ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1116 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 22-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 07:19-ից՝ Կշեռքի:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:55-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը:

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 01:55-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է սպառել իր ողջ էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակներով կամ դույլերով մարդ տեսնեք, կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը, չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:


Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է, իսկ 17:58-ից՝ Աղեղնավորի: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, օգտակար բույսեր տնկել, ուրախանալ, երգել: Օրը կարող եք նաև տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ, օրինակ՝ ծառից ընկած մրգերը, տերևները և այլն: Լավ նշաններ կլինեն նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնը, բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ ու հյութեր խմեք: Կարելի է նաև գինի: Կշիռ կունենան մրգերի, բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1116 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5