ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1068 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 10-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 13:02-ից՝ Կշեռքի:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:27-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ, օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Հանգստություն պահպանեք, մի խախտեք ներքին ներդաշնակությունը: Անբարենպաստ է վիճելը, հայհոյելը, ագրեսիա ու նախանձ ցուցաբերելը: 

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 19:27-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Անվերահսկելի էներգիան իր մեջ վտանգներ կպարունակի: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. բարձրագույն մակարդակում՝ իդեալական սիրո սկիզբ, ցարծ մակարդակում՝ կատաղություն ու հարբեցողություն: Բարենպաստ է ճամփորդելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Եկամուտների, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրում հետևել ծեսերին ու կարգուկանոնին: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթերը ձևակերպելու, հողի ու քարի հետ աշխատելու ժամանակ է: Բարենպաստ կլինի օրգանիզմի, մաշկի մաքրումը, ատամները բուժելը: Կարող եք նվերներ անել: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազեր կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի ու զարդերի հետ. դրանք գտնելը, ստանալը, նվիրելն ու տեսնելը: Օրվա լավ նշանները կլինեն լիքը դույլերը: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Այսօր ամեն ինչ կարող եք ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Բարի կլինեն ու կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1068 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7