Գլխավոր » Լուսնային

Մայիսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը

Загрузка...

Մայիսի 17-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 16:35-ից՝ Խոյի:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:23-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործմանը կհանգեցնեն: Անբարենպաստ է զրույցի ընթացքում զրուցակցի վրա ճնշում գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու նպատակով:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 03:23-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը տրվելը, զգայունակությունը զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը:


Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել ինքներդ ձեզ, չտրվել գայթակղություններին: Ծանրության, կեղտոտության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Փորձեք շուրջն ամեն ինչ մաքրել: Խորհուրդ չի տրվում նոր բան սկել, պղծել հողը: Անբարենպաստ են սեռական կապերը: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու ձեր անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրված հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:


Նյութը ռուսերեն

1
2020-05-16, 21:00
0
621

Կարդացեք նաև

Համատեղելիություն - Համատեղելիության հորոսկոպ. «Ես և իմ գաղտ...

Համատեղելիության հորոսկոպ. «Ես և իմ գաղտ...


Արևելյան - Կարմա և հորոսկոպ. Օձ

Կարմա և հորոսկոպ. Օձ


Համատեղելիություն - Համատեղելիության հորոսկոպ. «Ես և իմ ավագ...

Համատեղելիության հորոսկոպ. «Ես և իմ ավագ...


Աստղակերպ - Ձեր գույնը՝ ըստ աստղակերպի նշանի

Ձեր գույնը՝ ըստ աստղակերպի նշանի


Loading...
loading...
Наверх