ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 04.09 - 10.09
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1294 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթ դուք շատ զգայուն ու խոցելի կլինեք: Նույնիսկ փոքրիկ անհաջողությունները կարող են լրջորեն վշտացնել ձեզ: Որոշ Խոյեր կսկսեն կասկածել իրենց ուժերին, կմտածեն՝ արդյոք չարժե հրաժարվել համարձակ ծրագրերից ու բավարարվել քչով: Աշխատեք խուսափել ձեզ քննադատող մարդկանց հետ շփումներից, որոնք հիշեցնում են ձեր գործած սխալների և այն խնդիրների մասին, որոնք վաղուց եք լուծել: Դուք ձեզ ավելի լավ կզգաք ձեզ աջակցելու և ոգևորելու, նոր բան առաջարկելու կամ լավ խորհուրդ տալու պատրաստ մարդկանց հետ:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, ուստի շաբաթվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ ու հաճելի կանցնի: Հինգշաբթի օրվանից ընտանեկան գործերի, ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերի լուծման համար բարենպաստ շրջան կգա: Հավանական են լավ փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ չեն համակրել, անբարյացակամորեն են տրամադրված եղել, խուսափել են ցանկացած տեսակի զրույցից: Ոչ վաղ անցյալի թշնամիները կհասկանան, որ դուք կարող եք հուսալի համախոհ դառնալ ու համագործակցություն կառաջարկեն: Մի շտապեք առանց ինչպես հարկն է մտածելու համաձայնությամբ պատասխանել: Հնարավոր է դուք զգաք, որ կուտակված տարաձայնություններն ու փոխադարձ վիրավորանքները խանգարելու են հարմարավետ շփումներին:

Շաբաթվա երկրորդ կեսին պիտի վճռական ու արագ գործեք: Դուք կարող եք գործերում իրական բեկման հասնել, եթե ժամանակը զուր չվատնեք, տեղում չդոփեք: Շրջապատողներն ուշադրություն կդարձնեն ձեր հաջողություններին: Ինչ-որ մեկը կարող է նախանձել ձեզ, բայց ավելի շատ կլինեն մարդիկ, որոնք ձեր հանդեպ հարգանքով կլցվեն, կուզենան մոտիկից ծանոթանալ, ընկերանալ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Որոշ Երկվորյակների կառաջարկեն նոր աշխատանք, որի շնորհիվ նշանի ներկայացուցիչների եկամուտները կաճեն: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերություններում, և առաջին հերթին՝ ռոմանտիկ հարաբերություններում: Չնայած նրան, որ գործեր շատ կունենաք, ժամանակ կգտնեք և՛ ժամադրությունների, և՛ սիրելիի հետ շփումների, նրա կյանքին մասնակցելու համար: Չի բացառվում շաբաթվա կեսին ընդհանուր ապագայի հետ կապված կարևոր որոշումներ ընդունեք:

Շաբաթվա երկրորդ կեսը վատ չի դասավորվի, սակայն առանց փոքրիկ թյուրիմացությունների և գործերում ձգձգումների չի անցնի: Լավ է չշտապեք աշխատանքի, ուսման կամ բիզնեսի հետ կապված որոշումների հարցում. դուք կարող եք սխալներ անել, ինչ-որ բան աչքաթող անել: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, դուք արագ ամեն ինչ կուղղեք, բայց որոշ տհաճ պահեր պիտի ապրեք: Ճիշտ է, Երկվորյակների մեծամասնությունը տեղի ունեցողին հումորով կվերաբերվի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե այս շաբաթ ծրագրել եք կարևոր մի բանով զբաղվել, ապա մի շտապեք: Նախ պետք է ամեն ինչ ինչպես հարկն է մտածել, գործողությունների ծրագիր կազմել: Ավելորդ չի լինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց գիտելիքներին ու փորձին վստահում եք: Շատ Խեցգետիններ նոր համախոհներ կգտնեն և անմիջապես իրենց ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգան: Նրանք, ովքեր ուզում են կենտրոնանալ սեփական բիզնեսի զարգացման վրա, հնարավորություն կունենան ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված:

Շաբաթվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ կլինի: Դուք կկարողանաք ավարտել հին գործերը, գլուխ կհանեք մի բանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Հաջողությամբ կլուծվեն նախկինում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող ֆինանսական հարցերը: Կարող եք կենտրոնանալ տնային գործերի, տնային խնդիրների լուծման վրա. այստեղ դժվարություններ չեն առաջանա: Այս հատվածը հարմար կլինի նաև ոչ մեծ ռոմանտիկ ճամփորդության մեկնելու համար:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վատ շաբաթ չի լինի նոր նախաձեռնությունների համար: Սակայն դուք կարող եք ավելորդ ինքնավստահ լինել, հակված կլինեք ռիսկի դիմել այնտեղ, որտեղ դրանից կարելի էր խուսափել: Ուստի կարևոր բան ձեռնարկելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնք նախկինում բազմիցս պիտանի խորհուրդներ են տվել ձեզ, օգնել են խուսափել սխալներից: Շատ գործերում հաջողության կհասնեք ձեր հմայքի, ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակության շնորհիվ: Սակայն կարևոր կլինի դա չչարաշահելը, անձնական համակրանքն ու մասնագիտական հետաքարքրությունները չխառնելը:

Հավանական են անսպասելի դրամական մուտքեր, ընդ որում՝ խոսքը նշանակալի գումարի մասին կլինի: Որոշ Առյուծներ շատ շահավետ գործարքներ կկնքեն: Չեն բացառվում նաև հաջող, այդ թվում՝ խոշոր գնումները:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից հատկապես բարենպաստ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Այդ հատվածում դուք կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Լուրջ տարաձայնությունների ու թեժ վեճերի առիթներ չեն լինի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամենանկատելի հաջողություններին կհասնեն ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ունակ Կույսերը: Շաբաթը բարենպաստ կլինի ուսման և հետազոտական գործունեության, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Հավանական են մասնագիտական հաղթանակներ: Դուք գլուխ կհանեք այն առաջադրանքներից, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Եվ դա աննկատ չի մնա: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով համագործակցության շատ գրավիչ առաջարկներ կստանաք:

Այս շաբաթ մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան, և դուք կաշխատեք ժամանակին ցուցաբերել այն: Չի բացառվում դրա համար պետք լինի փոխել ծրագրերը, հետաձգել սեփական գործերը, բայց դա ձեզ ամենևին չի վշտացնի: Հավանական են չծրագրված ծախսեր: Սակայն դրանք զուր չեն լինի, դուք չեք զղջա ծախսած գումարի համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը հրաշալի ժամանակ է լինելու գործերում նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու կամ այն մարդկանց հետ գաղափարներով կիսվելու համար, որոնք կարող են օգնել դրանք իրագործելու հարցում: Շատերը կուզենան մասնակցել ձեր ծրագրերի իրագործմանը: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ընկերական կամ ռոմանտիկ բնույթ կստանան, եթե ինքներդ ցանկանաք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Ձեզ կարող են վերադարձնել հին պարտքերը, վճարել վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Որոշ Կշեռքներ հաջողությամբ կվաճառեն անպիտան իրերը:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի: Սակայն այդ հատվածում իրադարձությունները բավական դանդաղ կզարգանան, այնպես որ համբերությամբ զինվեք: Եթե պատրաստվում եք ուղևորությունների մեկնել, պատրաստ եղեք ճանապարհին ձգձգումների և չծրագրված ծախսերի: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Նոր ծանոթներն էլ կբարձրացնեն ձեր տրամադրությունը, հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Շաբաթը վատ չի դասավորվի, բայց հաջողությունն ինքը ձեր ձեռքը չի ընկնի, դրան հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Որոշ Կարիճներ կնկատեն, որ հին համախոհների հետ հարաբերությունները լարվել են ու կսկսեն նոր օգնականներ փնտրել: Այստեղ կարևոր կլինի որոշումների հարցում չշտապելը: Գործնական և անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կարող եք ցավալի սխալներ գործել, կսխալվեք մարդկանց հարցում, սխալ տպավորություն կկազմեք նրանց մասին, ովքեր կարողանում են ուրիշների աչքերին թոզ փչել:

Համառությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը թույլ կտան ձեզ սկսածը կիսատ չթողնել, անհրաժեշտ արդյունքի հասնել այնտեղ, որտեղ մյուսները նահանջել են: Այս շաբաթ ստացած փորձը ավելի ուշ բազմիցս պետք կգա:

Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Գումարի հետ կապված հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել. նրա հուշումները ճշգրիտ կլինեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունն է ուղեկցելու: Աստղերի աջակցությամբ դուք արագ գլուխ կհանեք գործերից: Որոշ Աղեղնավորներ նկատելի մասնագիտական հաջողությունների կհասնեն, կամրապնդեն իրենց դիրքերն աշխատավայրում, ցույց կտան, թե ինչի են ունակ: Կարող եք կիսվել գաղափարներով, նոր բան առաջարկել: Գործերին ձեր մոտեցումը շատերին դուր կգա: Չի բացառվում ձեզ համագործակցություն առաջարկեն հենց այն մարդիկ, որոնց մեծ հարգանքով ու համակրանքով եք վերաբերվում:

Շաբաթվա երկրորդ կեսին ճանապարհին անսպասելի խոչընդոտներ կարող են առաջանալ: Բայց դրանք ձեզ, իհարկե, չեն ստիպի նահանջել: Դուք նախանձելի հաստատակամություն կդրսևորեք ու անպայման կհասնեք ձեր ուզածին: Չի բացառվում դրանում օգնեն հին ծանոթները, ընկերները, որոնք ձեզ լավ գիտեն, և մյուս մտերիմ մարդիկ: Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք, բայց դուք դրա համար նույնիսկ ուրախ կլինեք. այդ հոգսերը հաճելի կլինեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ կլինի ուսման և ստեղծագործ զբաղմունքների, հետազոտական աշխատանքի, մտորումների և բարդ հարցերին պատասխաններ փնտրելու համար: Անցյալում կմնան մոլորությունները, որոնք խանգարում էին առաջ շարժվել կամ ճիշտ գնահատել իրավիճակը: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում աննկատ են մնացել, կամ էլ կգտնեք դրանցից օգտվելու ձևը: Անսովոր գաղափարներ կունենաք: Դրանց իրագործման հարցում կօգնեն ընկերները կամ սիրելին, և դա ձեզ էլ ավելի կմտերմացնի:

Իսկ ահա հուզական դաշտը երբեմն լարված է լինելու: Դրա պատճառով որոշ Այծեղջյուրներ շատ զգայուն, նյարդային, խոցելի կդառնան: Ապրումները կխանգարեն ճիշտ որոշումներ ընդունել, նոր համախոհներ գտնել, մտերիմների հետ պայմանավորվել կարևոր բանի մասին: Սա լավագույն ժամանակահատվածը չի լինելու լուրջ պարտավորություններով կապվելու, խոստումներ տալու համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վատ շաբաթ չի լինելու աշխատանքի համար: Այն հատկապես լավը կլինի սեփական ուժերին ապավինելու սովոր, շրջապատողներից աջակցության և անվերապահ օգնության չսպասող Ջրհոսների համար: Սեփական ուժերով հաջողության հասած մարդկանց դուր կգա ձեր անկախությունը, միայնակ գործելու և ձեզ վրա պատասխանատվություն վերցնելու ունակությունը: Չի բացառվում շուտով նրանցից հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Հնարավոր է անսովոր ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դուք հմայված կլինեք ձեզանից տարբերվող, այլ կենսափորձ ու արժեքներ ունեցող մեկով: Բայց որոշ ժամանակ կանցնի, և դուք նոր ծանոթին այլ լույսի ներքո կտեսնեք, կնկատեք նրա այն որակները, որոնց առաջ ուշադրություն չեք դարձրել:

Հավանական են անսպասելի ծախսեր: Որոշ Ջրհոսներ գումարը շատ արագ ու թեթև կծախսեն: Բայց բանը նրանց թեթևամտության կամ վատնող լինելու մեջ չի լինի, պարզապես չծրագրված գնումների դրդող պայմանները շատ կլինեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համբերությամբ զինվեք ու աշխատեք դրական տրամադրվել: Այս շաբաթ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք ունակ եք ուրախության առիթներ գտնել, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, և իրադարձությունների անսպասելի ընթացքից օգուտ քաղել: Ամեն անգամ չեք կարողանա հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին, այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անելուն, ոտքի վրա ինչ-որ բան մտածելուն, ոչ ստանդարտ որոշումներ ընդունելուն: Սկզբում հեշտ չի լինի, բայց շուտով դուք կսկսեք հաճույք ստանալ տեղի ունեցողից:

Դժվարություններ կառաջանան մտերիմների հետ հարաբերություններում, ընդհանուր լեզու գտնելը բարդ կլինի: Սակայն դուք կգտնեք բոլոր սուր անկյուները հարթելու, իրավիճակը լիցքաթափելու, բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք հաճելի անակնկալ անել ձեզ համար թանկ մարդուն: Եվ իհարկե, դուք ձեր շանսը բաց չեք թողնի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1294 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0