ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 09.10 - 15.10
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1914 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթ ձեզ շատ պետք կգա արագ գործելու, շրջապատողներից ոտքի վրա պիտանի բան սովորելու և առանց երկար մտածելու որոշումներ ընդունելու ունակությունը: Նոր հնարավորություններ կբացվեն, դրանցից ոչ մեկը չեք ուզենա բաց թողնել: Ամենանշանակալի փոփոխությունները հավանական են հենց կյանքի այն ոլորտներում, որտեղ վերջին ժամանակներս ոչ մի հետաքրքիր ու ոգեշնչող բան տեղի չէր ունենում: Օրինակ՝ միապաղաղ աշխատանքով զբաղված Խոյերը իսկապես հետաքրքիր մի բան ստանձնելու շանս կունենան:

Գործերում կարող եք հին ծանոթների խորհուրդներին ապավինել: Իսկ ահա անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում լավ է միայն սեփական ինտուիցիայի վրա հույս դնեք: Հենց նրա հուշումների շնորհիվ դուք կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք, որպեսզի ամեն ինչ լավագույն ձևով դասավորվի: Կհեշտանա ամենամտերիմների հետ լեզու գտնելը, քանի որ կկռահեք այն, ինչ նրանք չէին համարձակվում ասել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բոլոր գործերին դուք կաշխատեք լուրջ վերաբերվել, հենց դրա շնորհիվ էլ հաջողությունների կհասնեք: Ուսման և աշխատանքի համար շաբաթը բարենպաստ կլինի: Նույնիսկ եթե շատ բարդ առաջադրանքներ ստանձնեք, դրանցից հրաշալի գլուխ կհանեք աստղերի աջակցության շնորհիվ: Կօգնի իրատես լինելու, ցանկալին իրականության տեղ չընդունելու ունակությունը: Դուք պատրանքներ չեք կառուցի, ճիշտ կգնահատեք իրավիճակն ու արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: 

Շաբաթը հարմար կլինի գործնական հանդիպումների, պոտենցիալ գործընկերների կամ հնարավոր գործատուների հետ բանակցությունների համար: Դուք ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք, կշահեք այն մարդկանց վստահությունն ու համակրանքը, որոնց աջակցությունը կարող է օգտակար լինել ձեզ: Արագ կլուծվեն փաստաթղթերի ձևակերպման, պետկազմակերպություններին դիմելու հետ կապված հարցերը:

Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Բայց կարևոր կլինի շատ չշտապելը: Հենց շտապողականության պատճառով ինչ-որ բան աչքաթող կանեք կամ սխալ կգործեք, որը հետո պիտի ուղղեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ շաբաթ է սպասվում, սակայն դուք բոլոր փորձությունները կհաղթահարեք: Դրանում կօգնեն սեփական փորձն ու շրջապատողների աջակցությունը, որը միշտ ժամանակին կստանաք: Ծագած խնդիրները ձեզ համար լրիվ նոր չեն լինի, հակառակը՝ դրանք նման կլինեն նախկինում ձեր լուծած խնդիրներին: Նման դեպքերում լավ է միանգամից դիմեք փորձված մեթոդներին: Այդպես արագ իրավիճակը դեպի լավը կփոխեք: Ռիսկային փորձարկումներից լավ է հրաժարվեք, իսկ եթե որոշեք դիմել դրանց, ապա մի գերագնահատեք ձեր հնարավորություններն ու աշխատեք պահուստային ծրագիր ունենալ:

Այս շաբաթ ընդունած որոշումներից շատերը կազդեն ձեր ապագայի վրա, բայց միանգամից պարզ չի լինի, թե կոնկրետ ինչպես: Ուստի լավ է չշտապեք, հետևեք տեղի ունեցողին, իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ համեմատեք: Ձեզ շատ պետք կգան դիտողունակությունը, ուրիշներին աննշան թվացող մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակությունը: Վեճերի վրա լավ է ժամանակ չվատնեք. շուտով բոլորը կհասկանան, որ դուք ճիշտ եք եղել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պատրաստ եղեք արագ ու վճռական գործելու: Այս շաբաթ հնարավորություններ կբացվեն, որոնց մասին նախկինում միայն երազել կարող էիք, և կարևոր կլինի խուճապի չմատնվելը, հարմար պահը բաց չթողնելը: Մտորումների համար ժամանակ քիչ կլինի: Նման իրավիճակներում կարող եք ինտուիցիային ապավինել, որը հուսախաբ չի անի:

