ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 947 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 12-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է մինչև 17:00-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Լուսավորության, ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ, օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործվելը: Անբարենպաստ է վիճելը, չարություն, ագրեսիվություն ու նախանձ ցուցաբերելը: Խուսափեք կենդանական սննդից, սնկերից, չի կարելի թռչուններ սպանել:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 17:00-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել գլուխը. անվերահսկելի էներգիան իր մեջ վտանգներ կպարունակի: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. բարձրագույն մակարդակում իդեալական սիրո սկիզբ, իսկ ցածրագույն մակարդակում՝ հարբեցողություն, կատաղություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի, միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:


Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա անկանխատեսելի ու կշիռ ունեցող օր է: Պետք է հետևել շփման կանոններին, լինել ընդհանուր հոսքի մեջ, հետևել շրջապատող աշխարհին: Նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք նաև սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրիկ ուտեստներին, կաթնամթերքին: Կշիռ կունենան բաց երկնքի տակ տեսած երազները: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 947 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3