ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1060 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 12-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 12:28-ից՝ Կարիճի: 

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:32-ը, ստի, խաբեության, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, կողքից դիտել ինքներդ ձեզ, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրելը, հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, մարդկանց պիտակավորելը:

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 22:32-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման առումներով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:


Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Այսօր ծանրության ու աղտոտության զգացումները նորմալ կլինեն: Մաքրություն հաստատեք ձեր շուրջն ու ձեր ներսում: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, մազերը կտրել: Սեռական կապերն էլ անբարենպաստ են: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրված հատակն ու աստիճանները պատռված կոշիկը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Չի կարելի ուտել այն, ինչ արյուն է պարունակում: Հնարավոր են շատ ծանր, սարսափներով լի երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1060 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6