ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1283 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 11-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:00-ն, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Անվերահսկելի էներգիան իր մեջ վտանգներ կպարունակի: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. բարձրագույն մակարդակում՝ իդեալական սիրո սկիզբ, ցարծ մակարդակում՝ կատաղություն ու հարբեցողություն: Բարենպաստ է ճամփորդելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 21:00-ից, ստի, խաբեության, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, կողքից դիտել ինքներդ ձեզ, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրելը, հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, մարդկանց պիտակավորելը:


Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա անվերահսկելի, հզոր օր է: Անհրաժեշտ է հետևել շփման կանոններին, լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Կարող եք նայել ընկնող աստղերին ու երազանք պահել: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք նաև սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են կապույտը, երկնագույնը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրալի ուտեստներին, կաթնամթերքին: Խուսափեք քաղցրից: Երազները կշիռ կունենան, եթե քնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1283 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5