ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1190 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 21-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:28-ը, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Պետք է ամեն ինչ մանրամասն ու կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է զրույցի ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 00:28-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը:


Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա ներքին հավատը գիտակցելու, կոմպլեքսների հանդեպ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը յուրահատուկ հատկություններ ձեռք կբերի, նրա միջոցով կարող եք մաքրել արյունն ու մաշկը: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Օրվա լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ, բայց ջրի անջատվելը կհուշի, որ զրկվելու եք պաշտպանությունից: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի, կանաչը, կարմիրը, սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հնարավորինս շատ հեղուկ օգտագործեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1190 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5