Շաբաթը հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, աշխատանքային ցանկացած քննարկում շատ օգտակար կլինի: Կարող եք ղեկավարության հետ քննարկել ձեր մասնագիտական հեռանկարները: Ձեզ կհուշեն, թե ինչն է պակասում ձեր դիրքերն ամրապնդելու, պաշտոնի բարձրացում ունենալու համար:

Հավանական են և՛ ծրագրված, և՛ սպոնտան ուղևորություններ: Դրանք բոլոր դեպքերում հաջող կդասավորվեն: Եթե կարող եք սիրելիի հետ միասին ճամփա գնալ, ապա հենց այդպես էլ վարվեք. դա օգուտ կտա ձեր հարաբերություններին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը նոր գաղափարներով լի կլինի: Բայց մտածած ամեն ինչ շրջապատողներին մի պատմեք: Ցավոք, վտանգ կա, որ ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա, ստիպված եք լինելու պատասխանել ճշտող հարցերի, որոնք հասարակ ու հաճելի չեն լինի: Այնպես որ նախ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, մանրամասն մտածեք և միայն դրանից հետո պատմեք ձեր մտածածը: Այդպես ձեր կյանքը կհեշտացնեք:

Մարդիկ, որոնց հետ նախկինում համարյա չէիք խոսում ու միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք, այս շաբաթ ուշադիր կհետևեն ձեզ: Ձեր արարքները գնահատելով՝ նրանք իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն, մտերմանալու առաջին քայլը կանեն: Դուք միանգամից կհասկանաք, թե ում հետ իսկապես արժե ավելի մոտիկից ծանոթանալ, իսկ ումից է պետք հեռու մնալ: Բոլոր դեպքերում շփման շրջանակները կարող են ընդլայնվել: Հավանական է և՛ գործնական, և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Դա թույլ կտա խուսափել թյուրըմբռնումից, փոխադարձ դժգոհություններից ու վիրավորանքներից: Շաբաթը հարմար կլինի բարդ բաների մասին զրուցելու, ապրումներով կիսվելու համար: Մի կասկածեք, որ ձեզ ճիշտ կհասկանան ու կաջակցեն:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը դրական փոփոխություններ կբերի: Հնարավոր է իրադարձությունները ուզածի նման արագ չզարգանան, բայց տեղի ունեցողը կուրախացնի: Նույնիսկ աննշան պատահարները կարող են ձեզ հետաքրքիր գաղափարներ տալ, օգնել այլ կերպ նայել սովորական դարձած բաներին:

Գործնական կամ անձնական հարաբերություններում խնդիրներ չեն առաջանա: Հակառակը, նկատելի կլինի դրական միտումների ազդեցությունը: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ: Բայց ձեզանից լրիվ տարբերվող մարդկանց հետ էլ խոսելու բան կգտնեք:

Աշխատանք սովորականից շատ կլինի: Չի բացառվում նոր գործեր ու պարտականություններ հայտնվեն: Դրանցից բավական արագ գլուխ կհանեք: Դուք ուրախ կլինեք հետաքրքիր, օգտակար ու կարևոր մի բանով զբաղվելու հնարավորության համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը կարևոր ինֆորմացիա կբերի, պատասխաններ կստանաք վերջին ժամանակներս մտորումների առիթ դարձած հարցերին: Հավանական է մտածեք ձեր ծրագրերը փոխելու մասին: Պարզ կդառնա, թե ինչն է իրականում կարելի արագ անել, իսկ ինչի համար դեռ չարժե ուժեր ծախսել: Որոշ Կշեռքներ կհասկանան, որ եկել է հին պայմանավորվածությունները վերանայելու ժամանակը, մյուսները կմտածեն նոր համախոհներ փնտրելու մասին: Ձեր ոչ բոլոր գործողությունները դուր կգան շրջապատողներին, բայց ձեր ճանապարհին կանգնել, ձեզ մտածածից հետ պահել ցանկացողներ չեն լինի:

