Գլխավոր » Լուսնային

Մայիսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը

Загрузка...

Մայիսի 19-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:45-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ողջ էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը պայուսակներով ու տոպրակներով մարդ տեսնեք, համարեք՝ կյանքում ճիշտ ուղով եք գնում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, բոլոր դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը, չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 03:45-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:


Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա փայլի, ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն կամուրջի կամ ծիածանի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Նախապատվությունը տվեք սառը ուտեստներին, կաթին, կաթնամթերքին, հացին: Կարող եք դիետա սկսել: Լավ նշաններ կլինի երազներ չտեսնելը:


Նյութը ռուսերեն

0
2020-05-18, 21:00
0
465

Կարդացեք նաև

Գուշակ - Ամսի 20-ին ծնվածների բնավորությունը

Ամսի 20-ին ծնվածների բնավորությունը


Հետաքրքիր է - Աշխարհի ամենամեծ եկամուտ ունեցող աստղերը...

Աշխարհի ամենամեծ եկամուտ ունեցող աստղերը...


Աստղակերպ - Որտեղ են սիրում ապրել աստղակերպի նշաններ...

Որտեղ են սիրում ապրել աստղակերպի նշաններ...


Հետաքրքիր է - Հետաքրքիր փաստեր երազների մասին

Հետաքրքիր փաստեր երազների մասին


Loading...
loading...
Наверх