ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1043 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 24-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 03:58-ից՝ Խոյի:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:04-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Վերջ տվեք ձևական կապերին, մի կողմ վանեք կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու ձանձրույթի դեմ պայքարելը, չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, կարող եք սառը ջրի մեջ պահել ոտքերը:

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 07:04-ից ու շարունակվում մինչև 12:28-ը, սիրո, ներողամտության, ամիսը եզրափակելու օր է: Սա անպիտանից ազատվելու, զարգացման նոր շրջափուլ մտնելու օր է: Այսօր շան հաչոցը զգուշացում կլինի, որ ամսվա ընթացքում սխալ եք արել: Օրը բարենպաստ չէ գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտին հասցնել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, մարել պարտքերը: Ուտելիքն այսօր պետք է թեթև լինի: Վերլուծեք ձեր անցած ճամփան: Անբարենպաստ է ագրեսիա ցուցաբերելը, հոտավետ նյութերի հետ գործ ունենալը:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 12:28-ից մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նկատելի կորուստների կհանգեցնի, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլից, շատ տաք ու կծու ուտեստներից: Օրվա հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կապաքինվի:


Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով: Կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ, սպասել երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցը կորցնելն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի բոլոր երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Խուսափեք ալկոհոլից: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ խնդիրները: Լավ նշան կլինի երազում ինքներդ ձեզ ակտիվ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1043 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2