Գլխավոր » Շաբաթվա

Շաբաթվա աստղագուշակ 16.12 - 22.12

Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամեն ինչ լավ կդասավորվի, բայց իսկապես մեծ հաջողությունների հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Սովորական մեթոդներն անարդյունավետ կլինեն, այնպես որ՝ պատրաստ եղեք փորձարկումներ անել: Որոշ Խոյեր ստիպված են լինելու լրիվ նոր բան հնարել, ընդ որում՝ ինքնուրույն: Ուրիշի փորձը ձեզ հազիվ թե օգտակար լինի:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով ստիպված եք լինելու արագ ճամփա ընկնել: Դա ձեզ չի խանգարի գլուխ հանել ամենակարևոր գործերից, բայց որոշ փոքրիկ հարցերի լուծում պետք է հետաձգեք:

Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, երբեմն նույնիսկ մտերիմների հետ չեք կարողանա ընդհանուր լեզու գտնել: Բայց դուք բարեհամբույր տրամադրված կլինեք, այնպես որ՝ կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հագեցած, ոչ միանշանակ ու գրավիչ շաբաթ է: Հաստատ չեք ձանձրանալու, գործեր ու նոր խնդիրներ շատ կլինեն, կլինեն նաև անսովոր հանդիպումներ, լավ գաղափարներ ու նոր ծրագրեր: Մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը դժվար կլինի, ստիպված եք լինելու մտքում բազմաթիվ բաներ պահել, միաժամանակ հետևել, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը: Դա բարդ կլինի, բայց փորձն ու առողջ բանականությունը կօգնեն ամենից գլուխ հանել:

Շփման մեջ լարված պահերից խուսափել հազիվ թե ստացվի: Շրջապատողները միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան, և դա վերաբերում է նույնիսկ ամենամտերիմ մարդկանց: Համբերությամբ զինվեք, պատրաստ եղեք մի քանի անգամ բացատրել ամենահասարակ բաները: Շատ բան կախված կլինի ինքնատիրապետումը պահպանելու ու ապագային լավատեսությամբ նայելու ձեր ունակությունից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ շաբաթ է: Լավ է հենց սկզբից նկատի ունենաք, որ ամեն ինչ հեշտությամբ չի տրվելու և մի զարմացեք ճանապարհին հանդիպող փորձություններից: Եթե թվում է, որ հաջողությունն ինքն է ընկնելու ձեր ձեռքը, զգուշացեք. վտանգ կա, որ շուտով ինչ-որ թակարդ հայտնաբերեք:

Ցանկացած աշխատանք սովորականից շատ համբերատարություն կպահանջի: Դա հատկապես կարևոր կլինի այնտեղ, որտեղ քիչ ծանոթ մարդկանց հետ շփումների կարիք կա: Մարդկանց հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի: Հենց դուք պետք է ջանքեր գործադրեք կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար: Ավելի հեշտ գլուխ կհանեք հաշվարկներից ու հաշվետվություններից, փաստաթղթեր կազմելուց ու նմանատիպ գործերից:

Շատ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Հենց դրա շնորհիվ կպահպանեք լավատեսությունն ու իրերի հանդեպ լավատեսական հայացքը, կհաղթահարեք բոլոր խոչընդոտները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի: Այդ հատվածում կզգաք շատերի աջակցությունը: Ձր համախոհների մեջ կլինեն շատ ազդեցիկ մարդիկ, որոնց հետ շփումները ոչ միայն օգտակար, այլև հետաքրքիր կլինեն: Կընդլայնվի աշխարհայացքը, շատ բաներ կիմանաք, որոնք շուտով պետք կգան: Որոշ Խեցգետիններ լավ գաղափարներ կունենան՝ կապված սեփական բիզնեսի զարգացման հետ:

Ցավոք, ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կնվազի: Այդ իսկ պատճառով բոլոր կարևոր հարցերն արժե լուծել շաբաթվա սկզբին: Ինչքան շաբաթն առաջ գնա, այնքան դժվար կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն ու ստեղծված իրավիճակից գլուխ հանելը: Վատ մի զգացեք աջակցության հարցով դիմել նրանց, ում վստահում եք: Մտերիմների հետ համարյա միշտ կարող եք ընդհանուր լեզու գտնել:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարդ ու հակասական կլինի շաբաթվա սկիզբը: Դուք շատ վճռական տրամադրված կլինեք, չեք ուզենա հաշտվել նրա հետ, ինչը ձեզ դուր չի գալիս, պայքար կսկսեք՝ առանց մտածելու, թե ինչով այն կարող է ավարտվել: Որոշ Առյուծներ պետք է պայքարեն շատ ուժեղ մրցակիցների դեմ, և դիմակայությունն, իհարկե, հեշտ չի լինի:

Կարևորն այս հատվածում շրջահայաց լինելն է, միայն ընթացիկ հաջողությունների ու հաղթանակների մասին չմտածելն է, այլ նաև այն նպատակների, որոնց ուզում եք հասնել ապագայում: Կարևորը երկրորդականի համար մի վտանգեք:

Շաբաթվա երկրորդ կեսը բոլոր իմաստներով ավելի լավը կլինի: Դուք նախկինից շատ հնարավորություններ կտեսնեք, իսկ ներքին ձայնը կհուշի, թե ինչ ճանապարհով է պետք գնալ: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, քանի որ ավելի ներողամիտ կլինեք նրանց թուլությունների հանդեպ: Նրանք էլ նույնկերպ կպատասխանեն:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը վատ չի սկսվի, չնայած և՝ ոչ այնքան փայլուն, որքան կուզենայիք: Այս հատվածը գլխապտույտ հաղթանակներ ու անսպասելի հաջողություններ չի խոստանում: Սակայն դուք շատ բանի կարող եք հասնել, եթե ջանքեր գործադրեք: Շատ ժամանակ ձեր ձեռքբերումները ավելի վաղ կատարված աշխատանքի արդյունք կլինեն: Եթե ինչ-որ բան չստացվի, համոզվեք, որ սխալներ չեք արել, քանի որ չի բացառվում՝ խնդիրը հենց սխալների մեջ լինի:

Շաբաթվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք շրջապատողների հետ հարաբերությունների վրա: Նրանց հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք տհաճ զրույցներ վարել, վիճել նրանց հետ, որոնց հետ նախկինում ամեն հարցում համաձայն էիք: Հնարավոր են տհաճ անակնկալներ: Սակայն ձեր ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ ու լուրջ խնդիրներ չեն առաջանա:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթն անհանգիստ կսկսվի: Դուք պետք է պայքարեք ձեր հետաքրքրությունների համար, վեճերի ժամանակ պնդեք ձեր տեսակետը: Երբեմն մրցակիցները շատ ուժեղ կլինեն և նրանց հակահարված տալը դժվար կլինի: Բայց դուք բավականաչափ ուժ, գիտելիքներ ու փորձ կունենաք՝ բոլոր փորձությունները արժանապատվորեն հաղթահարելու համար: Վատ մի զգացեք դիմել նրանց, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Նման մարդիկ ուրախ կլինեն շնորհակալություն հայտնել ձեզ:

Աշխատանքը սովորականից մեծ ուշադրություն կպահանջի, և դրանից գլուխ հանելն ավելի դժվար կլինի, քան սովոր եք: Փոխարենը հնարավորություն կունենաք սովորել նորն ու գիտելիքներ ստանալ, որոնց շնորհիվ կկարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով, կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը:

Կարևոր կլինի ծանրաբեռնվածությունը խելամիտ բաշխելը: Հիշեք, որ ձեր ուժերն անսահմանափակ չեն և հոգ տարեք ձեր մասին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը զարմանալի ու տարօրինակ իրադարձություններ կբերի: Դրանք կարող են շեղել ձեզ, ստիպել փոխել ծրագրերը: Բայց դուք լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը չեք կորցնի, կնախընտրեք ձեր ձևով գործել ու հասնել դրված պատակներին, այլ ոչ թե լողալ հոսանքով: Նշանի շատ ներկայացուցիչներ էներգիայի ներհոսք կզգան, կհասկանան, որ բոլոր փորձությունները հաղթահարելու, նույնիսկ ամենաուժեղ մրցակցին հաղթելու համար բավականաչափ ուժ ունեն:

Ժամանակի հետ իրավիճակը կկայունանան, ավելի հասկանալի ու կանխատեսելի կդառնա: Գործեր նախկինի նման շատ կլինեն, բայց դրանցից ոչ մեկը ձեզ համար չափազանց բարդ չի լինի, ոչ մի խնդիր փակուղու առաջ չի կանգնեցնի: Կուրախացնեն ընկերների հետ շփումները, նրանք ձեզ համար բազում լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կունենան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթն այնքան էլ լավ չի սկսվի: Եվ բանը ոչ այնքան տհաճ իրադարձությունների կամ անհաջող իրավիճակի մեջ չի լինի: Ամեն ինչի պատճառը հուզական դաշտի անկայունությունը, շատ բաներին ձեր սուր արձագանքը կլինի: Դուք շատ բռնկուն ու անհամբեր կդառնաք, դատարկ բաների պատճառով էլ կնյարդայնանաք, կբարկանաք ամենամտերիմ մարդկանց վրա, կվիճեք նրանց հետ, ովքեր իսկապես թանկ են ձեզ համար: Ինքնատիրապետումը պահպանելու ու պրովոկացիաներին չտրվելու ունակությունները շատ պետք կգան:

Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կյանքն էլ կհեշտանա ու հաճելի կդառնա: Շաբաթվա երկրորդ կեսին շատ բարդ գործեր հեշտությամբ կտրվեն: Չի բացառվում՝ կարողանաք լուծել կարևոր խնդիրները: Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը կանցնեք մյուս տարի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ավելի լավ է չշտապեք: Դուք բազում հետաքրքիր գաղափարներ ու ծրագրեր կունենաք, բայց մինչև հաջողվի իրագործել դրանք, որոշ ժամանակ կանցնի: Շաբաթվա սկզբին հնարավոր են տհաճ պատահարներ, չի բացառվում՝ ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն, միանգամից չեք հասկանա՝ ինչպես հաղթահարել դրանք: Հաճախ տարաձայնություններ կառաջանան հին ու նոր ծանոթների հետ, բայց ամեն ինչ արագ կհաջողվի հարթել, կպահպանվեն լավ հարաբերությունները:

Շաբաթվա երկրորդ կեսը շատ հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Այն հարմար է անսովոր գործերի, նոր նախաձեռնությունների համար: Ստեղծագործ պոտենցիալը բարձր է, դուք շատ գործերի մյուսների նման չեք մոտենա, և դա կօգնի հաջողության հասնել: Նույն հատվածում հնարավոր են հանդիպումներ անսովոր մարդկանց հետ, ծանոթություններ, որոնք շատ օգտակար կլինեն ձեզ համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգստություն ու ինքնատիրապետում է անհրաժեշտ: Ձեզ մոտ ամեն ինչ չէ, որ լավ կստացվի, բայց անհաջողությունները հիասթափվելու պատճառ չպետք է դառնան: Համառությունը հրաշալի պտուղներ կտա: Կօգնի նաև ստանձնած գործերի հանդեպ պատասխանատու վերաբերմունքը: Լավ է չշտապեք որոշումների հարցում, հատկապես եթե դրանք բիզնեսին են վերաբերում. շատ հեշտ կլինի ցանկալին իրականության տեղ ընդունելը: Ամեն ինչ կշռադատելու համար ձեզ ժամանակ է պետք: Հաճախ լավ է դա ինքնուրույն անեք, մյուսներից խորհուրդներ չսպասեք ու նրանց վրա չհենվեք:

Այս շաբաթ դուք մեկ անգամ չէ, որ կբախվեք լրիվ նոր, անսովոր ու հետաքրքիր բանի հետ: Շատ Ջրհոսների նման փորձը կօգնի նորովի նայել սովորական իրերին, հասկանալ, թե ինչ կուզենային փոխել կյանքում: Չարժե շտապել: Որոշակիություն մտցրեք նպատակների մեջ ու աշխատեք աստիճանաբար մոտենալ դրանց: Դա թույլ կտա խուսափել շատ տհաճ պահերից:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին գործելու փոխարեն հնարավոր է ճախրեք ամպերում, երազեք: Պրակտիկ գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի, ձեզ արժանի ավելի մասշտաբային ու մեծ բան կուզենաք: Որոշ Ձկներ կհրաժարվեն լավ առաջարկներից՝ սպասելով ավելի մեծ բանի: Չի բացառվում՝ ավելի ուշ նման որոշումների մասին ստիպված լինեք զղջալ:

Օր օրի իրական հաջողությունների հասնելու շանսերը կմեծանան: Կարևոր աշխատանքային հարցերը լուծելու, մասնագիտական դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Դա հեշտությամբ չի տրվի, բայց դուք կհասկանաք՝ երբ և ինչ ջանքեր արժե գործադրել, այնպես որ՝ էներգիան զուր չեք վատնի:

Ողջ շաբաթվա ընթացքում դուք պետք է շատ ժամանակ տրամադրեք ընտանեկան գործերին ու մտերիմների մասին հոգ տանելուն: Կուրախացնի ձեզ համար թանկ մարդկանց աջակցելու, բարդ իրավիճակում հայտնված մարդուն օգնելու հնարավորությունը:


2
2019-12-16, 15:00
0
1107

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх