ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 06.04 - 12.04
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3205 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին օգտակար կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու բարեհամբույր լինելը: Աշխատեք հարթել կոնֆլիկտները, այլ ոչ թե հրահրել դրանք, փոխզիջումային տարբերակներ փնտրել, այլ ոչ թե՝ վեճերի առիթներ: Այս շրջանում ծագած շատ դժվարություններ կկարողանաք հաղթահարել ավելի վաղ ստացած փորձի շնորհիվ: Եթե սեփական փորձի պակաս կա, խորհուրդների հարցով դիմեք նրանց, ովքեր լավ գիտեն ձեզ ու նախկինում բազմիցս աջակցել են: Բարենպաստ ժամանակ է աշխատանքի համար: Կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չէր ստացվում: Չի բացառվում մասնագիտական աճը:

Շաբաթվա երկրորդ կեսը օգտակար գործերի ժամանակ է: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի ու չեն ստիպի կանգ առնել: Հնարավորություն կունենաք ուշադրություն հատկացնել մտերիմներին, ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Շատ Խոյեր կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին, կվերականգնեն հին կապերը: Տրամադրությունը կլավանա, ոգեշնչվածությունը կայցելի ձեզ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը բոլոր առումներով բարենպաստ է: Դուք լավ գլուխ կհանեք ամենատարբեր գործերից, քանի որ արագ կսովորեք ամեն օգտակար բան, հեշտությամբ կյուրացնեք ուրիշի փորձը: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց գիտելիքները ձեզ օգտակար կլինեն: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում հետ կարելի է կիսվել գաղափարներով, իսկ ում հետ՝ ոչ: Դուք չեք անկեղծանա այն մարդկանց հետ, ովքեր վստահության արժանի չեն: Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Հոգ տարեք ձեր մասին, քանի որ գերհոգնածությունից տրամադրությունն ու ինքնազգացողությունը կվատանան:

Շաբաթվա երկրորդ կեսն առավել բարդ ու հագեցած, նաև շատ հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Բազում նոր ծրագրեր կհայտնվեն, հնարավորություններ կբացվեն, որոնք չեք ուզենա բաց թողնել: Հնարավոր է առաջընթաց գործերում, որոնք համարյա անհույս էին թվում: Բացի այդ, շաբաթվա երկրորդ կեսը անձնական հարաբերություններում ինչ-որ բան արմատապես դեպի լավը փոխելու հնարավորություն կտա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթն սկսեք լավ մտածված գործողություններից: Պետք է հստակ իմանաք, թե ինչի եք ուզում հասնել: Նպատակները սխալ դնելը սխալների կհանգեցնի, կստիպի զուր ժամանակ ու ուժեր վատնել: Շրջապատողները խորհուրդներ կտան, բայց դրանց բոլորին պետք չէ հետևել: Աշխատեք փիլիսոփայորեն վերաբերվել փոքրիկ անհաջողություններին ու ցավալի թյուրիմացություններին: Դրանք լուրջ խնդիրների չեն հանգեցնի ու շուտով կմոռացվեն:

Շաբաթվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ է խոստանում կյանքի բոլոր բնագավառներում: Եկել է մի ժամանակ, որը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք բոլորին մոտեցում կգտնեք: Չի բացառվում՝ ձեր կողմն անցնեն ոչ վաղ անցյալի մրցակիցները: Համագործակցությունը կարող է ընկերության սկիզբ դնել: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ են գործնական ու անձնական շփումների համար: Դրանք հնարավորություն կտան զրուցել կարևոր գործերի մասին: Դուք կգտնեք ձեր գաղափարներով այն մարդկանց հետաքրքրելու ձևը, ովքեր կարող են օգնել դրանց իրագործման հարցում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առանձին դժվարություններ հնարավոր են, բայց այս շաբաթ կգերակշռեն դրական միտումները: Արգելքների բախվելիս չեք նահանջի ու համարյա չեք էլ վշտանա, այլ պարզապես կփորձեք գտնել դրանք հաղթահարելու ձևը: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծեք ավելի վաղ ծագած խնդիրները: Չեն բացառվում տարաձայնությունները գործընկերների ու ղեկավարության հետ: Աշխատեք հանգստություն պահպանել ու պրովոկացիաներին չտրվել: Շատ հարցեր ավելի արագ կլուծվեն, եթե բարեհամբույր լինեք:

Շաբաթվա երկրորդ կեսը ուսման, ստեղծագործելու, ոգեշնչող գործերի ժամանակ է: Դուք կկարողանաք իսկապես տարվել նրանով, ինչը նախկինում բացառապես ձանձրալի ու ուշադրության անարժան էր թվում: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնք ավելի անսովոր շարունակություն կստանան: Դուք ունակ կլինեք ոչ միայն ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնել, այլև ընկերանալ նրանց հետ, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ շաբաթ է, որը հնարավորություն կտա ինչ-որ օգտակար բան անել ձեր ու մյուսների համար, լուծել ոչ միայն ձեզ համար կարևոր հարցերը: Դուք ձեր առաջ մասշտաբային նպատակներ կդնեք ու շատ բան կանեք դրանց հասնելու համար: Կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն աջակցել ձեզ, օգնել կյանքի կոչել մտածածը: Բայց ամենակարևոր քայլերը պետք է ինքնուրույն անեք:

Հնարավորություն կունենաք բարելավել ձեր ֆինանսական վիճակը, եկամուտների նոր աղբյուր գտնել: Բաց մի թողեք այդ հնարավորությունը: Չի բացառվում՝ ստիպված լինեք հրաժարվել ձեր սովորույթներից, լրիվ նոր քայլեր անել: Ամենատպավորվող Առյուծները կանհանգստանան, բայց նույնիսկ նրանք չեն ուզենա նահանջել:

Շաբաթը դրական փոփոխություններ է խոստանում այն մարդկանց հետ հարաբերություններում, ովքեր ձեզանից մեծ են կամ մասնագիտական պլանում ավելի բարձր դիրք են զբաղեցնում: Ձեզ ավելի շատ կսկսեն հարգել, և դրա համար բոլոր հիմքերը կլինեն:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ տեսանկյուններից լավ շաբաթ է: Կարող եք ամենատարբեր գործերում հաջողությունների հասնել, խնդիրը միայն այն է, թե ինչի վրա եք ուզում կենտրոնանալ: Ռիսկի դիմել ամեն անգամ պետք չէ, բայց այս շաբաթ կլինեն պահեր, երբ պետք է շատ բան դնեք խաղասեղանին: Լսեք ինտուիցիային, նրա հուշումները դեպի նպատակը կտանեն:

Հնարավորություն կունենաք կենտրոնանալ նրա վրա, ինչն իսկապես կարևոր է՝ հետաձգելով փոքրիկ գործերը կամ դրանք մեկ ուրիշին հանձնարարելով: Կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք վստահել, և նրանք պատրաստ կլինեն շատ բան անել ձեզ համար:

Շաբաթվա երկրորդ կեսը աշխատանքային ու անձնական բնույթի շատ խնդիրներ լուծելու ժամանակ է: Դուք իրատեսորեն կգնահատեք իրավիճակը, պատրանքներ չեք կառուցի ու ցանկալին իրականության տեղ չեք ընդունի: Նման մոտեցումը շատ բան կհեշտացնի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Շաբաթվա սկիզբը շատ տեսանկյուններից ամենալավ շրջանը չէ: Այն զգուշություն ու լավ մտածված գործողություններ է պահանջում ամեն ինչում: Դուք պետք է հստակ հասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, չխառնեք ձեր ու ուրիշների նպատակները: Կարող են փոխվել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց սովոր եք ձեզ համախոհ համարել: Կսրվեն հին հակասությունները: Դուք հակված կլինեք կտրուկ արտահայտությունների ու չմտածված արարքների: Ամենայն հավանականությամբ, ավելի ուշ կզղջաք դրանց համար: Իսկ այն Կշեռքները, ովքեր կպահպանեն ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին չեն տրվի, կկարողանան հպարտանալ իրենցով:

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից լավը կլինի: Բարենպաստ պայմաններ կստեղծվեն, որոնք հնարավորություն կտան հասնել կարևոր նպատակներին: Դուք պատրաստ կլինեք աշխատել, չեք վախենա դժվարություններից ու համառ կլինեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է: Գործադրված ջանքերի պարգևն առատ կլինի: Շաբաթվա վերջին պարծենալու տեղ կունենաք: Ձեր հաջողությունները ուշադրություն կգրավեն ու շատերին կհետաքրքրեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը: Շաբաթվա սկզբին դա անելը բարդ կլինի, հաճախ կթվա, թե շրջապատողները հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից: Բայց եթե կենտրոնանաք կարևոր գործերի վրա, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ կամ ստիպի անել այն, ինչի մասին ավելի ուշ զղջալու էիք:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հնարավորություն կտա ավարտին հասցնել ավելի վաղ սկսածը, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Որոշ Կարիճների համար այս շրջանը կապված կլինի կարևոր ծանոթությունների հետ: Նշանի ներկայացուցիչները կհանդիպեն մարդկանց, որոնք կկարողանան փոխել նրանց կյանքը:

Ողջ շաբաթվա ընթացքում ստիպված եք լինելու արագ սովորել, տեղեկատվություն հավաքել ու վերլուծել, երբեմն ոտքի վրա կարևոր որոշումներ ընդունել: Մյուսները նման իրավիճակում խուճապի կմատնվեին, բայց դուք հանգստություն կպահպանեք ու նպատակասլաց կլինեք, հաճախ կհասնեք ուզածին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ այնքան հեշտ ու ակներև չի լինի, որքան կթվա և որքան կուզենայիք: Այս շաբաթ պետք է մաս-մաս ի մի բերեք ինֆորմացիան, վերլուծեք մանրուքները, որոնց ուրիշներն ուշադրություն չէին դարձնի: Հաջող լուծումները մակերեսին դրված չեն լինի, այնպես որ՝ մի շտապեք, ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու ու դա տարբեր կողմերից ուսումնասիրելու համար:

Շրջապատողներին հասկանալի չի լինի, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Համբերատար եղեք, մի բարկացեք, եթե ստիպված լինեք նորից ու նորից քննարկել հասարակ բաները: Երբեմն տարաձայնություններ կառաջանան մտերիմների հետ, բայց դուք կաշխատեք հնարավորինս արագ հարթել սուր անկյունները, վերջ տալ անհասկացողությանը: Բացի այդ, միշտ կիմանաք, թե երբ է պետք զիջումների գնալ, իսկ երբ է տեղին ամրություն դրսևորելը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս շաբաթ հոգսեր սովորականից շատ կլինեն: Ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների գործերով, իսկ ժամանակը երբեմն չի հերիքի: Հաճախ պետք է շտապեք: Այդ ամենը կստիպի հուզվել, կհանի հավասարակշռությունից: Բայց դուք բոլոր դեպքերում կփորձեք պահպանել ինքնատիրապետումը, չմտածված արարքներ չգործել ու ավելորդ բաներ չասել, բայց դա անել միանգամից չի ստացվի:

Մտածած ամեն ինչ չի հաջողվի ժամանակին կյանքի կոչել: Պատրաստ եղեք ձգձգումների, աշխատեք խոստումներով չկապվել, քանի որ դրանք կատարելն ավելի բարդ կլինի, քան մտածում էիք:

Այս շաբաթ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը, և դուք անպայման կստանաք այն: Շատ կարևոր զրույցներ կլինեն, հաճախ այն թեմաներով, որոնք նախկինում չէիք էլ համարձակվում շոշափել: Անսպասելի կպարզվի՝ մարդը, որին ձեր թշնամին էիք համարում, պատրաստ է ձեր ընկերն ու համախոհը դառնալ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լուրջ խնդիրների մի մասը լուծում է պահանջելու, բայց դուք այնքան էլ չեք անհանգստանա դրանց համար: Ինտուիցիան կհուշի, որ ձեզ լավ շաբաթ է սպասվում և այնքան էլ չի սխալվի: Իսկապես, աստղերի աջակցության վրա կասկածելու պատճառ չի լինի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի:
Հավանական են աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկներ: Չի բացառվում՝ պահանջված լինեն ձեր այն գիտելիքներն ու տաղանդները, որոնց նախկինում մեծ նշանակություն չէիք տալիս: Ձեր հաջողությունները կշահեն ամենատարբեր մարդկանց ուշադրությունը, այդ թվում՝ նրանց, որոնցից շատ բան է կախված:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերությունների ոլորտում, ինչպես նաև հաճելի իրադարձություններ ընտանիքում: Դուք լավ կհասկանաք մտերիմներին ու կփորձեք նրանց ամեն հարցում աջակցել: Զրույցների հետաքրքիր թեմաներ կգտնվեն, կհաջողվի վերջ տալ տարաձայնություններին, որոնք վերջին շրջանում բոլորին էին վշտացնում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը համեմատաբար հանգիստ ու արդյունավետ կանցնի: Դուք կհասկանաք, թե ինչն է ձեր ուժերի սահմաններում, իսկ ինչը՝ ոչ և զուր տեղը չեք հուզվի: Հնարավորություն կունենաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը և գոհ կմնաք ձեր ջանքերի պտուղներից: Նոր բան ստանձնելուց առաջ օգտակար կլինի մի փոքր հանգստանալը, մտածելն ու շուրջը դիտելը: Չի բացառվում՝ ոգեշնչվածության նոր աղբյուր գտնեք:

Հնարավորություն կունենաք լուծել փոքրիկ խնդիրները, որոնք ձեր կյանքը լուրջ չէին բարդացնում, բայց անհարմարություններ էին պատճառում: Շաբաթը հարմար է տունը կարգի բերելու, օգտակար իրեր գնելու համար: Շատ Ձկների կհաջողվի մտերիմների համար հրաշալի նվերներ ընտրել:

Շաբաթը հարմար է շփումների համար: Դուք ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ, համբերատար ու բարեհամբույր կլինեք: Դա շրջապատողներին շատ դուր կգա: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3205 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2