ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1331 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 14-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 14:09-ին՝ Աղեղնավորի:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:02-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման առումներով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 00:02-ից, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել ձանձրալի գործերով: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունը, մեծամտությունը: 


Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամացույցի տկտկոցը, ծիածանի կամ կամուրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, հագուստի պատռվելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամացույցն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են 5-ով վերջացող թվերը՝ 15, 25, 35… : Խորհուրդ է տրվում սառը ուտեստներ ու կաթնամթերք ուտել: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը, լույսի ներքո քնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1331 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/12