերներ դառնալ: Գործնական և անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել. այն կհուշի՝ ինչպես պահեք ձեզ: Ձեր շատ արարքներ այդ հատվածում ուշադրություն են գրավելու: Չի բացառվում բազմաթիվ բամբասանքների հերոս դառնաք: Ձեր մասին շատ բաներ կխոսեն, բայց բոլոր դեպքերում արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանից օգուտ քաղել:

Շաբաթվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կնվազի, իսկ իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան: Տագնապի լուրջ պատճառներ չեն լինի, աստղերը նախկինի պես ձեր կողմից կլինեն, իսկ նրանց աջակցությամբ շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Ֆինանսական գործերում արժե ավելի ուշադիր լինել. չեն բացառվում ցավալի սխալները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Այդ հատվածում կենտրոնանալը սովորականից բարդ կլինի, ուստի ինչ-որ բան մոռանալու, խառնելու կամ աչքաթող անելու վտանգ կլինի: Մարդիկ, որոնց հետ մինչև վերջերս վատ լեզու չէիք գտնում, անբարեհամբույր կլինեն, իսկ հին համախոհները երբեմն կխախտեն պայմանավորվածությունները: Աշխատեք տեղի ունեցողին հանգիստ վերաբերվել: Ավելի ուշ դուք ամեն ինչ ուղղելու, բաց թողածը լրացնելու հնարավորություն կունենաք: Եվ այստեղ դուք խուճապի չեք մատնվի, ամեն ինչ ճիշտ կանեք:

Շաբաթվա երկրորդ կեսը լավ գաղափարներ կբերի: Նոր մասնագիտական ծրագրեր կհայտնվեն, չի բացառվում մասնագիտական աճի համար հնարավորություններ բացվեն: Այս հատվածը հարմար կլինի համաձայնություններ կնքելու, գնումների և գործարքների համար: Այն բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Եթե նախկինում մտերիմների հետ տարաձայնություններ ունեիք, ապա հիմա դրանցից հետք անգամ չի մնա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթն առանց ապրումների չի անցնի: Շատ Ջրհոսների այս շրջանի իրադարձությունները կօգնեն նորովի նայել սովորական բաներին, ազատվել մոլորություններից, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Իսկ ահա ստացած փորձը մոտ ժամանակներս անպայման պետք կգա:

Աշխատավայրում վեճեր շատ կլինեն, կոլեգաների և գործընկերների հետ լեզու գտնելը կդժվարանա: Նախկինում ներդաշնակ հարաբերությունները կլարվեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ ջրի երես կհանեն հին թշնամիներին:

Անձնական կյանքում պատկերն այլ կլինի: Մտերիմները կես խոսքից կհասկանան ձեզ, իսկ դուք՝ նրանց: Տանը լուրջ վեճեր չեն լինի: Ամենայն հավանականությամբ ձեր հարազատները նոր ծրագրեր կունենան, այդ թվում՝ ընտանեկան ունեցվածքը պահպանելու և բազմապատկելու հետ կապված:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ֆինանսական գործերում արժե զգույշ լինել, հատկապես՝ շաբաթվա սկզբին: Այդ հատվածում հեշտությամբ հաշվարկների մեջ կսխալվեք, հնարավոր են անհաջող գնումներ ու գործարքներ: Ցանկացած փաստաթուղթ ձևակերպելիս առավելագույնս լուրջ է պետք լինել, նույնիսկ փոքրիկ անճշտությունը կարող է ամեն ինչ փչացնել:

Մնացած հարցերում ձեզ բարենպաստ շաբաթ է սպասվում: Այն հարմար կլինի ուսման և մտավոր աշխատանքի համար: Նկատելի հաջողությունների հասնեն ստեղծագործ գործունեությամբ զբաղված Ձկները: Նրանք նոր երկրպագուներ կգտնեն, փառքի կհասնեն:

Կարող եք զբաղվել իրավաբանական հարցերի լուծմամբ. այստեղ աստղերը խոստանում են աջակցել ձեզ: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի պետկազմակերպություններին դիմելու համար:

Անձնական կյանքում նշանակալի փոփոխությունները քիչ հավանական են: Սակայն մտերիմների հետ հարաբերությունները հարթ ու ներդաշնակ կլինեն, տարաձայնություններ չեն առաջանա:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1479 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0