ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1067 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 15-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:28-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել ձանձրալի գործերով: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունը, մեծամտությունը: 

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 01:28-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, լավն է քննությունների, եզրակացություններ անելու, սպորտային մրցումների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է կռիվներ սարքելը, միայնակ մնալը, ողջ ծանր աշխատանքը միայնակ անելը:


Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, նոր ստեղծագործ բան սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, ձանձրանալ ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը. դրանք բարի նախաձեռնությունների նշան կլինեն: Լավ նշան կլինի նաև առավոտյան ճնճղուկների ձայնը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռված իրերը, կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել, հյուրասիրել հյուրերին: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1067 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5