ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1119 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 11-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 02:17-ից՝ Ցուլի: 

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է մինչև 16:42-ը, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է չափավոր ու զուսպ լինեք, հաղթեք ձեր մարմնին: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը կշիռ կունենա ողջ ամսվա համար: Այսօր լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք սեռական կապերից ու խնձոր ուտելուց:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 16:42-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Լուսավորության, ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ, օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործվելը: Անբարենպաստ է վիճելը, չարություն, ագրեսիվություն ու նախանձ ցուցաբերելը: Խուսափեք կենդանական սննդից, սնկերից, չի կարելի թռչուններ սպանել:


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին ու մյուսներին օգնելուն: Եկամուտների, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել ծեսերին ու կարգուկանոնին: Ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթերը ձևակերպելու, հողի ու քարի հետ աշխատելու ժամանակն է: Բարենպաստ կլինի օրգանիզմի, մաշկի մաքրումը, ատամների բուժումը: Լավ կլինի, եթե նվերներ տաք: Երազում մազերը կտրելը վատ նշան կլինի: Լավ նշանները կապված կլինեն գումարի կամ թանկարժեք քարերի, զարդերի հետ: Օրվա լավ նշան են լիքը դույլերը: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակը, կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Բարի կլինեն ու կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու մասին երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1119 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6