Այն, ինչ կասեք, շրջապատողները ուշադիր կլսեն: Բայց, ցավոք, ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Այնպես որ պատրաստ եղեք երկար բացատրությունների և աշխատեք չբարկանալ նրանց վրա, ովքեր շատ հարցեր են տալիս: Հասարակական ելույթները լավ կանցնեն, եթե դրանց լուրջ նախապատրաստվեք:

Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, եթե ձեր տեսակետը չպարտադրեք: Ձեր ուժերի սահմաններում կլինի կոնֆլիկտներ թույլ չտալը, ցանկացած քննարկում կառուցողական հունի մեջ դնելը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը հաջող կդասավորվի, բայց առանց ապրումների չի անցնի: Ցանկացած դատարկ բան կարող է լուրջ իրադարձություն թվալ, իսկ պատահական տհաճությունը հեշտությամբ լուրջ անհաջողության տեղ կընդունեք: Մի փորձեք ամեն ինչից միայնակ գլուխ հանել: Ավելի հեշտ ու օգտակար կլինի իսկապես վստահելի մարդու հետ ապրումներով կիսվելը: Աջակցություն և օգնություն ստանալով՝ դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք:

Դուք պիտի մի քանի կարևոր աշխատանքային հարց լուծեք: Այստեղ հնարամտության կարիք կլինի, քանի որ փորձված մեթոդները հազիվ թե բավարար արդյունավետ լինեն: Այստեղ ինչ-որ մեկի խորհուրդների կարիքն էլ չի լինի, այնպես որ սեփական գիտելիքներին, ինտուիցիային և առողջ բանականությանն ապավինեք:

Հեշտ չի լինի մեկ բանի վրա կենտրոնանալը; Բայց նույնիսկ մի քանի գործով միաժամանակ զբաղվելու դեպքում դուք կհիշեք, թե դրանցից որն է առավել կարևոր և մնացածների վրա շատ մեծ ուժեր չեք ծախսի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այս շաբաթ օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը: Գործնական ոորտում լուրջ դրական փոփոխություններ տեղի կունենան միայն այն ժամանակ, երբ սկսեք վճռական գործել ու լրիվ նոր բան առաջարկել: Օգտակար կլինեն ղեկավարության, փորձված կոլեգաների, հին գործընկերների հետ զրույցները: Այդ մարդկանցից ստացած ինֆորմացիան շուտով ձեզ անպայման պետք կգա:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Նոր ծանոթները հազիվ թե կարողանան դիմակայել ձեր հմայքին, ավելի հավանական է, որ նրանք միանգամից ձեր հանդեպ համակրանք զգան: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Իսկ ահա դուք ինքներդ գլուխներդ չեք կորցնի և ավելի ուշ բազմիցս շնորհակալ կլինեք ձեզ դրա համար:

Հնարավոր են փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց մինչև վերջին ժամանակներս մրցակիցներ կամ նույնիսկ թշնամիներ եք համարել: Շաբաթը թույլ կտա ձեզ նրանց այլ լույսի ներքո տեսնել: Հնարավոր է հասկանաք, որ սխալ եք եղել ձեր գնահատականներում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը ձանձրալի կթվա, շատ ժամանակ պիտի նվիրեք միապաղաղ գործերին: Բայց այստեղ դուք միայնակ չեք լինի, նման զբաղմունքների ժամանակ ձեզ հետաքրքիր մարդիկ կընկերակցեն: Հնարավորություն կունենաք փոխանակվել փորձով, զրուցել գրավիչ մի բանի մասին կամ քննարկել կենցաղային մանրուքները: Վատ մի զգացեք պատմել ձեզ անհանգստացնող բաների մասին: Ամենայն հավանականությամբ դուք և՛ աջակցություն, և՛ լավ խորհուրդներ, և՛ իրական օգնություն կստանաք: Հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբ:

Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Աշխատեք դրանց լուրջ նախապատրաստվել, հույսներդ մի դրեք արագ անհրաժեշտ բառերը գտնելու և լավ տպավորություն թողնելու ունակության վրա: Չի բացառվում պետք լինի գործ ունենալ բարդ մարդկանց հետ, սակայն ձեր ծանրակշիռ փաստարկները նրանց էլ կհամոզեն:

Լավ գաղափարներ կունենաք: Դրանք հիմնականում կվերաբերեն ձեր նախասիրություններին, անձնական ծրագրերին և մտերիմների հետ հարաբերություններին: Հասկանալով, թե կոնկրետ ինչ եք ուզում փոխել ձեր կյանքում, դուք կմտածեք նրա մասին, թե ինչպես կարելի է դա անել ու անպայման պատասխան կգտնեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ արդյունավետ ու հետաքրքիր շաբաթ է սպասվում, որի նշանակալի մասը նվիրված կլինի պիտանի գործերին և ոչ միայն ձեզ, այլև շրջապատողների համար կարևոր առաջադրանքների լուծմանը: Պետք է բավական արագ գործեք, և դա ձեզ ավելի շատ կուրախացնի, քան կվշտացնի: Իրադարձությունների զարգացմանը երկար սպասել չեք ուզենա, չեք ուզենա նաև հետևել, թե ինչ են անում մյուսները: Ուստի դուք տեղում չեք դոփի, միանգամից կսկսեք նպատակին տանող կոնկրետ քայլեր անել ու շուտով կհասնեք ձեր ուզածին:

Ձեր լավագույն հատկանիշները վառ կարտահայտվեն, դրանց շատերը ուշադրություն կդարձնեն: Նախկինում ձեզ համարյա չնկատող մարդիկ կզղջան դրա համար: Իսկ նոր ծանոթները հմայված կլինեն: Հնարավոր է անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբ, որին սկզբում զգուշությամբ ու նույնիսկ քննադատորեն կվերաբերվեք:

Միայն ֆինանսների ոլորտում նկատելի կլինեն բացասական միտումները: Լավ է գումարը ռիսկի չենթարկեք, խուսափեք չմտածված ծախսերից ու սպոնտան գնումներից:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ հագեցած, բայց բավական անօգուտ շաբաթ է սպասվում: Գործեր սպասվածից շատ կունենաք, բայց միանգամից չի հաջողվի որոշել, թե ինչն է ձեզ համար իսկապես կարևոր, իսկ ինչը՝ ոչ: Որոշ Ձկներ ուրիշների խարդավանքների կամ շատ արդյունավետ մանիպուլյացիաների զոհը դառնալու վտանգի առաջ կկանգնեն: Նրանք կարող են սեփական հետաքրքրությունները զոհել ուրիշների համար ու միայն հետո հասկանալ, որ այդպես վարվել պետք չէր:

Հաջողության հասնելու համար պիտի ձեր տեսակետը պնդեք վեճերի ժամանակ, երբեմն որոշումներ ընդունեք, որոնք դուր չեն գա շրջապատողներին, կամ էլ սովորականից կոշտ գործեք: Ամենակարևորը ինքներդ ձեզ չմեղադրելն է, եթե հանկարծ ինչ-որ մեկը ձեզանից դժգոհ մնա: Հիմա ավելի կարևոր կլինի սեփական նպատակներին հասնելը, քան շրջապատողներին գոհացնելը:

Շաբաթը դուր կգա ստեղծագործող Ձկներին, քանի որ այն հարմար կլինի փորձարկումների, նոր բան փորձելու համար: Երբեմն կարելի է ռիսկի դիմել. ինտուիցիան անպայման կհուշի ձեզ, թե արդյոք դրանում իմաստ կա: Բացի այդ, ինտուիցիայի շնորհիվ ավելի լավ կհասկանաք ձեզ դուր եկող մարդկանց:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1914 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0