ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1286 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 8-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 01:44-ից՝ Առյուծի: 

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 15:58-ը, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է ձեր մեջ չափավորություն զարգացնեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է ծուլության դեմ պայքարելը, համեստ լինելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 15:58-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, ապագա աշխատանքների համար ծրագրեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ ու օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ինքնակատարելագործմամբ: Պետք է հանգստություն պահպանեք, չխախտեք ներքին ներդաշնակությունը: Անբարենպաստ է վիճելը, չարանալը, ագրեսիա ու նախանձ դրսևորելը:


Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարեգործության, նվիրվածության հետ: Խորհուրդ է տրվում մշտապես շփում ունենալ ջրի հետ, լինել տանը, երեխաների, կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարքելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշան կլինի վերադառնալն ու գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27,75, 34: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1286 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5