ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1217 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 1-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 22:20-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:20-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակնե պատռելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, ձու ու հավի միս ուտելը: Օրը հաջող է վիրահատությունների ու ատամնաբույժին այցելելու համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 22:20-ից, կերպափոխության, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ, վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է ալկոհոլ օգտագործելը, լողալը: 


Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա հզոր, քննադատական, լուրջ օր է: Վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում շուտ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Ամուսնություն կնքել էլ այսօր խորհուրդ չի տրվում: Լավ նշաններ կլինեն թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, նարնջագույնը, սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևը, մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Քիչ քնեք ու ցանկալի է՝ լույսի տակ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1217 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5