ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 976 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 13-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:28-ը, բացահայտումների, անկեղծության, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու առաջնորդների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսությամբ, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել ձանձրալի գործերով: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 23:28-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, լավն է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը: Այսօր հեշտությամբ կազատվեք վատ սովորույթներից:


Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն զանգի ձայնը, ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը, հագուստի պատռվելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են 5-ով վերջացող թվերը՝ 15, 25, 35 և այդպես շարունակ, ինչպես նաև՝ 40-ը: Խորհուրդ է տրվում սառը ուտեստներ, կաթնամթերք ու հաց ուտել: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Լույսի ներքո քնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 976 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5